Հայերեն


Իրավիճակը փոխվեց. բումերանգը գալիս է դեպի ՀՀԿ

Քաղաքականություն

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Lragir.am

Գնու՞մ է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը դատարան, թե ոչ։ Վճարու՞մ է Երեւանի գարեջրի սեփականատեր պատգամավոր Հակոբ Հակոբյանը 110 միլիոն դրամ տուգանքը, թե՞ գնում է դատարան։ Հարցերը դեռեւս մնում են անորոշ եւ անպատասխան, այն ինտրիգից հետո, որ ներիշխանական դաշտում առաջացրեց ՏՄՊՊՀ որոշումը գարեջրի շուկայում գործող երկու ընկերությունների նկատմամբ։ Նրանցից մեկի սեփականատեր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը հայտարարեց, թե չի վճարելու, իսկ Գյումրի գարեջուր ընկերությունն էլ Արտակ Շաբոյանին մեղադրեց պատվեր կատարելու համար։ Այդ ընկերության սեփականատերն էլ դե ֆակտո ՀՀԿ-ական, նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, նախկին պատգամավոր եւ ներկայումս Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն է։
Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ Արտակ Շաբոյանին հորդորեց հանգիստ թողնել գարեջրի շուկան եւ անցնել առավել խնդրահարույց ապրանքային շուկաների ուսումնասիրմանը։
Ներիշխանական ինտրիգը, որ պայմանավորված է թե զուտ իշխանությամբ պայմանավորված շահերի բախումով, թե ֆինանսական լուրջ խնդիրներով, որի առաջ կանգնած է պետական գանձարանը, աներկբա է։
Իսկ ահա որտեղ է պետական, հանրային շահն այդ պատմության մեջ, առայժմ տեսանելի չէ։ Բանն այն է, որ առկա է մի պարզ խնդիր` Արտակ Շաբոյանը գործել է օրենքի շրջանակու՞մ, թե ոչ։ Գարեջրի ընկերությունների վերաբերյալ նրա գործողությունները եղել են օրենքին համապատասխան, թե նա գործել է ապօրինի, խախտել է օրենքը։
Այդտեղ է հանրային եւ պետական շահը, որ պահանջում է պարզաբանում եւ լուծում։ Եթե Շաբոյանը գործել է օրենքին համապատասխան, ապա նրա գործողություններից տուժած սեփականատերերը պետք է գրոհեն ոչ թե Շաբոյանին եւ նրա հանձնաժողովը, եւ այդ գրոհին փորձեն ներգրչավել վարչապետին, կամ վարչապետն էլ փորձի միանալ գրոհին, այլ պետք է գրոհեն սեփական կուսակցությանը, որը խորհրդարանի բացարձակ մեծամասնությունն է։
Դա պետք է անի թե Հակոբ Հակոբյանը, որը այժմ այդ մեծամասնության անդամ պատգամավոր է, թե Սամվել Բալասանյանը, որը նախկին պատգամավոր էր եւ դե ֆակտո հանդիսանում է նաեւ այդ մեծամասնության աջակցությամբ քաղաքապետի պաշտոնը ստանձնած գործիչ։
Եթե Շաբոյանը գործել է օրենքով, եւ վարչապետը, գործարարները համարում են, որ նա վնաս է հասցրել բիզնեսին, այն էլ անհարկի վնաս, ուրեմն կա խնդիր այն օրենքի հետ, որով գործել է Շաբոյանը։
Իսկ այդ օրենքը ընդունել է այն խորհրդարանը, որի անդամ է Հակոբ Հակոբյանը, որի անդամ է եղել Սամվել Բալասանյանը։ Ավելին, օրենքը ընդունվել է հենց նրանց հավանությամբ, համենայն դեպս առնվազն լռությամբ։ Այժմ այդ օրենքը բումերանգի նման հարվածում է հենց նրանց, ինչը իհարկե պայմանավորված է իշխանության վերաձեւումների մեծ գործընթացով եւ ռեսուրսների մեծ սղությամբ։
Ի վերջո, այստեղ է խնդրի բուն առանցքը եւ հենց դա պետք է հասկանալ` օրենքը ՏՄՊՊՀ-ին տալիս է բիզնեսի գործունեությանը միջամտելու անսահմանափակ կամ չափից դուրս հնարավորությու՞ն, թե՞ այդուհանդերձ օրենքը կարգին է, պարզապես կարգին չեն աշխատել ՏՄՊՊՀ ուշադրության կենտրոնում հայտնված ընկերությունները։
Ո՞վ գիտե, թե քանի քանի ընկերության է Շաբոյանը ՙառնչվել՚ եւ տհաճ որոշումներ կայացրել նրանց նկատմամբ, ինչը սակայն չի դարձել հանրային աղմուկի պատճառ եւ վարչապետները նրան չեն հորդորել հեռու մնալ այդ շուկաներից, որովհետեւ այդ ընկերությունների ղեկավարները չեն եղել պատգամավոր, ՀՀԿ դե յուրե կամ դե ֆակտո անդամ։
Երբ խորհրդարանի դե յուրե եւ դե ֆակտո մեծամասնությունը ընդունում է օրենքներ, կա վստահություն, որ այդ օրենքը երբեք չի առնչվելու սեփական բիզնեսին, քանի որ իշխանությունը Հայաստանում օրենքից վեր է եւ հենց դրա համար էլ գործարարները սերտաճում են այդ իշխանությանը` անխոցելի լինելու համար։ Այդ օրենքները դառնում են իշխանության գործիքը անցանկալի կամ անտանիք բիզնեսների դեմ, միտված լինելով ոչ թե բիզնեսի համար գործունեության հնարավորինս ազատ եւ անկաշկանդ, հետեւաբար գրավիչ ու արդյունավետ միջավայր ստեղծելուն, այլ հարկ եղած դեպքում քաղաքական շարժառիթներից ելնելով արագ սահմանափակումներ կիրառելուն։
Բայց, իրավիճակը փոխվում է, փոխվում է իշխանության վիճակը եւ օրինակ ՀՀԿ-ական օդիոզ դեմքերից մեկը կարող է հայտարարել, որ իշխանությունը դիտավորյալ սնանկացնում է իրեն։ Այդպես էր հայտարարում Աշոտ Աղաբաբյանը` պատգամավոր, Բուռնաշ մականունով, որին էլ մեկ տարի առաջ տուգանել էին մի քանի տասնյակ միլիոն դրամով` հարկայինի ՙգծով՚
Այժմ էլ մեկ այլ պատգամավոր` Հակոբ Հակոբյանը` Պիվի Հակոբ մականունով, իրեն տուգանելուց հետո հայտարարում է, թե կթողնի ու կհեռանա Հայաստանից։ Մինչդեռ նրան տուգանել են այն Հայաստանում, որի իրականությունը ձեւավորվել է նաեւ Հակոբյանի սեղմած կոճակներով ընդունված օրենքներով։ Այդ դեպքում, Հայաստանից թողնել հեռանալու ՙկուլտուր-մասսայական՚ հռչակագրի փոխարեն, օրենսդիր, ներկայացուցչական կառույցի անդամը պետք է լուծումները փնտրի օրենսդրա-իրավական հարթության, ոչ թե արտագաղթի մեջ։
Երբ իշխանության այս կամ այն ներկայացուցիչ բախվում է իր իսկ ձեւավորած իրականությանը, երբ այդ իրականությունն արդեն անմիջականորեն առնչվում է այդ ներկայացուցչին, նա կամ հայտարարում է թողնել հեռանալու մասին, կամ ստեղծում է ընդդիմադիր կուսակցություն։
Գուցե իրավիճակը որակապես այլ լինի, եթե կոճակ սեղմելուց, կամ իշխանական կարգավիճակում որեւէ քայլի մասնակցելուց, հավանություն տալուց առաջ իշխանության բոլոր ներկայացուցիչները փորձեն երեւակայել ոչ թե դրա հետեւանքով ստանալիք օգուտները եւ վայելքները, այլ հարվածները` երբ այդ իրականությունը ինչ-ինչ պատճառով կամ առիթով շրջվի իրենց դեմ։

Իշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»
Ամենադիտված