Հայերեն


Կարևոր է, որ սահմանին կանգնած զինվորները հետ նայելիս տեսնեն զարգացող բնակավայր թիկունքում. Փաշինյան

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է, որ սահմանին կանգնած զինվորները հետ նայելիս իրենց թիկունքում տեսնեն զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող, մշակույթով ապրող թիկունք: Փաշինյանն այս մասին ասաց Տավուշի մարզի Բերդ համայնքում «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման իր ելույթում:

Փաշինյանը նշեց՝ այսօրվա բոլոր միջոցառումները նպատակ ունեն գնահատանքի և հարգանքի տուրք մատուցել Տավուշի տարածաշրջանի, Բերդ խոշորացված համայնքի հերոսական ժողովրդին: «Հուլիսյան հաղթական մարտերը իհարկե կերտել են մեր զինվորականները, բանակը, բայց նրանց համար ամուր և հաղթական թիկունք է հանդիսացել Բերդի, Տավուշի մեր հերոսական ժողովուրդը: Եվ շատ կարևոր է ասել, որ մենք այսօր կարող ենք անել արձանագրումներ մի քանի առիթներով՝ օգտագործելով աննախադեպ բառը՝ ցույց տալու համար, որ ընդհանրապես հաղթանակներն ամենատարբեր մասշտաբների, օդից չեն ընկնում, դրանք ինչ-որ հավաքականության, ինչ-որ հետևողականության արդյունք են»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ Չինարի սահմանապահ համայնքում ՀՀ անկախությունից ի վեր ոչ մի բնակելի տուն չի կառուցվել: Այսօր Չինարիում զրոյից կառուցվում է բնակելի տուն՝ կառավարության նախաձեռնությամբ, և այն մինչև տարեվերջ կհանձնվի բազամազավակ, տասը հոգանոց ընտանիքի՝ ընդ որում մինչև վերջ կահավորված: Մովսես գյուղն իր գոյության 300 տարվա ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Մովսես գյուղն ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհ:

«ՆերքինԿարմիրաղբյուր գյուղը անկախությունից ի վեր երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Ներքին Կարմիրաղբյուր գյուղը համայնքին հանրապետական նշանակության ճանապարհին կապում է նորակառույց ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհը: Եվ հույս ունենանք, որ մինչև տարեվերջ Ներքին Կարմիրաղբյուրը կունենա մի ժամանակակից զբոսայգի, որը կփոխի Ներքին Կարմիրաղբյուրի մթնոլորտը: Այգեպար համայնքը երբեք ասֆալտապատ փողոցներ չի ունեցել: Այսօր Այգեպարի բոլոր փողոցներն ասֆալտապատվում են և հրետակոծությունից տուժած տանիքները փոխվում են, և դրանք փոխում են բնակավայրի գույնը: Այս ամենը ոչ միայն տավուշցիների, այդ գյուղերի համար ենք անում: Ես այսօր մտածում էի Այգեպարի նորացված տանիքների մասին, և ինձ համար ամենակարևոր պատկերը հետևյալն էր՝ իսկ ի՞նչ է տեսնում մեր զինվորը դիրքերից հետ նայելով: Տանիքներն առավել կարևոր են դիրքերում կանգնած մեր զինվորների համար, երբ նրանք հետ նայեն, տեսնեն իրենց թիկունքում ապրող, զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող թիկունք և տեսնեն նաև մշակույթով ապրող թիկունք»,-ասաց վարչապետն ու հիշեցրեց համերգի խորագիրը՝ «Մշակույթը՝ թիկունք»:

Վարչապետը նշեց՝ այսօրվա շրջայցը պատկերում է համայնքներում, գյուղական բնակայրերում մարդկանց նոր ապրելակերպի, նոր կենսակերպի մասին կառավարության տեսլականը: «Չի հիշվում, թե դասական երաժշտության համերգ երբ է վերջին անգամ եղել Բերդում, բայց մենք ուզում ենք, որ այսպիսի համերգներ անընդհատ լինեն այստեղ: Մենք ընդ որում ուզում ենք, որ այսպիսի համերգները լինեն ոչ միայն հրավիրատոմսերով, մենք ուզում ենք, որ Բերդում, տարբեր համայնքներում լինեն տոմսարկղեր և մարդիկ հերթ կանգնեն այդտեղ, ունենան վճարունակությունը և վճարեն այս կարգի համերգներին ներկա գտնվելու համար»,-ասաց Փաշինյանը:

Բերդ խոշորացված համայնքի հայրենակիցներին դիմելով՝ վարչապետը շնորհակալություն հայտնեց: «Շնորհակալություն, որ այսպես ամուր պահում եք բանակի թիկունքը և այսպես ամուր պահում եք մեր երկրի սահմանը, առաջին հերթին՝ հոգեբանորեն, հոգեբանական սահմանը»,-ասաց Փաշինյանը:

Ունենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. Politico
Ամենադիտված