Հայերեն


Կարեն Կարապետյանին ստիպո՞ւմ են

Ամենաընթերցված

1in.am

Ուզել-չուզելը քաղաքական կատեգորիա չէ՝ ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով պաշտպանության նախարարի՝ ՀՀԿ անդամ դառնալու դիմումը դեռևս գրված չլինելու վերաբերյալ հարցին։

Նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը, և սպասվում է, որ այդ համագումարում տեղի է ունենալու ղեկավար կազմի փոփոխություն, ՀՀԿ անդամ են դառնալու վարչապետն ու նոր նախարարները։ Առայժմ նոր նախարարներից միայն Վիգեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարարն է հայտարարել, որ մտադիր է դիմում գրել ՀՀԿ անդամ դառնալու համար։ Դեռևս այլ դիմումներ կամ դրանց մտադրության մասին հայտարարություններ չկան։

Ընդ որում, ՀՀԿ խոսնակի հայտարարությունը բերում է շատ ուշագրավ մի պատկեր։ Նա փաստորեն ասում է, որ նոր կառավարության կամ կառավարության նոր անդամների ուզել-չուզելուն ոչ ոք չի նայում, և նրանք ստիպված են դառնալ ՀՀԿ անդամ։

Այն, որ Կարեն Կարապետյանը և նախարարները, ի տարբերություն Վիգեն Սարգսյանի, առայժմ բարձրաձայն չեն խոսում ՀՀԿ անդամ դառնալու մտադրության մասին, վկայում է, որ նրանք առնվազն այդքան էլ հոժար չեն այդ հեռանկարից։ Եվ եթե անգամ վերջին պահին նրանք դիմում գրեն և անդամակցեն ՀՀԿ-ին, դա դեռ չի նշանակի, որ այդ բանն անում են իրենց նախաձեռնությամբ և կամքով։ ՀՀԿ խոսնակի հայտարարությունը հենց դրա վկայությունն է և ցույց է տալիս, որ պարզապես դրվել է կառավարության նոր կազմի՝ ՀՀԿ-ին անդամակցելու խնդիր։

Եվ այն, որ այդ խնդրին փաստորեն տարբեր կերպ են վերաբերվում Կարեն Կարապետյանի թիմն ու Վիգեն Սարգսյանը, խոսում է այն մասին, որ կա նաև որոշակի հակադրություն Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև, որի փաստացի ենթական է պաշտպանության նախարարը։

Այսպիսով, ՀՀԿ-ին անդամակցությունն այս տեսանկյունից, ամենայն հավանականությամբ, կարող է դառնալ Կարեն Կարապետյանի քաղաքական պարտությունը։ Իհարկե, կարող ենք դիտարկել նաև այն տարբերակը, երբ նա մտնում է ՀՀԿ՝ այսպես ասած, գործող մեծամասնությանը երկրորդ պլան մղելու կամ Սերժ Սարգսյանի հայտարարած «նոր ոգին» հաղորդելու համար։

ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում Կարապետյանը այլ տարբերակ չունի էլ, առնվազն ինքնապահպանման բնազդի թելադրանքով, եթե նույնիսկ նրա մեջ ուժեղ չլինեն քաղաքական հավակնություններն ու դրանցից բխող մոտիվացիոն խթանիչները։ Առնվազն ինքնապահպանության համար Կարեն Կարապետյանը պետք է ձգտի հաղթել ՀՀԿ ներկայիս մեծամասնությանը։ Բայց այստեղ, իհարկե, խնդիրն այն չէ, որ այդ գործընթացը ենթադրելու է բավականին թեժ դիմակայություն թե՛ այդ մեծամասնության, թե՛ Սերժ Սարգսյանի հետ։

Խնդիրն այն է, որ դա դեռևս ապագայի հարց է, իսկ առայժմ, քանի դեռ Կարեն Կարապետյանը լուռ է գնում ՀՀԿ անդամակցման, դա տեղի ունենալու դեպքում լինելու է նրա քաղաքական պարտությունը գոնե այս պահին։ Որովհետև եթե անդամակցումը տեղի է ունենում այդպիսի լռության պայմաններում, և Կարեն Կարապետյանը չի նախանշում ՀՀԿ-ում իրավիճակ փոխելու նպատակներ, դա նշանակում է, որ իրավիճակը փոխում է ՀՀԿ-ն և Կարապետյանին ստիպում ընդունել իր «կրոնը»՝ չնայելով նրա «ուզել-չուզելուն»։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված