Հայերեն


Ձեր բնավորությունը՝ ըստ շուրթերի ձևի

Հասարակություն

Pic-words.ru կայքը գրում է, որ կանայք հաճախ են դիմում կոսմետիկայի օգնությանը՝ շուրթերի ձևը փոխելու համար։ Այս ամենն իզուր չէ. չէ՞ որ նույնիսկ փակ շուրթերը կարողանում են «խոսել»։

1. Հաստ, լայն շուրթեր՝ կրակոտ։ Եթե այսպիսի շուրթեր ունեցող կնոջն ինչ-որ բան դուր է եկել, նա ցանկանում է դա ստանալ անմիջապես, և ընդհանրապես կարևոր չէ, թե ինչի մասին է խոսքը՝ նոր պայուսակի՞, թե՞ տղամարդու։ Լի են էներգիայով, դիմում են ռիսկի, չեն ամաչում նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը և առաջինը ժամադրություն նշանակել կամ զանգահարել։ Այսպիսի կանայք չեն սիրում բնության «բարի կամքը» և նախընտրում են իրենք վերցնել այն, ինչ անհրաժեշտ է։ Նրա կյանքում մշտապես որևէ հետաքրքիր բան է կատարվում, իսկ լսելով «ձանձրալի է» արտահայտությունը, նրանք չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Հիմա կամ երբեք. ահա նրանց կարգախոսը։ Նրա համար չափազանց կարևոր են ազատությունն ու անկախությունը։ Նա հարգանքով է վերաբերվում անձնական տիրույթին և նույնը պահանջում է մյուսներից։ Տղամարդը, ում հետ այս կինը կցանկանա անցկացնել կյանքի մյուս մասը, պետք է հրաշալի սիրեկան լինի և կարողանա կայացնել ճակատագրական որոշումներ։

 

2. Հաստ, բայց ոչ լայն շուրթեր՝ ռոմանտիկ։ Այս կնոջ դեպքում առաջին տեղում զգացմունքներն են, և ոչ թե՝ սթափ, սառը դատողությունը։ Այդ պատճառով էլ նրան հաճախ թվում է, թե մանուկ հասակում նրան նստեցրել են մեծ ճոճանակին և մոռացել են իջեցնել։ Նրա կյանքը բացառապես բաղկացած է թռիչքներից և անկումներից։ Այս կանայք մշտապես պատրաստ են աջակցել։ Զարմանալի չէ, որ շատերն են համակրում նրան։ Բայց մեդալը երկու կողմ ունի. ռոմանտիկ կինը չի ցանկանում խորանալ բարդ խնդիրների մեջ, այլ պարզապես դրանց վրա աչք է փակում՝ խաբելով ինքն իրեն։ Իդեալական տղամարդու նրա պատկերացումները ամսագրերի և սիրային կինոնկարների ներկայացրածի խառնուրդն են։ Տղամարդիկ այսպիսի աղջիկներին հաճախ են համեստ եմ համարում՝ կարծելով, որ նրանք անառարկելիորեն կընդունեն իրենց գերազանցությունը։ Նրանք, իհարկե, սխալվում են. այդպիսի տպավորությունը խաբուսիկ է։

 

3. Վերին շրթունքը մեծ է ներքևի շրթունքից՝ պաշտում է հրամայել։ Նպատակասլաց անձ, ով ամբողջությամբ նվիրվում է աշխատանքին և անպայման այն հասցնում տրամաբանական ավարտին։ Որպես կանոն՝ այսպիսի աղջիկները հստակ գիտեն, թե ինչ են ցանկանում։ Ակտիվ գործողությունների անցնում են միայն այն դեպքում, երբ 200 տոկոսով համոզված են, որ իրավացի են։ Ամեն ինչ կամ ոչինչ. ահա նրանց կարգախոսը։ Այդպիսի կանանց նյարդայնացնում են այն մարդիկ, ովքեր սկսած գործը պատրաստ են կիսատ թողնել։ Ցանկալիին հասնելու գործում նրանց օգնում է սնափառության և բարձր ինքնագնահատականի տանդեմը։ Այսպիսի կանայք լիդերի հատկություններ ունեն, նաև խարիզմա։ Նրանք զարմանում են, երբ ավելի լավը լինելու ցանկությունն ավելացնում է իրենց նկատմամբ լարվածությունը։ Նրա երազանքի տղամարդը պետք է նույնքան ամբիցիոզ լինի, որքան ինքը, և մշտապես «դրդի» նոր բարձունքներ գրավելուն։ Միակ բանը, որ կարող է փրկել այդ միությունը, փոխզիջումների գնալու արվեստը սովորելն է։

 

4. Ներքևի շրթունքն ավելի մեծ է վերինից՝ խորհրդավոր անծանոթուհի։ Միշտ ուշադրության կենտրոնում է, քանի որ առանձնանում է ամբոխից։ Նրա ետևից հաճախ են նայում տղամարդիկ, իսկ կանայք զայրացած, նախանձող հայացքներ են նետում նրա ուղղությամբ։ Այսպիսի աղջիկը կնախընտրի կրել կարտոֆիլի համար նախատեսված «պարկ», քան տարածված, ոճային իր, որն ունի ցանկացած կին։ սեփական անհատականությունը զգալու նրա պահանջն անհավանական մեծ է։ Դա արտահայտվում է հագուստի ընտրության և վարվելակերպի մեջ։ Նա հստակ գիտի, որ իրեն յուրահատուկ տղամարդ է պետք. նույնիսկ, եթե նրան փնտրելու համար երկար ժամանակ պահանջվի։ Երբեք երկրպագուների պակաս չի զգում, բայց նրան ավելի շատ հետաքրքրում են նրանք, ումից նա չի հիասթափվել առաջին իսկ հայացքից։

 

5. Նեղ, երկար շուրթեր՝ ռեալիստ։ Միշտ ամուր կանգնած է հողին։ Սիրում է ամեն ինչ պլանավորել նախօրոք և այդ պրոցեսից հաճույք է ստանում։ Պրակտիկ է, չի շտապում վարդագույն ակնոց կրել, նույնիսկ սիրահարված ժամանակ։ Նախընտրում է իր զգացմունքներն ի ցույց չդնել հասարակության մոտ, ինչի հետևանքով հաճախ սառը, փակ և ամբարտավան մարդու տպավորություն է թողնում։ Իրականում սա սխալ տպավորություն է։ Պարզապես այս կնոջ համար շատ ավելի դժվար է բացել հոգին մյուսների առաջ։ Գերադասում է կայունությունը և հաճույք է ստանում, երբ կյանքում ամեն ինչ կանխատեսելի է։ Նրա երազանքների տղամարդը կարող է զերծ մնալ ռոմանտիկ անակնկալներից. նրանից երևակայություն և հնարամտություն չի պահանջվում. բավական է միայն մեկ հատկություն՝ հուսալիություն։

 

6. Նեղ, փոքր շուրթեր՝ արկածախնդիր։ Լավատեսության նրա չափաբաժինը բավարար է 3-4 մարդու։ Ֆիզիկապես չի կարող նստել տեղում։ Ստանդարտ ծրագրերը նրան քիչ են հետաքրքրում։ Նա պաշտում է արկածներն ու ադրենալինը։ Նա այնքան է հավատում ինքն իր ուժերին, որ հաճախ իր վրա այնպիսի ռիսկային պարտականություններ է վերցնում, որոնցից մյուսները նախընտրում են հրաժարվել՝ հեղինակությունը չփչացնելու համար։ Նրանք իսկական մարտիկներ են և այնքան ուժեղ, կամային անձ, որ երբեմն վախեցնում են տղամարդկանց։ Նրանց արժանի զուգընկեր կարող են լինել ոչ բոլորը։ Նրա սիրելին պետք է ունենա այն բոլոր հատկությունները, որոնք նա ունի։

 

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»
Ամենադիտված