Հայերեն


Ֆրանսիան պետք է դառնա առաջին պետությունը, որը կճանաչի Արցախի անկախությունը. ֆրանսահայերը մեծ հանրահավաք են նախաձեռնել

Հասարակություն

Արցախի հետ շփման գծում ժամանակավոր հրադադարի պահպանման դեպքում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։

Ավելին, ըստ նրա՝ ռազմաճակատում հայկական զինված ուժերի տարած հաղթանակը հիմք է տալիս, որպեսզի հայկական կողմն առաջ քաշի կոնկրետ պայման՝ այն է Արցախի ճանաչումը։

«Ի՞նչ իմաստ կունենա հրադադարի հաստատումն ու վերադարձը բանակցություններին, եթե մենք չունենանք վերջնական թիրախ»,–նկատեց նա՝ համոզմունք հայտնելով, որ հայ–ադրբեջանական հակամարտությունն իր հանգուցալուծումը կարող է ստանալ միայն Արցախի միջազգային ճանաչման դեպքում։

Նշենք, որ այս ընթացքում Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ լուրջ ազդակ է հղել Ֆրանսիան, որը Արցախում պատերազմական գործողությունների վերսկսումից ի վեր պաշտոնական կոշտ դիրքորոշում է հայտնել՝ մեղադրելով  Ադրբեջանին և Թուրքիային Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու մեջ։ Իսկ օրեր առաջ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին։

Ֆրանսաբնակ գործչի կարծիքով՝ այսօր լուրջ նախադրյալներ են ստեղծված Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման համար։

«Վերջին վեց ամսում Ֆրանսիա–Թուրքիա հարաբերությունները աստիճանաբար էլ ավելի են սրվում՝ կապված Լիբիայի, Հունաստանի, միջերկրածովյան ավազանի խնդրով և դրանով է պայմանավորված նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոշտ դիրքորոշումը Արցախի հարցով։ Սակայն Ֆրանսիայի հայամետ կեցվածքը ոչ միայն պետք է դիտարկել Ֆրանս–թուրքական հարաբերությունների սրման կոնտեքստում, այլև Ֆրանսիայի հասարակական–քաղաքական կյանքում  հայ համայնքի լուրջ դերակատարության։ Հայ համայնքն այսօր ամուր դիրքեր ունի Ֆրանսիայի հասարակական–քաղաքական կյանքում և մշտապես այս երկրում բարձրացրել է համահայկական և համազգային խնդիրներ։ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և Հայաստանի շահերի զուգորդման արդյունքում հնարավոր է առաջ քաշել Արցախի ճանաչման հարցը»,–ասաց ԿԿ ներկայացուցիչը։

Վարժապետյանը տեղեկացրեց, որ հոկտոմբերի 13–ին, ժամը 18:00–ին Ֆրանսիայի հայ համայնքը մեծ հանրահավաք է նախաձեռնել Ֆրանսիայի խորհրդարանի շենքի առջև՝ Արցախի ճանաչման պահանջով։

«Իբրև Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնց ընտրությամբ է նաև ձևավորվել այդ խորհրդարանը, մենք լեգիտիմ իրավունք ունենք պահանջելու Ֆրանսիայի Ազգային ժողովից՝ ճանաչելու Արցախի անկախությունը, որովհետև Արցախը գտնվում է իրական վտանգի առջև. սա սովորական հարց չէ, սովորական պատերազմ չէ, սա Արցախի ժողովրդի գոյության հարցն է և այս առումով միակ փրկությունը՝ Արցախի միջազգային ճանաչման մեջ է։ Մենք պահանջելու ենք, որ Ֆրանսիան դառնա առաջին պետությունը, որ կդիմի այդ քայլին»,–հայտարարեց ՀՅԴ–ական գործիչը։

Վարժապետյանը ներկայացրեց նաև, թե այս օրերին ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Հայ Դատի Ֆրանսիայի կառույցը Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման ուղղությամբ, ինչպես նաև  թուրք–ադրբեջանական լոբբիի դեմ, առհասարակ պատերազմի վերսկսումից ի վեր ի՞նչ աջակցություն է ստանում ադրբեջանական լոբբին Ֆրանսիայի հասարակական–քաղաքական շրջանակներից։

Այս և այլ հարցերի պատասխանները՝ NEWS.am–ի տեսանյութում։

Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
Ամենադիտված