Հայերեն


«Իմ քրոջը սպանել են». ԲԿ-ն հերքում է մահացած ծննդկանի հարազատների մեղադրանքները

Հասարակություն

 


«Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Սեդա Ասատրյանի հարազատները մեղադրում են բժշկական անձնակազմին։

«Մարդը ողջ-առողջ իր ոտքով եկել է, ես համարում եմ, որ էս մարդուն սպանել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց մահացած ծննդկանի եղբայրը՝ Սևակ Ասատրյանը։

Ըստ մահացածի հարազատների՝ Սեդան հղիության ընթացքում բարդացումներ չի ունեցել, գտնվում էր հղիության 41-րդ շաբաթում, երեկ՝ սեպտեբերի 17-ին բժիշկն անձամբ է Սեդային կանչել հիվանդանոց, որպեսզի միջամտություն կատարավի։ Սեդային հակացուցված է եղել հակաբիոտիկ, ինչի մասին տեղակ է եղել իր բժիշկը։

«Երեկ ժամը 1-ից շուտ իրեն բերել ենք, արհեստական ցավեր են տվել, հա ձգձգվեց, դառավ գիշերվա կես, էն որ արդեն լուսադեմի մոտերքն էր, հա զանգում էինք՝ ասում էին՝ էսա կիջնենք ու էդպես ձգձում էին և էդ ընթացքում անվտանգության աշխատակիցներն են շատանում, մենք զգացինք, որ իրենք ստրախովկա են անում։ Զանգեցինք, բժշկին հարցրեցինք, թե ի՞նչ է եղել է, ոչ մի պատասխան, լավ է։ Հետո զանգում է Սեդայի ամուսնուն, ասում՝ երեխադ ծնվել է, բայց կնոջդ մոտ բարդություններ կան, ինքը ալերգիա ունե՞ր ինչ-որ դեղից, ասում է՝ դու իր բժիշկն ես, չգիտե՞ս, թղթերում գրած է, որ ալերգիա ունի անտիբիոտիկից, դու ինչո՞ւ ես սրսկել»,- պատմեզ Սեդայի հարազատը՝ Հովհաննես Հարությունյանը։

Նրա խոսքով՝ բժշկական կենտրոնից ոստիկանությանը դեպքի մասին ժամանակին չեն ասել։

«Առավոտյան ժամը 5-ն անց ոստիկան է գալիս, միայն էդ ժամանակ թողնում են Սեդայի ամուսնուն և եղբորը բարձրանալ վերև, հետո մենք պարզում ենք, որ էդ ոստիկանը եկել է ոչ թե մահը արձանագրելու, այլ զանգել են, ասել՝ էստեղ հարազատները կարող է բան անեն, եկեք, տեսեք ի՞նչ են անում։ Մենք մի քիչ առաջ ենք շտապ օգնությունը բաց թողել, որովհետև ասում ենք՝ ո՞ւր ես տանում, ասում են՝ տանում ենք ոստիկանություն արձանագրեն մահը, նոր տանենք էքսպերտիզայի։ Զանգեցի ոստիկանություն, ասացի՝ սենց-սենց բան է եղել, ինձ ասում են՝ պահեք, հանկարծ չթողեք շտապ օգնությունը գնա»,- ասաց Հովհաննեսը ու հավելեց, որ իր զանգից հետո են միայն ոստիկանությունից եկել ու մահը արձանագրել։

Բժկական կենտրոնից հերքում են մահացած ծննդկանի հարազատների մեղադրանքները։ NEWS.am-ի հետ զրույցում մանկաբարձ-գինեկոլոգ, գլխավոր բժշկի տեղակալ Ռուսուդան Վարդանյանն ասաց, որ Սեդան մահացել է անաֆիլաքսիայից՝ բարդացած ալերգիկ ռեակցիայից։

«Սեդա Ասատրյանը ծննդաբերել է սեպտեմբերի 18-ին, ժամը 00։25-ին, մեկ կենդանի, իգական սեռի նորածին առանց ասֆիքսիայի՝ առողջ։ Մենք գիտեինք, որ կնոջ մոտ 2018թ․-ին արտարգանդային հղիության վիրահատությունից հետո ցեֆալոսպորինային խմբի հակաբիոտիկների նկատմամբ զարգացել է անաֆիլակտիկ շոկ, որը համակցվել է թոքի այտուցով, սրտի կանգով, երկարատև միջոցառումների շնորհիվ էն ժամանակ կարողացել են բժիշկները հետ բերել նրան, իսկ քանի որ մենք ունեցել ենք երկարատև անջուր շրջան և մենք ըստ ցուցումների՝ ունեինք անհրաժեշտություն ներարկել հակաբիոտիկներ՝ իմանալով, որ նա ցեֆալոսպորինային խմբի նկատմամբ ունեցել է նման պատասխան, ներարկել ենք մեկ այլ՝ պենիցիլային խմբի հակաբիոտիկներ։ Ներարկումից անմիջապես հետո հիվանդի մոտ դիտվել է վիճակի կտրուկ վատացում, որը գնահատավել է որպես անֆիլաքսիա, որը արտահայտված է շնչարգելությամբ, շնչահեղձությամբ, խեղդոցի զգացումով, հազով, վերջույթների ցիանոզով, այդ րոպեին զարկերակային ճնշումը եղել է 70/30 մմ․սնդ․ սյուն, պուլսը 125 զարկ, օրգանիզմի թթվածնով հագեցվածությունը 65 տոկոս։ Այդ պահին ախտորոշում է դրվել՝ վաղ հետծննդյան շրջան, վիճակ ժամկետային ծննդաբերությունից հետո, անաֆիլաքսիա, հարպտղաջրերով էմբոլիա, որը նույնպես կարող է ունենալ նման արտահայոտություններ։ Դա մանկաբարձական ամենալուրջ բարդությունն է»,- ասաց տիկին Վարդանյանը։

Ըստ բժշկուհու՝ անմիջապես կատարվել է հակաշոկային միջոցառումներ, սակայն հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում էր։ Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Ձեռնարկված բոլոր միջոցառումները դրական արդյունք չեն տվել, ժամը 05:40 կրկին արձանագրվել է սրտի կանգ: Արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահ։

Ի պատասխան մահացած ծննդկանի հարազատների մեղադրանքների՝ մանկաբարձ-գինեկոլոգն ասաց, որ սխալմունք տեղի չի ունեցել։

«Այստեղ սխալմունքի որևէ փաստ չկա, բժշկական անձնակազմը քաջ տեղյակ է եղել, որ Սեդան այդ խմբի հակաբիոտիկից ալերգիա ունի, և արվել է մեկ այլ խմբի հակաբիոտիկ, որը հակացուցված չէ այս պայմաններում, երբ արվում է ցուցումներով»,- նշեց նա։

Իր հերթին Ռուսուդան Վարդանյանը նշում է, որ մահ արձանագրվելուց հետո ոստիկանությանը տեղեկացվել է։

«Թե ե՞րբ ոստիկանությունը կմոտենա, ի՞նչ ընթացակարգ կունենա՝ դա ոստիկանության իրավասության ներքո է, մենք արել ենք այն՝ ինչ մեզնից պահանջվում էր, տեղյակ ենք պահել ոստիկանությանը, Առողջապահության նախարարությանը։ Արագացնելու, տեղափոխելու որևէ գործողություն ...

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ․․․

Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված