Հայերեն


Ի՞նչ անակնկալ է նախապատրաստում Մոսկվան Հայաստանի ու Ղարաբաղի համար

Ամենաընթերցված

aravot.am

Կասկածների ու հարցականների շարան

ՌԴ նախագահը հավանություն է տվել Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու՝ ՌԴ կառավարության առաջարկին եւ հանձնարարել է ստորագրել այն: Ըստ համաձայնագրի՝ Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով ստեղծվում է երկու երկրների միացյալ զորախումբ, որն ի զորու կլինի համարժեք արձագանքել զինված հարձակմանը, ինչպես նաեւ «կողմերի անվտանգության այլ սպառնալիքներին եւ մարտահրավերներին»: Ուշագրավ է` «համաձայնագիրը որեւէ երրորդ պետության դեմ ուղղված չէ»: Նախատեսվում է, որ խաղաղ ժամանակ զորախումբը ենթարկվելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբին, իսկ պատերազմական ժամանակ, կախված իրավիճակից, նաեւ՝ «Ռուսաստանի Հարավային օկրուգի զորքերի հրամանատարին»: Ո՞ւմ կողմից հնարավոր հարձակումներից, սպառնալիքներից է այդ զորախումբը պաշտպանելու` Ադրբեջանի՞ց, թե՞ Թուրքիայից: Բայց եթե միացյալ զորախումբը ուղղված չէ «երրորդ պետության դեմ»` ինչպե՞ս է «անվտանգության այլ սպառնալիքներին» հակազդելու: Իսկ գուցե Վրաստա՞նն է Ռուսաստանի մտքում: Մի խոսքով՝ հարցականները շատ են, սակայն հստակ բացատրություններ հայկական կողմից առայժմ չկան, թե ինչ գործառույթներ է իրականացնելու միացյալ զորախումբը: Առայժմ միայն կարելի է ենթադրություններ անել, եւ մտահոգություններ կան, որ Մոսկվան այդ համաձայնագրով Հայաստանին կարող է անակնկալներ մատուցել` ներքաշելով մեր երկիրը խնդիրների մեջ: Միաժամանակ, այս պահին կարելի է արձանագրել, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ ստեղծվելիք ստորաբաժանումները հազիվ թե օգտագործվեն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, երբ, օրինակ, անհրաժեշտություն առաջանա պաշտպանել Հայաստանի սահմանները Ալիեւի սանձազերծած ոտնձգություններից: Ըստ երեւույթին, Մոսկվան հայկական բանակի վրա հսկողություն ու ազդեցություն ունենալու ձգտում ունի այդ «ծրագրով»: Ինչու չէ, դա կարելի է նաեւ դիտարկել Լեռնային Ղարաբաղում ինչ-ինչ զարգացումների դեպքում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորության համար կանաչ ճանապարհի բացում: Այստեղ հարկ է հիշեցնել, որ ապրիլի քառօրյա պատերազմի օրերին՝ ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը նշեց, որ հրահանգել է ԱԳՆ-ին աշխատել ԼՂ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Այդ օրերին ասվում էր, որ կնքվելիք պայմանագրով հիմք կստեղծվի ԼՂ-ի ճանաչման համար: Սակայն մինչ այժմ այդ պայմանագրի ճակատագիրն անհայտ է մնացել: Հայ-ռուսական միացյալ զորախումբը Ղարաբաղի եւ Հայաստանի սահմաններում հնարավոր պատերազմական իրավիճակներում ինչպե՞ս է իրեն դրսեւորելու, ո՞ւմ հրահանգներին է ենթարկվելու: Եթե պատերազմի կամ պատերազմի վտանգի ժամանակ այն ենթարկվելու է ՌԴ Զինված ուժերին, ապա այս դեպքում հարցականներն, իհարկե, ավելանում են… Կամ՝ եթե, օրինակ, Վրաստանի տարածքում Ռուսաստանը ինչ-որ խնդիրներ ունենա, Հայաստանն էլ այդ միասնական զորախմբով պետք է մասնակցի՞ ՌԴ-ի հնարավոր գործողություններին: Ի դեպ, տարօրինակ չէ՞ր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալությանը, Դմիտրի Կիսելյովին տված վերջին հարցազրույցում անդրադառնալով հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորմանը՝ այսպիսի հայտարարություն արեց. «Մենք, իհարկե, մանրամասն կուսումնասիրենք այն նորությունները, որոնք ՌԴ նախագահի հրամանագրով կներառվեն համաձայնագրերում»: Այսինքն` անակնկալները չե՞ն բացառվում: Ըստ երեւույթին՝ ոչ, որովհետեւ Սերժ Սարգսյանի այդ մտքին հետեւեցին Կիսելյովի ճշտող հարցերը, ապա Սարգսյանի կողմից պարզաբանումը, թե չի կարծում, որ Գյումրիից բացի՝ նոր ռազմակայանի ստեղծման անհրաժեշտություն կլինի. «Փոքր Հայաստանում մեկ ռազմակայանը բավարար է, պարզապես պետք է ռազմական հզորությամբ հագեցնել այն»։

Ադրբեջանի զորավարժությունները «խաղաղասիրական» էին, Վրաստանինը` սպառնալի՞ք

Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանում՝ ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի Վարժանքների ու գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) տարածքում մինչեւ նոյեմբերի 20-ը կայացան «ՆԱՏՕ-Վրաստան-2016» վարժանքները: Համատեղ վարժանքների գլխավոր նպատակը Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի զինված ուժերի փոխհամատեղելիության ապահովումն է՝ հայտնում էին Վրաստանի ՊՆ ներկայացուցիչները: «ՆԱՏՕ-Վրաստան 2016» վարժանքները թվով երկրորդ վարժանքներն էին, որոնք անցկացվեցին ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների փաթեթի (SNGP) շրջանակներում։ Այս իրադարձությունը հերթական անգամ արժանացավ Մոսկվայի կոշտ գնահատականներին: Ռուսաստանի ԱԳՆ-ն ուղղակի հայտարարեց, որ ՌԴ-ն նման ակտիվությունը դիտարկում է որպես լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության եւ խաղաղության համար։ «Իրենց անհանգստությունն են հայտնել նաեւ Վրաստանի մյուս հարեւանները՝ Աբխազիան եւ Հարավային Օսիան»,- ասվում էր ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Գերատեսչությունում նաեւ նշել էին, որ «զորավարժությունները բարդացնում են ռուս-վրացական հարաբերությունների առողջացման դրական գործընթացը»։ Մոսկվային, իր հերթին, արձագանքեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը. «Այդ զորավարժությունները համաչափ բնույթ են կրում եւ ամբողջությամբ համապատասխանում են մեր միջազգային պարտավորվածություններին»։ Իսկ Վրաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ անցկացված զորավարժությունների առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, փոխանցեց. «ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը, ինչը ծառայում է բոլոր կողմերի շահերին։ Վրաստանում անցկացվող «ՆԱՏՕ-Վրաստան 2016» զորավարժությունները երկրի եվրաատլանտյան ինտեգրման անփոփոխ կուրսի հերթական հաստատումն են։ Զորավարժություններին վրացական կողմի հետ մեկտեղ մասնակցում են դաշինքի 13 անդամ եւ գործընկեր երկրների մինչեւ 250 զինծառայողներ։ Նման միջոցառումները նպաստում են Վրաստանի պաշտպանունակության եւ դաշինքի հետ համատեղելիության մեծացմանը։ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունն ուղղված է տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու զարգացմանը, ինչը ծառայում է բոլոր կողմերի շահերին»։ Ուշագրավն այն է, որ գրեթե նույն օրերին` նոյեմբերի 12-18-ը, Ադրբեջանի զինուժն անցկացրեց լայնամասշտաբ զորավարժություններ: Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության` վարժանքներին մասնակցում էին մինչեւ 60 հազար զինվորական, ավելի քան 50 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ, 700 հրթիռահրետանային համակարգ: Սակայն Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը դա չհամարեց «լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության եւ խաղաղության համար»` ուղղված ընդդեմ Լեռնային Ղարաբաղի անվտանգության: Պարզ է ինչու` եթե զինում են Ադրբեջանին, ինչո՞ւ պետք է սպառնալիք համարեն նրանց լայնամասշտաբ զորավարժությունները: Այստեղ տեղին է հիշատակել օրերս Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուի դիտարկումը, երբ «Առավոտ»-ի հարցին` մերձավորարեւելյան տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացման վերաբերյալ, հակադարձել էր. «Ռուսաստանը՝ ձեր դաշնակիցը, զենք է տրամադրում Ադրբեջանին: Ռազմական տեսակետից Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններն այնքան էական չեն, որքան Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: Ռուսաստանն Ադրբեջանին տրամադրում է բոլոր հիմնական զինատեսակները՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ…»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված