Հայերեն


Վարչապետի դիմումը Պուտինին. բեկումնային իրավիճակ

Քաղաքականություն

Հոկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի սկսեն հայ-ռուսական անհապաղ խորհրդակցություններ՝ «սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»», նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահին ռազմական փոխօգնության համար Հայաստանի վարչապետի դիմումը Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ահակեբչական պատերազմի մեկամսյա ընթացքում ստեղծում է որակապես այլ իրավիճակ, որը կարող է դառնալ բեկումնային: Թե հատկապես ինչ բնույթ եւ ուղղություն կունենա բեկումը, դա կախված է մի շարք հանգամանքներից:

Վարչապետի դիմումը ժամանակագրական առումով հաջորդում է մի քանի ուշագրավ իրողությունների: Մասնավորապես, հոկտեմբերի 29-ի երեկոյան Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց հայտարարություն, որով իր քաղաքացիներին զգուշացնում էր անվտանգության նկատառումներից ելնելով չայցելել Արցախ եւ Հայաստանի որոշ տարածքներ: Այդպիսի հայտարարություն ԱՄՆ դեսպանատունն արել էր նաեւ սեպտեմբերի 26-ին, փաստորեն թուրքական հարձակումից առաջ: Բայց 26-ի հայտարարության մեջ Հայաստանի տարածքի առումով նշվում էր Դիլիջան Ազգային պարկից հյուսիս ընկած հատվածը: Նոր հայտարարության մեջ, որ եղավ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էր ոչ միայն Արցախի ռազմաճակատին սահմանակից գոտիների, այլեւ օրինակ Վայոց Ձորի եւ Արարատի մարզերի առումով:

Ինչ խոսք, ներկայիս սպառազինության բնույթը պատերազմի պարագայում կրճատում է որեւէ հեռավորություն, այդուհանդերձ Վայոց ձորի եւ առավել եւս Արարատի մարզի հիշատակումը առաջացնում է հարց՝ արդյոք կա վտանգ, որ Թուրքիան կարող է բացել Նախիջեւանի ուղղությունը: Եվ արդյոք Հայաստանի վարչապետ Փաշինյանի նամակը Պուտինին պայմանավորված է այդ ռիսկերի գնահատումով եւ դրանք կանխարգելելու մղումով:

Միաժամանակ, վարչապետի դիմումը հաջորդել է Ժնեւում ավելի քան 6 ժամ տեւած հանդիպմանը, որտեղ հրադադարի պայմանավորվածություն չկա, բայց ձեռք է բերվել պայմանավորվածություն մի քանի հումանիտար միջոցառման, նաեւ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու վերաբերյալ: Սակայն Ժնեւում քննարկումների առանցքում թերեւս եղել է երկու բարդագույն հարց՝ հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմներ եւ այդ համատեքստում գուցե նաեւ խաղաղապահների խնդիր:

Ի դեպ, հատկանշական է, որ Ժնեւին գրեթե զուգահեռ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ռոբերտ Օբրայենը, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետի հետ, Կալիֆորնիայում հայերի հետ հանդիպմանն ասել է, որ ԱՄՆ նախաձեռնել է հակամարտության գոտում սկանդինավյան երկրների խաղաղապահների տեղակայման հասնելու գործընթաց: Օբրայենը ասել է, որ ճիշտ չեն համարում, որ խաղաղապահները լինեն Մինսկի խմբի համանախագահ որեւէ երկրից եւ Թուրքիայից:

Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 30-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը նպատակահարմար է դիտարկում ռուս խաղաղապահների առկայությունը, թեեւ դրա համար պետք է նաեւ Բաքվի համաձայնությունը: Կասկած չկա, որ Բաքվի համաձայնությունը կախված է Թուրքիայից, որը թերեւս ռուս խաղաղապահների կարող է համաձայնել, եթե լեգիտիմացվի Թուրքիայի ռազմա-քաղաքական ներկայությունն ու ներգրավվածությունը:

Ահա այդ ֆոնին, Հայաստանի վարչապետը, հղում անելով հայ-ռուսական դաշնակցային պայմանագրին, դիմում է Ռուսաստանի նախագահին՝ անվտանգային աջակցության տեսակն ու չափը քննարկելու համար:

Փաստացի, Հայաստանի դիմումը ստեղծում է վիճակ, երբ Ռուսաստանը պետք է որոշակիորեն ուղիղ մտնի խաղի մեջ արդեն ոչ թե որպես միջնորդ, այլ Հայաստանի դաշնակից: Դա արդեն իսկ քաղաքական նոր իրավիճակ է, որը էապես փոխում է պատկերը: Ընդ որում, փոխում է նաեւ այն դեպքում, երբ Ռուսաստանը համարժեք չի արձագանքում Հայաստանի դիմումին:

ՌԴ նախագահ Պուտինը մոտ 20 օր առաջ հայտարարեց, որ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություններին:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի դիմումի ֆոնային մյուս ուշագրավ հանգամանքը թերեւս այն է, որ մինչ այդ վարչապետի խոսնակը փաստացի բացեց մոտ տասն օր առաջ նրա հետ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների քննարկումների հարցը՝ Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ուզում են մեկնել Մոսկվա եւ քննարկումներ անել ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ: Վարչապետը տասն օր անց բարձրաձայնում է, որ նրանց չի խանգարել անել դա, բայց նրանք փաստորեն դա չեն արել: Ռոբերտ Քոչարյանը պատճառաբանեց, թե Մոսկվա չի մեկնել կորոնավիրուսով վարակվելու պատճառով, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե պատերազմից հետո կասի, թե ինչու չի մեկնել Մոսկվա:

Ինչու՞ Պուտինին դիմելուց առաջ վարչապետ Փաշինյանը բացահայտեց տասնօրյա վաղեմության այդ քննարկումը:

Առավել թարմ և օպերատիվ նորությունների համար այցելեք՝ Medialur.info

 
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված