Հայերեն


Հայաստանյան 17 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը

Հասարակություն

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմն ընդդեմ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հրամայական է դարձրել աշխարհասփյուռ հայության, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հանրության միասնությունը, այդ թվում միասնական ջանքերը՝ ուղղված մեր միասնական հայրենիքի պաշտպանությանը։

Հայաստանի Հանրապետության դաշնակից երկրների հետ ռազմավարական, հակաահաբեկչական և ռազմական համագործակցության արդյունավետության ապահովման հուսալի հիմք էհանդիսանում մեր ազգային միասնությունը, նրա պահպանումը և ամրապնդումը։

Այս իրավիճակում ներքին քաղաքականության ուղղությամբ օրակարգային ենք համարում ռազմական, դիվանագիտական և տեղեկատվական ճակատներում համախմբված, նպատակային գործողությունները։ Այս համատեքստում հաջողության հիմնական գրավականն է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների և կազմակերպությունների, նաև քաղաքացիական նախաձեռնությունների համակարգված աշխատանքը` ի պաշտպանություն Արցախի հայության անվտանգության և Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման։

Միևնույն ժամանակ արտաքին քաղաքականության ուղղությամբ օրակարգային ենք համարում արցախա-ադրբեջանական շփման գոտում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պահպանումը և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու միջազգային հանրության պահանջի անհապաղ կատարման ապահովումը։

Դիմում ենք Արցախում և Հայաստանում գործող բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններին, հասարակական շարժումներին և կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին զերծ մնալ քաղաքական հայտարարություններից մինչև պատերազմի և ռազմական դրության ավարտը՝ ներդնելով իրենց բոլոր հնարավորությունները տեղեկատվական, դիվանագիտական և ռազմական ճակատներում որոշիչ հաջողություն ապահովելու համար։

Այսպիսով, հոկտեմբերի 17-ին Հայաստանում գործող տասնչորս կուսակցությունների կողմից տարածված պահանջը՝ ստեղծել «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ շտաբ», համարում ենք պատերազմական իրավիճակում ազգային միասնությանը չնպաստող, գործող ռազմաքաղաքական կառավարման համակարգը ապակենտրոնացնող, թուլացնող և հավանական քննարկումների պատճառով կարևոր
որոշումների ընդունման օպերատիվությունը խաթարող նախաձեռնություն։

Միաժամանակ հորդորում ենք Արցախի և Հայաստանի հանրապետությունների կառավարություններին բոլոր անհրաժեշտ մասնագիտական և փորձագիտական ունակություններ ունեցող անձանց` անկախ կուսակցական պատկանելությունից,ներգրավել ռազմական, դիվանագիտական և տեղեկատվական
ճակատներում հայրենիքի պաշտպանությունը հնարավորինս արդյունավետ իրագործելու սուրբ գործում։

Հարգանքներով՝

«ԱՀԱԶԱՆԳ» հայ փախստականների հասարակական կազմակերպություն
«ԱՐԵԳ» գիտավերլուծական հասարակական կազմակերպություն
«ԴԻԼԻՋԱՆ ԱՇԽԱՐՀ» համայնքային զարգացման հասարակական
կազմակերպություն
«ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» հայրենասիրական հասարակական
կազմակերպություն
«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» հասարակական
կազմակերպություն
«ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպություն
«ՀԱՄԱԶԱՐԳ» Ճամբարակի համայնքային զարգացման հասարակական
կազմակերպություն
«ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ » հասարակական
կազմակերպություն
Հայկական սոցիոլոգիական քաղաքացիական նախաձեռնություն
«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼՅԱՆՍ» միջազգային հասարակական
կազմակերպություն
«ՀԱՅՏՈՒՐ» ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ հասարակական
կազմակերպություն
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական
կազմակերպություն
«ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպություն
«ՀՕՖ-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» հասարակական
կազմակերպութուն
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» հասարակական
կազմակերպություն
«ՍԱՐԱՊԱՏ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն
«ՎԱՀԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպություն

*Հայտարարությանը կարող են միանալ այլ հասարակական կազմակերպություններ և
քաղաքացիական նախաձեռնություններ։ Դիմեք՝ [email protected]

ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված