Հայերեն


Իվետա Մուկուչյանի պատասխանն ադրբեջանցի երգչուհուն

Life

Օրեր առաջ երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով Հայաստանի ներկայացուցիչն էր 2016 թվականին Շվեդիայում կայացած Եվրատեսիլում, սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է, որ Գերմանիայից հրավեր էր ստացել «Եվրատեսիլ-2021»-ին մասնակցելու որպես տվյալ երկրի ներկայացուցիչ, սակայն օրեր անց մամուլի ծառայությունից հեռախոսազանգ էր ստացել այն մասին, որ որոշումը փոփոխության է ենթարկվել, ինչը, ամենայն հավանականությամբ, կապված է 2016 թ.-ին արված իր հայտնի՝ Արցախի դրոշը ծածանելու քայլի հետ, այն քայլի, որն ուղղված էր Արցախում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ միջազգային հանրության իրազեկվածության բարձրացմանը:

Ուշագրավն այն է, որ այս թեմայի առնչությամբ իր «շատ կարևոր»- և Ադրբեջանին հատուկ, ինչպես միշտ ոչ փաստերով հիմնված կարծիքն է արտահայտել «Եվրատեսիլ 2016»-ի Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան՝ նշելով, որ երբ ինքն էր ներկայացնում Ադրբեջանը, իրենք ներկայանում էին ոչ որպես ագրեսոր, այլ հակառակը՝ խաղասեր՝ ի հակադրություն Հայաստանի:

Շարունակելով աբսուրդային մտքերը՝ Սամրան նաև հավելել է, որ երբ ինքն էր պատասխանում լրագրողների հարցերին, բոլորը հիացել էին, իսկ երբ Իվետա Մուկուչյանն էր քաղաքականություն մտցրել երաժշտական մրցույթում, տվյալ փաստը միայն զայրացրել էր լրագրողներին, ովքեր բացասաբար էին արձագանքել, նույնիսկ՝ սուլել: Թերևս, երգչուհին մոռացել էր, որ այս փաստը շատ հեշտ է ստուգել որոնողական համակարգի միջոցով՝ պարզապես փնտրելով համացանցում այդ կադրերը և տեսնելով լրագրողների արձագանքը:

Ի դեպ, հարկ ենք համարում հիշեցնել «ագրեսոր» Իվետա Մուկուչյանի պատասխանը շվեդ լրագրողներից մեկի խնդրանքին, թե ինչպես նա կմեկնաբանի դրոշը ծածանելու քայլը: Լրագրողն ընդգծել էր, որ Լեռնային Ղարաբաղի դրոշը համարվում է Եվրոպայի ամենաքաղաքականացված դրոշներից մեկը:

«Անկեղծ ասած, ակնկալում էի այս հարցը: Չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը: Այն իմ սիրտն է, իմ հոգին, իմ զգացմունքները: Պարզապես ցանկանում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի»,-նշել էր երգչուհին:

Իվետա Մուկուչյանը շեշտել էր, որ լինելով հայուհի, բայց ապրելով Գերմանիայում, ինքն իրեն միևնույն ժամանակ աշխարհի մարդ է համարում և ուզում է, որ աշխարհում տիրեն սերն ու խաղաղությունը:

Թե որքանով են հայերը ոչ «խաղասեր», ակնհայտ է նաև Իվետա Մուկուչյանի պատասխանից:

Զավեշտալի էր նաև այն փաստը, որ Սամրան նշել էր, որ Իվետա Մուկուչյանն անձամբ ցանկություն էր հայտնել Գերմանիան ներկայացնելու, սակայն նրան դա չի հաջողվել: Ինչպես միշտ՝ Ադրբեջանին հատուկ ձեռագիր, հայտարարություն՝ առանց փաստերի կամ ինչպես Սամրայի սիրելի նախագահ Ալիևն է ասում՝ «fake news»:

Ստորև ներկայացնում ենք Իվետա Մուկուչյանի պատասխանը տվյալ «խաղաղասեր» երգչուհի մտքերին.

«Խաղաղասիրությունից, մարդասիրությունից, եվրոպական արժեքներից իրենց իրավունք են վերապահում խոսել մարդիկ, որոնց համար դրանք ամփոփվում են ծննդատուն կամ եկեղեցի հրթիռակոծելով, բնակելի տարածքներ ռմբակոծելով, մարդկանց սպանելով, խաբելով ու ստելով շատերին։

Լինելով Գերմանիայում ապրող հայ և աշխարհի քաղաքացի` շատ լավ գիտեմ, թե ինչ կշիռ ունի մարդու խոսքը, և իմ ասած յուրաքանչյուր բառ ու քայլ իր հետևում հստակ ապացույցներ և հասցեատեր ունի։

«Եվրատեսիլ»-ը նաև դիմացինին, նրա հայացքներն ու մոտեցումները հարգելու բացառիկ «դաս է տալիս» աշխարհին։ Սակայն, ինչպես երևում է, ոչ բոլորն են ունակ քաղաքակիրթ բառի իմաստն ընկալելու։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայի հետ հարաբերութուններին, ապա ամեն ինչ շատ լավ է, իսկ նշած պնդումներն անհիմն են»:

Առավել թարմ և օպերատիվ նորությունների համար այցելեք՝ Medialur.info

 
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված