Հայերեն


ՍԻՄՊՈՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՄԻՋԸ

Հասարակություն

Կառավարական նոր կազմը թարմացրել է դաշտը ոչ միայն քաղաքական որոշումներով ու փոփոխություններով, այլև տեսքով ու խոսքով: Մեր նոր նախարարները վարչապետի գլխավորությամբ ժողովրդի կողմից անգամ «Սիմպոների կառավարություն» հավաքական անվանն արժանացան. Ինչո՞վ է տարբերվում վարչապետը, ի՞նչ թերություններ ու առավելություններ ունեն նորանշանակ նախարարներից մի քանիսը, այս ամենը փորձել ենք ճշտել «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանի հետ՝ հույս ունենալով, որ դրական փոփոխությունները ոչ միայն արտաքին, այլև ներքին-գործնական կլինեն: Պետական այրերին քննարկել ենք ըստ իմիջի չորս տեսակների՝ հաբիթար (արտաքին տեսք), վերբալ (խոսքային), կինետիկ (շարժուձև, միմիկաներ) և միջանձնային:

Լևոն Ալթունյան, ՀՀ առողջապահության նախարար

Ոչ հայկական արտաքինով, շարժուն դիմախաղով, հումորի զգացումով և հավասարակշռված վարքագծով կերպար:

Հաբիթար իմիջը վերլուծելով՝ հարկ է առանձնացնել այն, որ նորանշանակ նախարարը մինչ այս պահը` հանրային ելույթների և հանդիպումների ժամանակ կրել է մի քանի տեսակ պիջակներ, որոնք հիմնականում մուգ կապույտ և սև գույնի են, հագուստում ընդգծված բծերն ու փողկապի գնդաձև պատկերները հաճախ համադրելի չեն: Զգացվում է, որ հագուստին այդքան էլ ուշադրություն չի դարձնում:

Վերբալ իմիջի պարագայում՝ ռուսերենի լավ իմացությունը հայերեն արտահայտվելուն հաճախ խանգարում է, բայց նորանշանակ նախարարը նախընտրում է լրագրողների և հանրային ելույթների ժամանակ խոսել լակոնիկ և դանդաղ: Տպավորություն է, որ մտածում է ռուսերեն, մտքում թարգմանում է, հետո արտաբերում, ինչը հաճախ ոչ ճիշտ ընկալման տեղիք է տալիս:

Կինետիկ իմիջը՝ հարուստ դիմախաղ ունի, միմիկաներն ու ժեստերը համապատասխանում են խոսքին, ժպտերես է:

Միջավայրային իմիջ՝ նշանակված պաշտոնին համապատասխանում է, մասնագիտությամբ բժիշկ՝ կառավարչական փորձառությամբ:

Լևոն Ալթունյանի ուժեղ կողմերից է կառավարչական հմտությունը, դրական փոխհարաբերություններ ձևավորելու մոտիվացիան, ինչպես նաև ուժեղ է իր որդու առկայությամբ, որը որակավորված տնտեսագետ մասնագիտությունից զատ արհեստավարժ դաշնակահար է (Եվրոպայում արձանագրել է լուրջ հաջողություններ): Նորանշանակ նախարարը հասարակության կողմից ընկալվում է մեծահարուստ, ինչը նշանակման առաջին օրերին հրավիրեց ԶԼՄ-ների ուշադրությունը: Պրագմատիկ է, երևույթներին նայում է բիզնես տեսանկյունից: Խնդիրներին մոտենում է գլոբալ, ինչն էլ հաճախ բերում է չհասկացվածության: Դրա ապացույցներից մեկը մահացած ծննդկանների մասին հայտնած իր կածիքի շուրջ ծավալված բուռն քննարկումն էր. ստեղծված դրական կերպարը սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում մեկ օրում քարկոծվեց: Զանգվածային բացասական քննարկումները ստիպեցին, որ նախարարը պարզաբանում տա այդ հարցի հետ կապված և ներողություն խնդրի:

Կարեն Կարապետյան, ՀՀ վարչապետ

Գործնական, հրապուրիչ կերպար է, ով նույնիսկ առօրյա խոսակցական բառապաշար օգտագործելու պարագայում, ընկալվում է դրական:

Հաբիթար իմիջը՝ արտաքին տեսքը՝ հագուստը, սանրվածքը միշտ ուշադրություն են հրավիրում: Համապատասախան հանդիպումներին ընտրվում է համապատասխան հագուստ, հաճախ նաև գունային հետաքրքիր մոտեցում է ցուցաբերվում: Սպորտային հագուստի պարագայում հաճախ վառ գույները ավելի են ընդգծում կերպարի հրապուրիչ լինելու հանգամանքը: Մազերի կտրվածքը համահունչ է դեմքին՝ դրանք շատ կարճ չեն: Կարեն Կարապետյանը քաղաքական դաշտ ներմուծեց զարդանախշերով փողկապները, որոնք ունեն հետաքրքիր լուծումներ, և միայն համարձակ տղամարդիկ կարող են կրել նմանատիպ փողկապներ: Չի վախենում պիջակը հրապարակային հանելուց, հանդիպումների ժամանակ հաճախ միայն վերնաշապիկով է: Սա խոսում է կերպարի գործնականության մասին:

Կարեն Կարապետյանի վերբալ իմիջը համահունչ է իր կերպարին, խոսում է գործարարին հատուկ բառապաշարով, օգտագործում է առօրյա-խոսակցական բառեր, որոնք հաճախ տեղ են գտնում կառավարության տեղեկատվական կենտրոնի կողմից տարածվող պաշտոնական հաղորդագրություններում, ինչը նորամուծություն է և մասնագիտական տեսանկյունից այդքան էլ ընկալելի չէ: Հավանաբար PR թիմը նմանատիպ բառապաշարի օգտագործմամբ ընդգծում է ժողովրդական-ինտելեկտուալ կերպարը:

Նորանշանակ վարչապետի կինետիկ իմիջը բնութագրելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ընդգծված հաբիթար և վերբալ իմիջին զուգահեռ շարժումներն առավել փոխլրացնող են: Քայլում է ոչ արագ և ոչ դանդաղ, շարժուձևը մտածված է, բայց և ոչ արհեստական: Հաճախ վարքագծային շարժունակությունը կարող է անսպասելիության զգացողություն առաջացնել, օրինակ, անսպասելիորեն մեքենայից իջավ ու մոտեցավ նամակ հանձնող ու օգնել խնդրող կնոջը դիմող կնոջը: Վարչապետին սպասարկող անձնակազմն անսպասելիությունից չէր հասկանում՝ ինչ տեղի ունեցավ, բայց օպերատորները հասցրել էին ֆիքսել այդ պահը, որը դրական արձագանք գտավ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Այսինքն՝ սա վկայում է, որ նույնիսկ հավասարակշռված շարժուձևի պարագայում, եթե հարկ կա շտապ ինչ-որ բան անել, վարչապետը պատրաստ է:

Միջավայրային իմիջի պարագայում հատկանշական է այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանի կերպարը համապատասխանում է վարչապետի պորտֆելին, կարևոր բնութագրիչներից մեկն էլ այն է, որ տարբեր միջավայրերում համապատասխան հագուստով և համապատասխան բառապաշարով է շփվում մարդկանց հետ:

Ուժեղ կողմերը՝ Կարեն Կարապետյանը նորարարական մոտեցումներ ու լուծումներ պահանջող, հետաքրքիր, ներկայանալի կերպար է, երեք երեխաների հայր, լավ կրթությունը և գիտությունների թեկնածու լինելու հանգամանքը կոտրում է ձևավորված՝ մեծահարուստները գրագետ չեն լինում կարծրատիպը: Վարչապետի երաժշտական հետաքրքրությունները ևս դրական զգացողություններ են առաջացնում:

Պետք է ընդգծել այն հանգամանքը, որ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում շատ է շեշտվում կերպարի ռուսամետ լինելու հանգամանքը և չնայած վարչապետի ինքնավստահ լինելու հանգամանքին՝ ընկալվում է Ռուսաստանի կողմից «ներմուծված քաղաքական գործիչ», ով չունի ինքնուրույն գործելու հնարավորություն: Բացասական է ընկալվում նաև վերջինիս դիտողությունները կամ նկատողությունները, որոնք պարբերաբար հրապարակային ելույթներում ընդգծված են: Սա կարող է ազդել փոխհարաբերությունների վրա և լարվածություն առաջացնել: Անվստահության մեկ այլ հանգամանք է նաև նրա՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում կարճ պաշտոնավարումը՝ չնայած վերջինիս թիմն այդ ժամանակահատվածում հետաքրքիր նորամուծություններ ու PR տեխնոլոգիաններ էր օգտագործում, որոնք առավել հանրայնացնում էին աշխատանքը և մոտիվացնում մարդկանց:

Կարեն Կարապետյանի դիմախաղում, շարժումներում, խոսքում ոչ մի արհեստականություն չկա, ներկայանում է այնպես ինչպես կա: Եվ սա է, որ կարևորվում է քաղաքական գործչի պարագայում:

Արմեն Ամիրյան, ՀՀ մշակույթի նախարար

Արմեն Ամիրյանը վերոնշյալ գործիչներից տարբերվում է գրագետ հայերեն խոսքով, հայեցի մտածելակերպով:

Հաբիթար իմիջը քննարկելով՝ բացահայտում ենք, որ հագուստի նկատմամբ բծախնդիր է, փողկապներն ընտրում է համապատասխանաբար, կոկիկ է, սանրվածքը համապատասխանում է կերպարին, որևէ ավելորդ բան չկա, փողկապի գրեթե բոլոր գույները նախըտրում է, սակայն առավել հաճախ օգտագործում է կապույտի տարբեր երանգներ: Հատկանշական է, որ համարձակորեն օգտագործում է նաև թիթեռնիկ: Սա այն կերպարն է, որ եթե ոչինչ էլ չանի, ոչինչ է չխոսի, այնուամենայնիվ, հասարակության կողմից դրական վերաբերմունքի կարժանանա:

Վերբալ իմիջն առավել ընդգծված է, բառապաշարը հարուստ է, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պահի, եթե նույնիսկ տվյալ իրավիճակին չի տիրապետում, արագ կողմնորոշվել և պատասխանել հարցադրումներին: Հայկական շեշտադրմամբ, հաճելի ձայնով՝ համապատասխան հնչերանգով:

Կինետիկ իմիջի պարագայում, դիմախաղը՝ մշակված ժպիտը հաճախ արհեստական, կեղծ տպավորություն է թողնում, և, եթե, քաղաքական գործիչը լարված է, ապա աչքերը փոքրանում են և խորամանկ են դառնում:

Մարմնի՝ առավելապես ձեռքի զանազան շարժումները խոսելու ժամանակ խոսքի արտահայտչականությունն առավել ուժեղացնում են, խոսքը դարձնում առավել տպավորիչ:

Միջավայրային իմիջի պարագայում ընդգծվում է վերջինիս եթերային կերպարը, հասարակության տարբեր տարիքային խմբերի մոտ ընկալումները այնպիսին են, որ նա ճանաչված է, հայտնի հեռուստատեսային դեմք է, ԶԼՄ-ներում այնքան շրջանառվեց Մշակույթի նախարար նշանակվելու հանգամանքը, որ մարդկանց մոտ արդեն այնպիսի տպավորությունն էր ստեղծվել, որ վաղուց պետք է նշանակված լիներ:

Նշանակումից հետո հետաքրքիր PR տեխնոլոգիա կիրառեց, հասարակության ուշադրությունը սևեռվեց նրա ուղղությամբ, երբ պատասխանեց լրագրողի հարցադրմանը, թե պաշտոնի նշանակման մասին իմանալուց հետո ո՞ր քայլն է եղել առաջինը: Կնոջ հետ կապված պատմությունը բուռն քննարկման արժանացավ համացանցում և ԶԼՄ-ներում:

Սյունե Սևադա

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»
Ամենադիտված