Հայերեն


Պատերազմական շրջանում որոշ ապրանքատեսակների գնաճ է նկատվում

Տնտեսություն

Պատերազմական շրջանում հայաստանյան շուկայում որոշ ապրանքատեսակների գնաճ է նկատվում։ Մասնավորապես, վերջին շրջանում ահազանգ կա, որ զինվորական համազգեստի գներն են էապես բարձրացրել։ Նաև ռազմաճակատ ուղարկվող այլ ապրանքների գնաճ կա։ «Մեր դիտարկումներով՝ զինվորական համազգեստի շուկայում  որոշակի գնաճ արձանագրել ենք։ Փոխկապակցված ապրանքների մասով ևս ունեցել ենք գնաճ»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց  «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նա խնդրի լուծման համար կարևորում է կողմնորոշիչ գների սահմանումը պետական մարմինների կողմից։

«Այս իրավիճակում կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվեն։ Իսկ կանխարգելիչ միջոցառումները միայն մրցակցային մարմնի սանկցիոն գործիքակազմերի հնարավոր կիրառումը չէ։ Էլ ավելի կարևոր է պատկան կառույցների կողմից  ուղղորդող գների սահմանումը։  Հայաստանում շատ ապրանքների կողմնորոշիչ գների մասով կան խնդիրներ։ Եվ հնարավորինս շատ պետք է իրազեկել հանրությանը, այսինքն՝ մենք տեղեկություն ենք տալիս, որ այս ապրանքը 10 հազար դրամ  արժե»,- ասաց Պիպոյանը։

Նա նշեց, որ իրենց ուսումնասիրություններին զուգահեռ նաև տեղեկություն եղավ, որ ՏՄՊՊՀ-ն ևս ուսումնասիրություններ է իրականացնում այս շուկայում։ «Իսկ թե պետական մարմնի կողմից դա արձանագրելուց հետո համապատասխան գործիքակազմ ու վարչարարություն կկիրառվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Իսկ այն, որ դա անհրաժեշտ է՝ որպես կանխարգելիչ գործիք, փաստ է։ Ավելին, պետությունը հենց նման գործիքներ ստեղծել է՝ հաշվի առնելով, որ ինչ-որ պահի դրա անհրաժեշտությունը լինելու է։ Դա ինքնին ապացույց է, որ այդ գործիքը պետք է կիրառել»,- ասաց նա։

Ըստ մասնագետի՝ առաջին քայլով պետք է իրավակարգավորումները գործեն, մրցակցային մարմնի կողմից մեխանիզմները գործի դրվեն, երկրորդը՝ պետք է պրոպագանդա լինի, հանրությանը ճգրիտ թվեր ներկայացվեն՝ կողմնորոշիչ գներ։

«Օրինակ՝ տեղեկություն եղավ, որ պահանջարկով  պայմանավորված՝ կորոնավիրուսի թեստերի գինը այսուհետ կկազմի 15 հազար դրամ։ Դա որպես ձեռքբերում ենք ուզում դիտարկել, բայց եկեք հասկանանք, թե քանի՞ լաբորատորիա կար, որը մի քանի օր առաջ էլ 15 հազարով անում էր այդ թեստը։ Եվ մարդը, ով նախորդ գինը չգիտեր, չի կողմնորոշվում՝ դա լավ է, թե վատ։ Այսինքն՝ մենք այս դեպքում պետք է կարողանանք կողմոնորոշիչ գները տալ՝ հասկանալու համար շուկայում գները փոփոխովել են, թե չէ։ Դրան զուգահեռ պետք է հաշվի առնել, որ որոշ դեպքերում այնպիսի ապրանքային շուկաներում կարող են գրանցվել գների փոփոխություններ, որոնք չի բացառվում, որ լինեն տրամաբանորեն հիմնավորված»,- հավելեց Բաբկեն Պիպոյանը։

Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»
Ամենադիտված