Հայերեն


Խփելու պահին ծնողը երեխային ատում է․ հոգեբան

Հասարակություն

Երեխայի հետ շփումը պետք է կառուցվի համագործակցության եւ նրա անձի նկատմամբ հարգանքի հիման վրա: Այդ մասին հայտնել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը օգոստոսի 11-ին մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ծնողները հաճախ երեխայի հետ շփվում են արգելքների միջոցով. չի կարելի, մի արա, ձեռք մի տուր: Նրանք չեն խոսում հետը, չեն բացատրում, թե ինչ կարող է լինել, եթե նա այս կամ այն կերպ վարվի, գլխավորը` այլընտրանք չեն առաջարկում այն բանին, ինչ նա այժմ անում է», - նշում է բժիշկը:

Նրա խոսքով, չափահասները իրենց արդարացնում են «համբերության բացակայությամբ», ինչն անընդունելի է երեխայի հետ հարաբերություններում:

«Եթե սեփական երեխայի համար համբերությունը չի հերիքում, ուրիշ ի՞նչ դեպքում է այդ համբերությունն արդարացված: Պետք է երեխային օգնել, որ մեծանա: Դրա համար անհրաժեշտ է նրան սովորեցնել մտածել, տարբեր լուծումներ փնտրել եւ ընտրել ամենաօպտիմալը: Պետք է հենց առաջին օրվանից նրա հետ վարվել որպես անհատի, լսել նրան, հաշվի առնել կարծիքը», - հավելել է նա:

Երեխաների հետ շփման ընթացքում բռնությունն անթույլատրելի է ցանկացած իրավիճակում, ընդգծում է հոգեբանը, նույնիսկ եթե «խոսքով չի հասկանում»:

«Նախ` այդպես չի լինում: Ուրեմն սխալ բառեր են ընտրվում: Երկրորդ, որքանո՞վ ճիշտ է երկխոսության կորստի դեպքում նաեւ ցավ պատճառել երեխային` օգտագործելով ֆիզիկական գերազանցությունը» - ուշադրություն է հրավիրում Մադաթյանը:

Նրա խոսքով, բռնության կիրառությունն այն արդյունքը չի տալիս, որ ծնողները սխալմամբ ակնկալում են: Երեխան ընդամենը սովորում է այն մեխանիզմին, որ ցանկացած արարքի համար «իրեն մի քիչ կծեծեն եւ վերջ»: Նա ոչ մի եզրահանգում չի անում:

«Բացի այդ, յուրաքանչյուր ծնող պետք է հիշի, որ այն պահին, երբ ինքը ձեռք է բարձրացնում երեխայի վրա, չի սիրում նրան: Ինչ–որ իմաստով նույնիսկ ատում է, եւ երեխան դա զգում է: Նման պահերին ծնողը պետք է կարողանա ինքն իրեն շեղել», - ասում է Մադաթյանը:

Իսկ եթե ծնողն այնուամենայնիվ խփել է երեխային, հավելել է հոգեբանը, պետք է ներողություն խնդրել` ստանձնելով ամբողջ պատասխանատվությունը:

«Մեզ մոտ ընդունված է ներողություն խնդրել. «ես քեզ խփեցի, որովհետեւ դու քեզ վատ էիր պահում» ոճում, դրանով սեփական արարքի համար պատասխանատվության մի մասը դնելով երեխայի վրա: Բայց նա մեղավոր չէ: Դա ամբողջությամբ ծնողների սխալն է, որը ոչ մի կապ չունի երեխայի պահվածքի հետ: Ներողություն խնդրելով` ծնողները երեխային նաեւ ցույց են տալիս, թե իրեն ինչպես պահի, երբ ինքը սխալ լինի ուրիշ մարդկանց հանդեպ: Դաստիարակության մեջ գլխավորը սեփական օրինակն է», - ամփոփել է բժիշկը:

News.am

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՎրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդը Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջԼիբանանում հայտնել են իսրայելական հարձակումների հետևանքով զոհված 2712 մարդու մասինԱդմիրալ Իսակով (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանովԿործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանՄեքենան ոչ սթափ վիճակում վարողը պարեկներին կաշառք է առաջարկել. տղամարդը ձերբակալվել է Կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի հաղթողին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարումՀայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանԳաղտնիությունը դարձել է նոր շքեղություն. Ինչպես է լյուքս ոլորտը վաճառում լռությունը արհեստական ​​բանականության դարաշրջանումԱմփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըԶելենսկու այցը Երևան ցույց տվեց, թե ինչ ապագա է ԵՄ-ն պատրաստում Հայաստանի համար. ԶախարովաՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին, ինչպես նաև հացահատիկի հերթական խմբաքանակըԱմերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Սիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Ինչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջ 100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը Ծայրահեղ աղքատությունը հնարավոր է վերացնել 6 ամսում. Մենուա ՍողոմոնյանԱյսպես կոչված «քաղհասարակության» ներկայացուցիչները այստեղ Ալիևի շահերն են պաշտպանում․ Արմեն ՄանվելյանԽաղաղության մասին խոսակցությունները շատ են, սակայն պայմանագիրը չկա․ Արեգ ՍավգուլյանՑինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանՓաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Նիկոլին սկի իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում, ես ի՞նչ մեկնաբանեմ իրեն. Սամվել Կարապետյան
Ամենադիտված