Հայերեն


Մոսկվան ու Թեհրանը լսեցին Արցախի կոչը

Քաղաքականություն

Հայաստանի գլխավոր դատախազությունը Իրանին եւ Ռուսաստանին է փոխանցել ապացույցները, որ հայկական կողմը ձեռք է բերել ադրբեջանական կողմում ահաբեկիչների առկայության եւ Արցախի դեմ մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը:

Եթե Երեւանը փոխանցել է ապացույցներ, ապա դա նշանակում է, որ դրանք ակնկալել են Մոսկվան ու Թեհրանը, այլապես հազիվ թե վերցրել են զուտ քաղաքավարությունից կամ պարտադրված: Հնարավո՞ր է եզրակացնել, որ Հայաստանի տրամադրած տեղեկությունը լինելու է որոշակի գործողությունների նախաբան, կամ առաջին քայլը, եւ ինչպիսի՞ գործողություններ են հնարավոր:

Մի քանի օր առաջ ՌԴ գլխավոր դատախազը հայտարարել էր, որ ահաբեկիչների առկայությունը կարող է դառնալ հակաահաբեկչական գործողությունների հիմք: Նա իհարկե խուսափել է խոսել ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի հանդեպ հակաահաբեկչական գործողությունների մասին, բայց մյուս կողմից հարց է առաջանում՝ իսկ էլ ու՞մ, եթե խոսքը այնտեղ գտնող ահաբեկիչների մասին է:

Թե հատկապես ինչ բնույթ կամ ձեւաչափ կենթադրեն այդ գործողությունները, բաց հարց է: Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը կամ Իրանն անմիջական ռազմական հարվածներ հասցնեն Ադրբեջանի տարածքում տեղակայված ահաբեկիչներին: Միեւնույն ժամանակ, սակայն, եթե Բաքուն վերածվել է ռեգիոնը Սիրիայի վերածելու թուրքական պլանի բութ գործիքի, ապա Մոսկվային ու Թեհրանին չի մնում այլ բան, քան հարցը լուծել սուր միջոցներով:

Ինչպես ասում են, եթե Ռուսաստանն ու Իրանը չզբաղվեն ահաբեկիչներով, ապա ահաբեկիչները կզբաղվեն նրանցով: Հայաստանը փաստորեն տվել է ահաբեկիչներով զբաղվելու փաստական հիմքերը, ինչպես թերեւս ակնկալել էին Ռուսաստանն ու Իրանը:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալը հայտնել է, որ այդ հարցում իրանցի եւ ռուսաստանցի գործընկերների հետ կա սերտ գործակցություն:

Խոշոր հաշվով, դե ֆակտո խոսք կարող է լինել հակաահաբեկչական այն կոալիցիայի մասին, որի կոչն արել էր Արցախի նախագահը եւ որի համար հատուկ Ռուսաստանին եւ Իրանին դիմել էր Արցախի ԱԺ-ն: Իրավապահ հարթությունում գործակցությունը համատեղ աշխատանք է, որ գործնականում կարող է լինել կոալիցիայի նախատիպ՝ զուտ մասնագիտական դաշտում աշխատանքի առումով, քաղաքական կամ ռազմա-քաղաքական հարթության վրա ձեւաչափերի առնչությամբ եղած նուրբ հանգամանքների պայմաններում:

Ի վերջո Արցախից հնչած կոչը ռեգիոնալ սպառնալիքի բնույթի ընկալման, այլ ոչ կոնկրետ քաղաքական ձեւաչափերի մասին էր։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված