Հայերեն


Չարբախում տեղի ունեցած սպանության պատճառը եղել է 2 հազար դոլարի «բազա՞րը»

Ամենաընթերցված

Hraparak.am

Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանության դրդապատճառների վերաբերյալ կցկտուր տեղեկություններ են հաղորդվում պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից: Ըստ Չարբախում շրջանառվող տեղեկությունների, միջադեպի հիմքում փողային հարցերն են. «Խոսքը ոչ թե մեծ գումարի, այլ ընդամենը երկու հազար դոլարի բազար է»: Հիշեցնենք, որ հիշյալ գեղեցկության սրահի նկուղային հարկում հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է երկու անձ՝ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը, իսկ 35-ամյա Արամ Պետրոսյանը հրազենային վնասվածքով այժմ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է: Սպանության մեջ մեղադրվում է հիշյալ գեղեցկության սրահի սեփականատերը՝ «Թոփալ Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը: Նա շրջապատում հայտնի է որպես ամբողջ կյանքում չաշխատած, բայց ուրիշի հաշվին ապրած մեկը, որը, իբր, մասնակցում է կրիմինալ ինչ-ինչ հարցերի լուծման եւ դրա դիմաց ստանում իր վաստակը: «Բայց չունի այն թափը, որ լուրջ հարցեր լուծի»,-ասում են նրան ճանաչողները:

Անցած երկու օրերին Չարբախում լուրեր էին շրջանառվում, թե այստեղ խառն է ինչ-որ հայտնի հեղինակության «քիլլերի» մատը: Որպես սպանության պատվիրատու՝ մեկ նշվում էր գործով մեղադրյալ Ալիկ Բանդուրյանի անունը, մեկ էլ՝ «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի, որի «քիլլերն» էլ, իբր, եղել է սպանված Մուշեղ Մուշեղյանը (ուշագրավ է, որ Ա. Վարդանյանի անունը որեւէ դրվագով չի հիշատակվում նախաքննության շրջանակներում): Ըստ երկրորդ վարկածի՝ Արա Վարդանյանը ժամանակին պարտքով գումար է տվել ոսկու առեւտրով զբաղվող վարդենիսցի ինչ-որ «շիշկեքի». խոսքը 20 հազար ԱՄՆ դոլարի մասին է: Պարտքը վերադարձնելիս պարտապանները 20-ի փոխարեն 18 հազար են տվել՝ պարտք մնալով 2 հազար դոլար, սակայն խոստացել են, որ դա էլ ժամանակի ընթացքում կմարեն: Մինչդեռ պարտատերը՝ Վարդանյանը, պնդել է, որ ոչ, «քյաշ 20 հազար տվել եմ, 20 հազար էլ պիտի ստանամ», եւ ստանալու համար էլ դիմել է Պետրոս Իսրայելյանին: Վերջինս համաձայնել է գործը գլուխ բերել, սակայն, երբ պարզել է, որ ընդամենը 2 հազար դոլարի պարտք-պահանջ է, տեղեկացրել է Վարդանյանին, որ չի կարող նրան օգնել, քանի որ գործ ունի մարդկանց «քցելու» երեւույթի հետ, ինչը դեմ է իր «պանյատներին»: Վարդանյանն էլ ի պատասխան ասել է, թե խոստանալու, բայց խոսքից ետ կանգնելու համար պատիժ է հասնում, եւ պնդել է, որ ոսկու գործ անողների փակվելիք պարտքը պիտի այժմ ինքը՝ «Թոփալը» փակվի: Այդ նպատակով էլ նա որպես միջնորդ դիմում է Մուշեղ Մուշեղյանին (որին էլ, հավանաբար, որպես քիլլեր ներկայացնում էին չարբախցիները), որպեսզի վերջինս «ստանա» ե՛ւ վարդենիսցի ոսկու գործ անողներից, եւ «Թոփալից»: Մուշեղ Մուշեղյանը, ըստ շրջանառվող լուրերի, ժամանակին աշխատել է գործով ձերբակալված «Նորատուսցի» Ալիկ Բանդուրյանի եւ նրա եղբոր մոտ: Սակայն հետագայում Բանդուրյանները նրան հեռացրել են իրենց շրջապատից՝ թմրամոլությամբ զբաղվելու համար: Ա. Բանդուրյանը, որը, ըստ նախաքննության, մեղադրվում է սպանությանը դրդելու մեջ, կապեր ունի իշխանության վերին օղակների հետ, նշում են Սաշիկ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ այլոց որդիների անունները: Եվ, ահա, նոյեմբերի 13-ին էլ Մուշեղյանը մի քանի հոգու հետ գալիս է հանդիպելու Պ. Իսրայելյանի հետ եւ կատարելու Ճվճվի առաջադրանքը: Հանդիպումը տեղի է ունենում հանցագործության վայր հանդիսացող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում: Կողմերը չեն հասկանում միմյանց, վիճում են, քաշքշուկ է լինում, ապաեւ հնչում են կրակոցներ: Ըստ վարկածի՝ առաջինը կրակում է Մուշեղյանն ու վիրավորում Իսրայելյանի կողմնակիցներից մեկին՝ Գեւորգ Ավետիսյանին, որին այնուհետ մահամերձ վիճակում հիվանդանոց է տեղափոխում Իսրայելյանի որդին՝ Գոռը: Գեւորգը սոցիալապես անապահով ընտանիքից է, նրա եղբայրները որպես բանվոր աշխատում են շինանյութի խանութում: Դատելով այն հանգամանքից, որ Իսրայելյանը եւս մեղադրվում է սպանության մեջ, կարելի է ենթադրել, որ նրա կողմից արձակված կրակոցից էլ մահացել է Մուշեղյանը:

Իսկ թե իրականում ինչ կապ ունեն այս պատմության հետ քրեական աշխարհում հայտնի Բանդուրյան եղբայրները, հանգամանալից ինֆորմացիա ձեռք բերել մեզ առայժմ չհաջողվեց: Ըստ ոչ պաշտոնական վարկածի՝ Բանդուրյանը կապ ունի այս պատմության հետ այնքանով, որ ժամանակին ինչ-ինչ հարաբերություններ է ունեցել Մուշեղյանի հետ, թեեւ, ըստ պաշտոնական աղբյուրի, նա է եղել Մուշեղյանին սպանելու դրդիչը: Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ Ալիկ Բանդուրյանին ( սպանությանը դրդելու), Պետրոս Իսրայելյանին (սպանություն կատարելու), Ռուբեն Խաչատրյանին (սպանության օժանդակության), Արմեն Գասպարյանին (նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու), Արտակ Նազարյանին (առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու) համար: Բոլոր 5 ձերբակալվածները երեկ կալանավորվել են:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված