Հայերեն


Արցախում հերոսաբար զոհվել է ավագ լեյտենանտը, ով օրեր առաջ կարողացել էր 7 զինվորի փրկել շրջափակումից ու դիրք հետ վերադարձնել

Blog

Անիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կճանաչեք երևի իրեն՝ ինքը Միհրան Ավդալյանն է, այն ավագ լեյտենանտն, ով օրեր առաջ կարողացել էր 7 զինվորի փրկել շրջափակումից ու տվյալ դիրքը հետ վերադարձնել։ Միհրանին դրա համար շնորհեցին մարտական խաչի 2֊րդ աստիճան, իր մասին խոսեցին, պատմեցին, հիացան,բայց...

Շքանշանը ստանալուց ընդամենը մեկ օր անց Միհրանը զոհվեց, ավելի ճիշտ անմահացավ ու չկարողացավ տեսնել անգամ իր նոր ծնված երեխային, ով դիրքեր բարձրանալուց մի քանի օր հետո էր լույս աշխարհ եկել։ Ինքը Միհրանն է, ճանաչեցի՞ք իրեն, թե՞ մի քիչ էլ պատմեմ...

Փոքր աչքերով, միշտ ուղիղ, երկար, կապված մազերով ու ծանր պայուսակով ես դպրոց գնալը համարում էի կյանքիս մեծագույն սխրանքը, որը պիտի պատվով կրեի։ Դասարանումս հստակ գծված ընկերների շրջան ունեի, ում հետ մտերիմ էի, մյուսների հետ ուղղակի որպես դասընկեր էի շփվում։ Մեր դասարանում չարաճճի տղաների պակաս չկար, բայց կար մեկն, ով ամենաակտիվներից էր։ Ինքը սև, գանգուր մազեր ուներ ու ֆիզկուլտուրայի դասերին չէր զլանում մազերիցս քաշել ու բարձր ծիծաղել, ես էլ գերազանցիկի սինդրոմով հետևից վազում ու գոռում էի.
֊ Միհրա~ն դե լավ էլի վայ, հո երեխա չես...

Երեխա էինք... մեզ համար պատերազմները գրքերում էին։ Մեր Ջանֆիդայի դպրոցը հերոս Յուրա Դաշտոյանի անունն էր կրում, ով զոհվել էր Արցախյան պատերազմի ժամանակ։ Յուրայի մասին պատմությունները բոլորս զարմանքով էինք լսում՝ մեզ համար ինքը կարծես ուրիշ ժամանակներից լիներ՝ո՞նց թե պատերազմ, ո՞նց թե էդքան զոհեր, ո՞նց են մարդիկ ապրել էդ ցավով։ Մի անգամ հերթական միջոցառումն էինք անում Յուրայի պատվին, ինձ էլ բաժին էր հասել զինվորին սպասող մոր դերը։ Դասարանի տղերքը պետք է կռվի տեսարան խաղային՝ զենքերը ձևական պահեին, գետնին ընկնեին, կեսը զոհվեին, կեսը՝ ողջ մնային։ Միհրանին զոհվողների դերի բաժինն էր հասել, չեք պատկերացնի ինչքան խանդավառված էր խաղալիք զենքը բռնել ու ջիգյարով աջ ու ձախ կրակում, հետո գետնին ընկնում, էլի բարձրանում, իր համար զինվորի դեր խաղալը էնքան երջանկալի էր, որ աչքերը պսպղում էին ամբողջ դերի ընթացքում, վերջում էլ էնքան բնական 《զոհվեց》 ու թափով ընկավ բեմին, որ հիշում եմ մեզնից մի քանիսը վախեցած նայեցին իրեն, գլուխը թաքուն բարձրացրեց, կուլիսներ նայեց, աչքով տվեց ու թեթև ժպտաց՝ իբր հանգիստ եղեք ստից ընկել եմ, հո իրականում չե՞մ զոհվել։

Ավարտելուց հետո երևի թե մեկ կամ երկու անգամ ենք իրար տեսել, բայց վերջին անգամ, որ տեսա, զարմացել էի՝ էն իմ ճանաչած թռվռուն ու չարաճճի Միհրանն իսկական կոկիկ զինվորական էր դարձել՝ չափված խոսքով, տղամարդկային կեցվածքով ու հայրենիքը պահպանողի խիզախությամբ։ Վստահ էր՝ հայրենիքին ծառայելն էն ամենաճիշտ ճանապարհն էր, որով պիտի գնար ու անգամ նորաստեղծ ընտանիքի հետ Թալիշ էր տեղափոխվել, էնտեղ էին ապրում, բսյց կռիվը սկսվելուն պես ընտանիքին ուղարկել էր Ջանֆիդա, ինքն էլ մնացել էր դիրքերում՝ պարտքը կատարելու... ու կատարեց...

Վերջերս ընկերուհիներիցս մեկին էր պատահական տեսել, բոլորիցս հարցրել էր ու հենց հերթը հասել էր ինձ ասել էր՝ էն մեր Անիկը ինչա էդքան երկար֊բարակ գրում ֆեյսբուքում, մարդ ալարում ա թե կարդա։ Կներես Միհրան ջան, էս անգամ էլ երկար ստացվեց, ստացվեց, որովհետև արժանի ես, որ քեզ ընդմիշտ հիշեն, քեզ ճանաչեն ու իմանան շատերը, պատկերացնեն, թե իրականում ինչ գնով է մեզ բաժին հասնում խաղաղությունը։

Միհրանն էսօր հուղարկավորվեց ու երևի թե մահացավ իր ամենաերանելի մահով՝ անմահացավ հանուն մայր հողի։ Միհրանը թողեց իր երկու երեխաներին, սիրելիին ու հարազատներին, որ բոլորս ապրենք ու հանուն իրեն, հանուն մնացած հերոսների #ՀԱՂԹԵՆՔ!!!

Ինքը Միհրան Ավդալյանն է, հերոս դասարանցիս, ճանաչեցի՞ք իրեն...»։

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված