Հայերեն


Բանակցություններին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները. The National Interest

Քաղաքականություն

Հարավային Կովկասում մահաբեր բռնությունն ուժգնանում է: Ներկայիս պատերազմն ավելի մահաբեր է եւ բարդ լուծելի Թուրքիայի ակտիվ մասնակցության պատճառով, գրում է Դեւիդ Լ.Ֆիլիպսը The National Interest-ի իր հոդվածում:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղղակիորեն նպաստում է բռնությանն ու ձախողում դիվանագիտությունը, որն ուղղված է հրադադարի ձեռքբերմանը: Թուրքիան նպաստում է հակամարտության զարգացմանը 1993 թվականից, երբ շրջափակել է Հայաստանը: Էրդողանը ձախողել է 2009 թվականի արձանագրությունները սահմանները բացելու եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ, ինչի մասին բանակցություններ են անցկացվել թուրք դիվանագետների հետ:

Էրդողանը սատարել է Արդբեջանի վերջին ագրեսիան: Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ Թուրքիան կանգնած է բարեկամական Ադրբեջանի կողքին եւ կշարունակի պաշտպանել եղբայրական Ադրբեջանին իր միջոցներով իր հզոր գործողության ժամանակ՝ ուղղված «օկուպացված» Ղարաբաղի ազատագրմանը…Հայաստանը բախվել է անսպասելի ավարտին:

Այդ խոսքերն ուղեկցվում են առարկայական աջակցությամբ: Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ զորավարժություններն ավարտելուց հետո անցած ամիս Թուրքիան տրամադրել է Ադրբեջանին ժամանակակից զենք, որը կիրառվում է ներկայիս ռազմական գործողությունների ժամանակ: Ըստ Reuters-ի հաշվետվության՝ Ադրբեջանին թուրքական զենքի վաճառքի ծավալներն աճել են՝ հուլիսին շուրջ 1 միլիոն դոլարից հասնելով 33 միլիոն դոլարի օգոստոսին եւ 77 միլիոն դոլարի սեպտեմբերին:

Այսօր թուրքական զորքերը նույնպես մասնակցում են մարտերում: Հավաստի աղբյուրներից հայտնի է, որ շուրջ 150 թուրք հատուկջոկատայիններ գտնվում են առաջնագծում՝ հրամաններ տալով ադրբեջանական ստորաբաժանումներին: Նաեւ գործադրված են մասնավոր անձինք, որոնց վարձել է Թուրքիան: Թուրքական երկու F-16 է լուսանկարվել Գյանջայում Ադրբեջանի ավիաբազայում, իսկ հայկական Սու-24-ը խոցվել է թուրքական F-16-ի կողմից Հայաստանի օդային տարածքում:

Թուրքական ԱԹՍ-ները, ներառյալ Bayraktar TB2-ը, ցուցաբերում են անմիջական աջակցություն ադրբեջանական զորքերին եւ ջիհադիստներին, որոնք պայքարում են Ադրբեջանի կողմից:

Էրդողանին կառավարում են նախկին օսմանյան տարածքներում Թուրքիայի ազդեցությունը վերականգնելու հավակնությունները: Թուրք զինվորականները տեղակայված են Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ Սոմալիում: Նրա ռազմածովային նավերը մարտահրավեր են նետում Հունաստանին, Կիպրոսին եւ Իսրայելին Արեւելյան Միջերկրական ծովում:

Օտարերկրյա պատերազմներում Թուրքիայի մասնակցությունը շեղում է աճող ներքին անկարգություններից եւ հնարավորություն է տալիս ճնշել այլակարծությունը, որը ծագում է տնտեսությունը սխալ կառավարելու պատճառով: 2002 թվականին դոլարի փոխարժեքը կազմում էր երկու թուրքական լիրա: Այսօր մեկ դոլարը կազմում է 7,9 լիրա: Զարմանալի չէ, որ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցությունը կորցրել է երբեմնի աջակցությունը. 2019 թվականին այն պարտվել է Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում եւ այլ քաղաքներում տեղական ընտրություններում:

Հուսահատվելով երկրի ներսում աջակցություն ստանալու հարցում՝ Էրդողանն արել է հեղափոխական քայլ. նա ուղարկել է ջիհադիստներին Կովկաս: Սիրիայի մարդու իրավունքների հարցերով հետազոտական կենտրոնի տվյալներով՝ առնվազն 1600 վարձկան է տեղափոխվել Սիրիայից եւ Լիբիայից դեպի Լեռնային Ղարաբաղ: Նրանք կապված են ԻՊ-ի, Ան Նուսրա, Ախրար աշ Շամ խմբավորումների, ինչպես նաեւ Սիրիայի ազգային բանակի դաշինքների՝ «Սուլթան Մուրադի», «Սուլեյման Շախ եւ Համզայի» հետ, որոնք տխրահռչակ են իրենց դաժանությամբ եւ մարդկության դեմ հանցագործություններով՝ ներառյալ սեռական բռնությունը:

Սպանելով տասնութ հայ զինվորի՝ ադրբեջանական համազգեստով ջիհադիստները պղծել են իրենց զոհերի մարմինները: Ձայնագրության մեջ լսվում է՝ ինչպես են նրանք նրանց արաբերեն անվանում «խոզեր եւ հրեաներ»:

Դաժանությունները չեն սահմանափակվում մարտիկներով. կան հավաստի վկայություններ, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի կողմից աջակցություն ստացող հատուկ ստորաբաժանումները ներխուժել են հայկական Հադրութ քաղաք եւ սպանել առնվազն չորս խաղաղ քաղաքացու իրենց իսկ տներում:

Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է քաղաքացիական թիրախներ հրթիռակոծելու իր արշավը՝ ներառյալ միջազգային հանրության կողմից կասետային ռումբերի կիրառմամբ: Այդ դաժանությունները, որոնք ընդգծված են Էրդողանի՝ «պապերի առքելությունը Կովկասում իրագործելու» խոստումով եւ հայերի ՝ որպես «թրի վրա մնացորդների» մասին նրա հիշատակմամբ, ցուցադրում են, որ մենք կանգնած ենք հայերի նոր ցեղասպանության շեմին:

Թուրքիայի վարքը չպետք է ցնցի դիտորդներին տարածաշրջանում: Անկարայի կողմից ջիհադիստներին աջակցությունը սկսվել է առնվազն 2013 թվականին, երբ Թուրքիայի ազգային հետախուզական վարչությունը շարունակել է ճանապարհն Ուրֆայից (Թուրքիայի հարավ-արեւելք) դեպի Ռաքի, որն այն ժամանակ գտնվել է ԻՊ-ի վերահսկողության ներքո: Ավելի քան 40 000 օտարերկրացի ահաբեկիչներ շուրջ 100 երկրներից Թուրքիայով Սիրիա են տեղափոխվել: Թուրքիան նրանց տրամադրել է զենք, փող եւ նյութատեխնիկական աջակցություն, ինչպես նաեւ բժշկական ծառայություններ վիրավորված ահաբեկիչներին:

Թուրքիան գրեթե չի փորձել թաքցնել, որ աջակցում է ջիհադիստներին: 2014 թվականի հոկտեմբերին Հարվարդի համալսարանում փոխնախագահ Ջո Բայդենն ասել է. «Նախագահ Էրդողանն ինձ ասաց. «Մենք թողել ենք շատ մարդկանց: Այժմ նրանք փորձում են փակել իրենց սահմանը»:

Չնայած Էրդողանի հավաստիացումներին, Թուրքիայի կողմից ջիհադիստների աջակցությունը չի թուլանում: Վերջիններս ռազմական հանցագործություններ են կատարում քրդերի դեմ Սիրիայի հյուսիս-արեւելքում, իսկ այժմ նրանք տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում:
Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսվելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է. «Ակնկալում եմ, որ Թուրքիան կօգտագործի իր զգալի ազդեցությունը լարվածությունը թուլացնելու համար»:

Ընդհակառակը, Թուրքիան բացահայտ մերժում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի՝ կրակի դադարեցման մասին կոչերը: Ավելին, Թուրքիան փորձում է խախտել Մոսկվայի միջնորդությամբ սահմանված հրադադարը:

Թուրքիան խելագարվել է: Նա վաղուց հրաժարվել է ԵՄ-ից եւ այժմ բացահայտ անտեսում է ՆԱՏՕ-ի կոչերը: ՆԱՏՕ-ն ավելին է, քան անվտանգության միությունը: Դա երկրների կոալիցիա է ընդհանուր արժեքներով: Թուրքիան Էրդողանի բռնապետության օրոք դարձել է իսլամիստական, հակաամերիկյան եւ մարդու իրավունքների խախտող: Եթե այսօր Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացներ, ապա այն կմերժվեր առանց քննության:

Ի՞նչ անել՝ սանձելու համար Թուրքիային եւ վերականգնելու Հարավային Կովկասում խաղաղությունը:
Այդ շաբաթ Կանադան հայտարարել է, որ դադարեցնում է որոշ զենքերի վաճառքը Թուրքիային այն բանից հետո, երբ իր սարքավորումները կիրառվեցին ադրբեջանական զորքերի կողմից: ԱՄՆ-ը պետք է նույն կերպ վարվի:

Բացի այդ, ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին օրենքին (CATSA) համապատասխան անհրաժեշտ է պատժամիջոցներ սահմանել՝ կապված Թուրքիայի կողմից Ռուսաստանից Ս-400 հրթիռների գնման հետ:

ԱՄՆ-ի ջանքերը պետք է տարածվեն նաեւ Ադրբեջանի վրա: 1992 թվականին նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշը ստորագրեց ազատության աջակցման մասին օրենքի 907-րդ ուղղումը, որով արգելվում էր աջակցությունը Ադրբեջանին, «քանի դեռ նախագահը չի հայտնել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է կիրառում բոլոր շրջափակումները դադարեցնելու եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ուժային մեթոդները դադարեցնելու համար»: Այդ պահանջը պետք է կատարվեր, եւ Բաքվին տրամադրվող օգնությունը, որը վերջին 2 տարում աճել էր մինչեւ 120 մլն դոլար, պետք է անհապաղ դադարեցվեր:

Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է տնտեսական եւ դիվանագիտական պատժամիջոցներ սահմաներ Ադրբեջանի դեմ:
ԱՄՆ-ը պետք է վճռականորեն աջակցի Մինսկի խմբի միջնորդությամբ: Բանակցություններում պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Թուրքիան՝ որպես հակամարտության կողմ, պետք է բացառվի միջնորդական որեւէ դերից: 

Սակայն պարզ չէ, թե արդյոք Թրամփի վարչակազմը պատրաստ է ձեռնարկել այդ անհրաժեշտ քայլերը: Թրամփը գործնական կապեր ունի թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ: Նա միլիոնավոր դոլարներ է ստացել Թուրքիայում լիցենզավորված համաձայնագրերով, ինչպես նաեւ հոնորարներ ադրբեջանցի օլիգարխներից: Հաշվի առնելով ֆինանսական պահանջները՝ Թրամփը կարող է չցանկանա ԱՄՆ ազգային շահերը վեր դասել իր անձնական ֆինանսական շահերից: ԱՄՆ-ին պետք է նոր ուղղություն, որպեսզի վերջ դնի Լեռնային Ղարաբաղում կոշտ պատերազմին եւ կանխի խաղաղ բնակչության շրջանում զոհերը»:     

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված