Հայերեն


Ո՞ր նախարարին կձերբակալեն Հայաստանում

Քաղաքականություն

Լragir.am

Տխուր փաստ, որը սակայն ոչ թե վնասել է գործարար միջավայրին, այլ նպաստել դրան։ Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բնորոշումն է էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի ձերբակալությանը։ Այն տեղի ունեցավ օրերս, նրան ձերբակալեցին երկու միլիոն դոլար կաշառք ստանալու համար, որն ըստ պաշտոնական տեղեկատվության կապված է Բաշնեվտ ընկերության վաճառքի հետ։ Այդ ընկերությունը ձեռք է բերել ռուսական նավթային հսկան` Ռոսնեվտը։ Պուտինն ի դեպ հայտարարել է, որ Ուլյուկաեւի ձերբակալությունը չի անդրադառնալ գործարքի վրա։
ՌԴ նախագահը հայտարարել է, որ թեեւ նախարարի ձերբակալությունը տխուր փաստ է, բայց իրենք նաեւ հետագայում են շարունակելու անհանդուրժող լինել այդպիսի երեւույթիների նկատմամբ եւ բոլորը, անկախ զբաղեցրած պաշտոնից, պետք է գիտենան, որ օրենքը գերակա է բոլորի համար։
Նախարարի հետ կապված Ռուսաստանում առաջին աղմկոտ պատմությունը չէ։ Հայտնի է պաշտպանության նախկին նախարար Սերդյուկովի դեպքը, որը սակայն ավարտեց նրանով, որ չարաշահումների համար կասկածվող նախարարը որեւէ պատասխանատվության էլ չենթարկվեց։
Ինչ կլինի Ուլյուկաեւի հետ, դժվար է ասել, քանի որ թեեւ Պուտինը օրենքը գերակա է համարում բոլորի համար, այդուհանդերձ Ռուսաստանն անկասկած ավելի շուտ ամբողջատիրական համակարգային, քան սահմանադրական կառավարման պետություն է։ Ըստ այդմ, պատասխանատվության չափը որոշում է համակարգը` ելնելով ներիշխանական եւ քաղաքական տրամաբանությունից, անհրաժեշտությունից։
Ռուսաստանի խնդիրները Արեւմուտքի հետ, պատժամիջոցները, նավթի գնանկումն ու տնտեսական ծանր վիճակը այդ երկրի ներիշխանական համակարգում առաջացրել են բավական բարդ իրավիճակ, սրել են իշխանական տնտեսա-քաղաքական խմբերի դիմակայությունը։ Ռուսաստանում ռեսուրսների սուր պայքար է, ինչը բերում է նաեւ իշխանական ազդեցության համար պայքարի։ Իսկ այդ գործընթացն էլ կարող է հանգեցնել աղմկոտ ձերբակալությունների։
Բայց, նախարարի մակարդակն ինչ խոսք առանձնահատուկ է եւ այն կարող է վկայել խորքային նոր իրողությունների մասին, որ տեղի են ունենում ՌԴ իշխող համակարգում։
Այդ տեսանկյունից, հետաքրքիր կարող է լինել այն, թե արդյոք այդ գործընթացները կարող են ունենալ հայաստանյան արտացոլում, ելնելով այն իրողությունից, որ Ռուսաստանի իշխող համակարգում առկա միտումներն ու երեւույթները, տենդենցները հաճախ են տարածում ունենում նաեւ Հայաստանի համակարգում, կապված Հայաստանի վրա Ռուսաստանի իշխանության մեծ ազդեցության հետ։
Հատկապես, որ Հայաստանի իշխանությունն էլ վաղուց կանգնած է սուղ ռեսուրսների համար սրված պայքարի իրողության առաջ, ինչը պայմանավորված է նաեւ հենց Հայաստանի համակարգի ռեսուրսային սնուցման հիմնական աղբյուրի` Ռուսաստանի ցամաքելու հետ։
Եվ եթե ՌԴ իշխանության մեջ ներիշխանական պայքարը կամ մրցակցությունը ստանում է կաշառքի համար նախարարի ձերբակալման բարձր ՙկարգավիճակ՚, ապա հարց է առաջանում, թե կարող է արդյոք դա լինել նաեւ համանման մեթոդների կիրառման ՙազդանշան՚ կամ ՙնորաձեւության՚ թելադրանք նաեւ Հայաստանի իշխանության համար։
Թվում է, որ Հայաստանի պարագայում իրավիճակը փոքր ինչ այլ է, քանի որ այստեղ տեղի է ունեցել նախարարների, կառավարության փաթեթային փոփոխություն, նշանակվել են նոր նախարարներ, որոնք կարծես թե այդ իմաստով անբասիր են եւ դժվար է պատկերացնել, որ նրանցից որեւէ մեկը առաջիկայում կարող է ձերբակալվել կաշառակերության կամ կոռուպցիայի համար։
Մյուս կողմից սակայն, հնի փաթեթային հեռացումն ու նորի նշանակումը զուտ քարոզչական ազդեցության իմաստով կարող է լինել խիստ կարճաժամկետ, հանրային տրամադրությունների, նաեւ ներիշխանական հարաբերությունների պարզաբանման համար անբավարար։ Ի վերջո կառավարության փոփոխությամբ ներիշխանական դիմակայությունները ոչ միայն չեն ավարտվել, այլ մտել են նոր եւ գուցե առավել սուր փուլ, որտեղ նոր մեթոդների ընտրության հարցը գուցե ժամանակի խնդիր է, հատկապես եթե Ռուսաստանում վառվել է կանաչ լույսը։
Առավել եւս, որ խոշոր հաշվով սկզբունքային նշանակություն ունի կարգավիճակի ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո բնույթը, հետեւաբար նախարարարական մակարդակը չի սահմանափակվում միայն գործող կարգավիճակով։ Հատկապես, որ Հայաստանում նոր կառավարության փաթեթային փոփոխությունից հետո Հայաստանի հանրությունը բավական հստակ դրեց մի շարք հարցադրումներ, այդ թվում իրավիճակի համար հին կառավարության եւ դրա անդամների պատասխանատվության հարցը, թե ընդհանուր տնտեսական վիճակի, թե նաեւ շատ կոնկրետ աղմկոտ օրինակների համատեքստում։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված