Հայերեն


«Ցավոք, պատերազմական իրավիճակն ինչ-որ իմաստով երկրորդ պլան է մղում կրթական հարցերը». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

ԿԳՄՍ նախարարությունը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, որոշում կայացրեց երկու շաբաթով հետաձգել աշնանային արձակուրդները։ Բացառություն են կազմելու միայն 12-րդ դասարանցիները, որոնք ուսումը կշարունակեն հեռավար տարբերակով։ Թե երկու շաբաթից ուսուցումն ինչպես կշարունակվի, ցույց կտա ժամանակը և, իհարկե, կորոնավիրուսային իրավիճակը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է՝ շարունակում է պաշտպանել այն տեսակետը, որ 1-4-րդ դասարաններում ամեն դեպքում պետք է դասեր անցկացվեին։ «Կրտսեր դպրոցում, ըստ էության, հեռավարը չի կարող աշխատել, պետք է անպայման երեխաները դպրոց հաճախեն գոնե երեք օր։

Այն բնակավայրերում, որոնք փոքր դպրոցներ ունեն և կարող են կարգավորել համաճարակային վիճակը, ենթադրենք հազար հոգանոց գյուղ է և այնտեղ հեշտությամբ իմացվում է կա՞ն վարակվածներ, թե ոչ, կարելի է նաև բարձր դասարաններում էլ դասեր անցկացնել։ Եթե լինեն կորոնավիրուսի դեպքեր, կարելի է դասարանը կամ էլ դպրոցը փակել։ Կարծում եմ՝ այս ճկունությունը մենք պետք է ունենանք։ Իսկ մնացած դեպքերում, հատկապես խոշոր բնակավայրերում ու դպրոցներում, ճիշտ է այն, որ արդեն հինգերորդ դասարանից սկսած երեխաներն անցնեն հեռավար ուսուցման»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։ Ընդգծում է՝ արձակուրդները երկու շաբաթով երկարաձգելը շատ լուրջ խնդիրներ է ստեղծում։

«Ստացվում է, որ մեկ ամիս դպրոց գնալուց հետո երեխաները մեկ ամիս դպրոց չեն հաճախելու։ Նախորդ ամիսը «լցվելու է ջուրը», որովհետև մոռանալու են սովորածը։ Այս պարագայում տուժում են այն երեխաները, որոնք «դպրոցի հույսին են» և անապահով ընտանիքներից։ Շատերը լրացուցիչ դասապատրաստողներ են վարձում, լրացուցիչ պարապմունքներ անում և ինչ-որ ձևով «ծածկում» բաց թողածը։ Այն երեխաները, որոնք ամբողջությամբ դպրոցի հույսին են, այս իրավիճակում շատ տուժում են, և հասարակության ավելի վճարունակ խավի և մյուս խավի միջև անջրպետն ավելի կմեծանա։ Բայց մյուս կողմից էլ կա պատերազմի խնդիրը։ Նախարարության որոշումը երկարաձգել արձակուրդը, բայց փոխարենն ամռանը դաս անել, վատը չէ այն իմաստով, որ այժմ ավելի կենսական խնդիր է այս իրավիճակը, քան կրթության հարցը։

Ցավոք, պատերազմական իրավիճակն ինչ-որ իմաստով երկրորդ պլան է մղում կրթական հարցերը։ Այս պահին որոշվում է երկրի անվտանգության հարցը, ճակատագրական պահ է։ Գուցե այս պարագայում ավելի լավ է դպրոցներն ուրիշ ձևով աշխատեն, օգնեն ռազմաճակատին, քան դաս անեն։ Այդ իմաստով գուցե սա լավ որոշում է, հուսանք՝ երբ շուտով իրավիճակը կայունանա, կարող ենք մտածել նաև կրթության իրավունքի մասին»,-նշում է մեր զրուցակիցը։ Բուհերի մասով։ Ուսանողները վերջերս դժգոհում էին, որ այս պարագայում, երբ բուհերը հեռավար տարբերակով են անցկացնում դասերը, որքանո՞վ է ճիշտ վարձավճարները թողնել նույնը։

Արդյոք ճիշտ չի լինի փոխել դրանց չափը։ Ընդ որում, հիմա արդեն պատերազմական իրավիճակն անդրադարձել է գրեթե յուրաքանչյուր ընտանիքի ֆինանսական դրության վրա։ Խաչատրյանը նշում է՝ այս հարցը երկու կողմ ունի, և այստեղ որոշում կայացնելը բավականին բարդ է։ «Այն տեսակետը, որ հեռավար տարբերակով ուսանողները լավ կրթություն չեն ստանում կամ էլ պետք է վարձի մի մասը վճարեն, ճիշտն ասած, ես չեմ հասկանում։ Համալսարանի համար կրթության այս տարբերակը շատ ավելի թանկ է, որովհետև պետք է դասախոսներին վերապատրաստել, նրանց ինչ-որ բաներ սովորեցնել և այլն։ Գուցե բուհերն այս օրերին ինչ-որ գումար են խնայում կոմունալ վճարումների վրա, բայց այդ գումարը եթե բաժանվի բուհի ուսանողների թվի վրա, հավատացեք՝ մեծ գումար չի ստացվի, եթե դրանով խնդիր կլուծվի, թող այդպես վարվեն։ Այնպես էլ չէ որ բուհերի աշխատավարձերը շատ բարձր են:

Միևնույն ժամանակ համաձայն եմ այն կարծիքի հետ, որ բուհերը պետք է փորձեն լուծումներ գտնել այս իրավիճակում։ Բայց այստեղ էլ մեկ այլ խնդիր է առաջ գալիս՝ մեր բուհերը 80-90 տոկոսով կախված են ուսանողների վարձավճարներից։ Հայաստանի բարձրագույն կրթության ամենամեծ պրոբլեմն աննորմալ մեծ կախվածությունն է վարձերից։ Օրինակ՝ եթե պետական ֆինանսավորումը լիներ 30-40 տոկոս, հնարավորություններն ավելի մեծ կլինեին։

Անխոս հիմա այնպիսի իրավիճակում ենք, երբ բուհերը պետք է ավելի ներողամիտ լինեն, հասկանալի է, որ շատ ուսանողներ այս պահին վճարունակ չեն։ Ի վերջո, բուհերին էլ ձեռնտու չէ ուսանողներին դուրս թողնել՝ և՛ մարդկայնորեն, և՛ ֆինանսապես։ Հասկանալի է նաև այն, որ վարձավճարները բավականին թանկ են՝ հաշվի առնելով մեր երկրի չափանիշները։ Այս առումով չենք կարող այլ երկրների հետ համեմատվել։ Լուծումը կարող է լինել այն, որ պետությունն ավելացնի իր ֆինանսավորումը, և բուհերը կարողանան նվազեցնել վարձավճարները»,-եզրափակում է Սերոբ Խաչատրյանը։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանի բարձրացրած հարցերին Արսեն Թորոսյանը չկարողացավ հստակ պատասխանել և ճողոպրեցԱյսօր չկա ՊՍԺ-ից ավելի ուժեղ թիմ. Լուիս ԷնրիկեԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն Ինչպե՞ս վերաբանակցել խաղաղության պայմանագիրը առանց նոր պատերազմի վտանգի. Էդմոն ՄարուքյանԼիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Լոնդոնը սահմանել է խոհարարական ռեկորդ. 440 մետրանոց տիրամիսու՝ ի պատիվ թագավորի և իտալական ավանդույթների Հինգ հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձովՀարավային Սուդանում ուղևորատար ինքնաթիռ է կnրծանվել. զnhվել է 14 մարդ Թրամփը դժգոհ է պшտերազմն ավարտելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից. Reuters Հայաստանի անվտանգության երաշխավորը իր զինված ուժերն են. Արշակ Կարապետյան56-ամյա Ջեյ Լոն կոչ է արել մարզվել՝ ցուցադրելով որովայնի մկանները Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք ՉալաբյանԱդրբեջանական բենզին են ներկրում, կօգտվե՞ք. հարցումԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աղքատությունն ու՞մ պատճատով է, արդյո՞ք Դուք եք դրա մեղավորը. հարցում Շատինում «Ձեր հարազատը վտանգի մեջ է»․ IDBank-ը զգուշացնում է հեռախոսային շանտաժի ագրեսիվ ալիքի մասին ԲՀԿ-ն ներկայացնում է նախընտրական ծրագրի հիմնադրույթները. ուղիղ Ռուսաստանը զգուշացնում է «մոլդովական սցենարի» մասին 7 միլիոնանոց պարգևատրումներն արդա՞ր են. հարցում Սյունիքի մարզում Գործող ռեժիմը մտածում է սեփական գոյության, այլ ոչ թե Հայաստանի մասին․ Արմեն Մանվելյան.Սովորական մանիպուլյացիա՝ վարչապետի «տիկնոջից» Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ ԵՄ գագաթնաժողովին հրավիրել են հակառուս գործիչների Ադրբեջանի փաստաբանները. ինչպես կարելի է եկեղեցի ավիրելն արդարացնել. Էդմոն Մարուքյան Փաշինյանի մարտավարությունը «Ուժեղ Հայաստանի» դեմ Anker-ի կողմից անցկացված խոշոր ուսումնասիրություն. Պատշգամբի արևային համակարգերը իրենց ծախսը մարում են ընդամենը մի քանի տարում, բայց կա մի խնդիր Երիտասարդ սերունդը փոփոխություն կբերի Հայաստանին. Ուժեղ Հայաստան Հազարամյաների ընթացքում միայն «հանճար» Նիկոլի մտքով կանցներ Խոր Վիրապը հակառակ կողմից պատկերել. Էդմոն ՄարուքյանՍա ուղղակի ընտրություն չէ․ սա Հայաստանի լինելու կամ չլինելու հարցն է․ Ցոլակ ԱկոպյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 5-9 աստիճանով «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակ-կոչով դիմել է Եվրոպական Միության անդամ պետություններինՀՀ նոր կենսաչափական անձնագիրը կապույտ չի լինի, այլ գույն է ունենալու Մենք շարունակելու ենք շրջել գյուղերում, քաղաքներում, բակերով, տներով, մարդկանց հետ խոսելու ենք, լսելու, ձևակերպելու խնդիրները, միասին գրելու ենք մեր առաջարկը Հայաստանին. Գ. ԾառուկյանՆոր անձնագրերի դիզայնը պարզապես գեղագիտական ձախողում չէ. Հրայր ԿամենդատյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է. Նարեկ ԿարապետյանԱյս պայմաններում չենք կարող լիարժեք երջանիկ լինել․ Մենուա ՍողոմոնյանՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին Արմավիրի մարզի Տանձուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին Սոֆթ Կոնստրակտը «Career City Fest 2K26» ցուցահանդեսին ներկայացրել է մասնագիտական նոր հնարավորություններԳագաթնաժողովն ու ընտրությունները. արտաքին ցուցադրության և ներքին իրականության խաչմերուկում Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Պետք է տեր կանգնենք մեր ազգային իրավունքներին ոչ միայն խոսքով, այլև գործով․ Արսեն ԳրիգորյանԵրբ Փաշինյանը զոհաբերում է Հայաստանը հանուն իր անձի, Արթուր Ավանեսյանը զոհաբերում է իր կյանքը` հանուն Հայաստանի քաղաքացիների. Ուժեղ ՀայաստանՍա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու. միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԱՄՆ-ը ծովային շրջափակման հարցում իրեն պահում է ծnվահենի պես. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ «Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունն ու քաղաքական հաշվարկները՝ ընտրություններից առաջ Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Միջուկային шղետի վտանգը բարձրացել է այնպիսի մակարդակի, որը չի եղել Սառը պшտերազմից ի վեր. Գրոսի Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը
Ամենադիտված