Հայերեն


Ալիևի խայտառակ պարտությունը. փաստեր և տվյալներ

Blog

Եվ այսպես՝  ի՞նչ ունենք մենք Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմի 30-րդ օրը.

«Ադրբեջանը, տալով մոտ 7 հազար սպանված, զրկվելով տանկերի ու զրահատեխնիկայի 80 տոկոսից, ավիացիայի 90 տոկոսից ու բոլոր իր անօդաչու սարքերի մոտ 60 տոկոսից, այդպես էլ չի կարողացել գրավել 120 հազար բնակչություն ունեցող հանրապետությունը:

Բաց աղբյուրներից այսօր արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերը կարողացել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի խորքը միայն հարավում՝ Արաքսի հովտի շրջանում: Այնտեղ տեղանքը հարթավայրային է, որտեղ Ադրբեջանը կարողացել է ամբողջովին օգտագործել կենդանի ուժի ու տեխնիկայի՝ 4 անգամ ավելի լինելու իր առավելությունը: Ինչպես ենթադրվում էր, դրանով ամեն ինչ կանգ է առել, քանի որ լեռներում, որտեղ չեն կարող գործել տանկերը, սահմանափակ է հրետանին ու քիչ արդյունավետ ԱԹՍ-ները, ադրբեջանցիները «խցանվել են»։ 

Ալիևը հիմա փորձում է գործել դիվերսիոն խմբերով, որոնց ամեն օր ուղարկում է Ղարաբաղ փաստացի սպանդի։ Լեռնային տեղանքում մարտերը, որտեղ հայերը պահում են նախապես ամրացված դիրքերը, իսկ ադրբեջանցիները փուչ տեղը փորձում են առանց տանկերի եւ անօդաչուների աջակցության այդ դիրքերը վերցնել, անհաջողության են դատապարտված։ Շատ կոպիտ գնահատականներով՝ պատերազմի 30 օրում Ադրբեջանն այդ կերպ կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի վերահսկողության ներքո գտնվող տարածքի շուջ 15 տոկոսը։ Բայց փաստացի, այս հարցում պրոֆեսիոնալ զինվորականները, հավանաբար, ինձ կուղղեին՝ առաջնագծի զորամասերով առաջ ճեղքումն ու տարածքի վերահսկողությունը միեւնույն բանը չեն։ Ադրբեջանցիներն այսօր հասել են Կուբաթլու գյուղ (Սանասար – խմբ․), սա գրեթե 100 կմ Ղարաբաղի խորքում է, եւ այս պահին նրանք նաեւ գտնվում են Զանգելանի (Կովսական – խմբ․) եւ Ջեբրայիլի (Ջրական – խմբ․) շրջանում։ Նրանց ինչի՞ն է պետք Կուբաթլուն՝ գյուղ, որն ադրբեջանցիների համար անչափ ոչ ձեռնտու վայրում է, ոչ մեծ հովտում՝ շրջապատված լեռներով, որտեղից նրանց թիրախավորված գնդակոծում են հայկական զորամասերը։ Բանն այն է, որ հենց այստեղով է անցնում Լաչին (Բերձոր – խմբ․) տանող ճանապարհը, որտեղով է անցնում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ կարեւոր ճանապարհը։ Նրանք փորձում են այնտեղ հասնել եւ այդ ճանապարհը փակել։ Բայց ինչպե՞ս են դա անում։ Փաստացի պատառոտված եւ Ադրբեջանի տարածքի հետ կայուն կապից զրկված (նաեւ ռազմամթերքի մատակարարումներից), Ալիեւի զորքերը մարտեր են մղում հակառակորդի տարածքի խորքում։ Կարելի է ասել, որ նրանք շրջապատված են, եւ այն, ինչը տեղի ունեցավ երեկ եւ այսօր գիշերը կոչվում է սեփական թիկունքից  ադրբեջանական բանակի առաջավոր զորամասերի կտրվել եւ այն զորախմբի ջախջախում, որը չափից ավելի հեռու է մխրճվել եւ յուրայիններից կտրվել։ Ի՞նչ կլինի հետո։ Այսօր՝ հոկտեմբերի 26-ին առավոտյան 8-ին ուժի մեջ է մտնում հերթական հրադադարը, արդեն երրորդը։ Նախորդ բոլորը Ադրբեջանը կոպտորեն խախտել է՝ շարունակելով մարտական գործողություններ վարել։ Ես ռազմական փորձագետ չեմ, բայց ինձ թվում է, որ իրադարձությունների զարգացման 2 տարբերակ կա․

1. Մինչ հրադադարի հաստատումը հայկական կողմը կարող է ձեռնարկել լեռներից անչափ վտանգավոր ցատկ (որտեղ նրանք լավ զսպում են հակառակորդի հարձակումը) դեպի Արաքսի հովիտ եւ կտրել Զանգելան ու Կուբաթլու հասած ադրբեջանական զորամասերը։ Ժամանակին հենց այդպես վարվեց գեներալ Արիել Շարոնը՝ Իսրայելի ապագա վարչապետը։ Չնայած Եգիպտոսի կողմից կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի գերազանցությանը, նա հրադադարից 1-2 օր առաջ մի քանի տասնյակ տանկից եւ մի քանի հարյուր զինվորից բաղկացած ոչ մեծ խումբը ափ հանեց Սուեզի ջրանցքի եգիպտական կողմում։ Հակառակորդի դիրքերի խորքում։ Այնուհետեւ այդ ոչ մեծ խմբով կտրեց Սինայում գտնվող եգիպտական դիվիզիային օգնական ուժեր եւ ռազմամթերք հասցնելը։ Նրանք պարզապես գնում էին հակառակորդի թիկունքով եւ գնդակոծում եգիպտացիների ավտոշարասյուները, որոնք ռզմամթերք էին ուղարկում ջրանցքի մյուս կողմ։ Այսպիսով եգիպտական զորքի վիթխարի խմբավորումը հանկարծ մնաց առանց տանկերի վառելիքի եւ հրետանու արկերի։ Վտանգն ահռելի էր։ Եգիպտացիները կարող էին խախտել հրադադարը եւ հեշտորեն ջախջախել իսրայելական տանկերի եւ զինվորների ոչ մեծ խումբը, որոնք ափ էին իջել Սուեզի ջրանցքի եգիպտական կողմում։ Բայց առաջին հերթին իսրայելցիներին այնտեղ ոչ ոք չէր սպասում եւ նրանց հարվածելու համար անհրաժեշտ էր այնտեղ զորք տեղափոխել, ինչը մոտ կես օր կտեւեր։ Երկրորդ՝ սկսվեց հրադադարը։ Գեներալ Շարոնը գնաց վա-բանկ եւ հաղթեց։ Հրադադարը սկսվեց, եւ եգիպտացիները ստիպված էին ընդունել, որ Սինայում իրենց դիվիզիաները շրջապատման մեջ են ու առանց ռազմամթերքի։ Հրադադարը թույլ տվեց շրջապատված եգիպտացիներին ջրանցքով նահանջել Եգիպտոս։ Իսկ իսրայելցիները վերադարձան ջրանցքի իրենց կողմը։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ հրադադարը կնքելիս 20-օրյա մարտերի արդյունքը եղավ այն, որ կորցնելով մոտ 15 հազար սպանված զինվոր, ավելի քան 2 հազար տանկ եւ ամբողջ ավիացիայի կեսը՝ Եգիպտոսը չկարողացավ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Սինայից մեկ միլիմետր գրավել։ Եթե գեներալ Շարոնը չվճռեր վա-բանկ գնալու եւ ջրանցքի եգիպտական ափ իջնելու, ապա հրադադարը կսկսվեր պայմաններում, երբ Եգիպտոսը փաստացի վերահսկում էր Սինայի մի մասը, ինչն անընդունելի կլիներ իսրայելցիների համար։ Վերադառնանք 2020 թվականի Լեռնային Ղարաբաղ։ Ես կդժվարանամ դատել ճակատի օպերատիվ իրավիճակի մասին։ Բայց եթե մինչեւ հրադադարը սկսվելը հայերը ռիսկի դիմեն եւ զորքերը Արաքսի հովիտ նետեն, որպեսզի Կուբաթլու հասած Ադրբեջանի առաջավոր զորամասերին կտրեն, ապա կարելի է ասել, որ հաղթանակը հայերի կողմն է։ Ադրբեջանցիները շրջապատման մեջ կհայտնվեն Կուբաթլուում եւ Զանգելանում եւ ստիպված կլինեն այդտեղից նահանջել։ Բայց ռիսկը շատ մեծ է։ Ալիեւը 3 անգամ խախտել է հրադադարը եւ եթե այս անգամ էլ խախտի, ապա հեշտ կլինի հայկական զորախմբին ոչնչացնելը, որը ռիսկի կդիմի իջնելու Արաքսի հովիտ։

2. Եթե հայկական կողմը ոչ մի բան չձեռնարկի վերեւում նկարագրածից, եւ եթե այս անգամ ռազմական գործողություններն իսկապես ավարտվեն, ապա Ալիեւն իր վերահսկողության տակ կպահի Լեռնային Ղարաբաղի ծայր հարավը եւ Իրանի հետ սահմանը՝ ներառյալ Խուդաֆերինի ՀԷԿ-ը։ Դա նրան թույլ կտա զեկուցել, որ ինքը Ղարաբաղի մի մասը «վերադարձրել» է։ Փոքր մաս, տարածքի ընդամենը մոտ 15 տոկոսը։ Բայց նա դա կպատճառաբանի նրանով, որ իբր հայերի կողմում կռվել են Ռուսաստանի Դաշնությունը եւ առասպելական քրդերն ու Կոնգոյից աֆրիկացիները»։

Հոդվածը բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան էջից է:

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված