Հայերեն


Բանակից թռած տարատեսակ «սաքուլիկներն» են ամենաջերմեռանդը պաշտպանում 1000 դրամ կլպելու նախագիծը․ «ՉԻ»

Հասարակություն

«Չորրորդ իշխանություն»

Վերջին օրերին բնակչությունից 1000 դրամ հավաքելու բուռն քննարկումների, վեճերի հետ կապված ֆեյսբուքյան օգտատեր Առաքել Սեմիրջյանը մի հետաքրքիր տեսակետ էր հայտնել. «Ես էն գլխից եմ ասել, որ ապրիլյան պատերազմին սահմանին կամուֆլյաժ հագած սելֆի անողներն ու տարատեսակ պատվոգրերով տուն եկած գլուխգովանները մոտ ապագայում փորձանք են դառնալու մեր գլխին»։


Առաքելը առաջին հերթին նկատի ուներ նրանց, որոնք ապրիլյան պատերազմի ժամանակ ինչ-որ ծակուծուկեր էին մտել, բայց երբ ռազմական գործողություններն ավարտվեցին, անմիջապես սահման սուրացին` սելֆիի։ Ու հենց այդ նույն անձինք էին ամենակատաղի ձեւով պաշտպանում 1000 դրամ «կլպելու» նախաձեռնությունը։ Դրանց հավաքական կերպարը մարմնավորում էր ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, որը հետեւյալն էր ասել. «Զինվորը չի էլ մտածում, թե որ զենքը ձեռքին կանգնած է՝ իր հաշվին հարստացողի՞ն է պաշտպանում, թե՞ սեփական ընտանիքը։ Զինվորը պաշտպանում է իր հավաքական հայրենիքն ու բոլորիս անվտանգությունը։ Իսկ մենք այսօր քննարկում ենք զինվորին 1000 դրամ տալ-չտալու հարցը։ Ու ես համոզված եմ, որ նույն զինվորը, այնտեղ՝ սահմանին կանգնած, տեսնելով այս քննարկումներն ու շահարկումները, ներողամտորեն ժպտում է»։

ԵՐԲ ՊՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՈՒՅՍԸ ԿԱՐԻԵՐԻՍՏՆԵՐՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ

Անկեղծ ասած, նման դեպքերում քիչ է մնում մարդու սիրտը անզորությունից պայթի։ Գոնե չխոսեն։ Կարեն Ավագյանը մարմնավորում է բանակում չծառայած, բանակից փախած, բանակում չծառայելու համար ամեն ինչի պատրաստ երիտկարիերիստներին։ Բայց որոնք ամենախրոխտն ու քաջն են բանակի թեմաներով խոսելիս։ Պրոբլեմ չունեն. 1000 դրամը իրենց համար պրոբլեմ չէ, պատերազմ կլինի, չի լինի, իրենց համար դա պրոբլեմ չէ։ Զինվորը 1000 դրամի, թե՞ գիշերային տեսանելիության կամ զենք-զինամթերքի պակասություն կունենա, նման ցավերից էլ են ազատված։ Էլ չենք խոսում, թե այս նույն երիտկարիերիստները պետության հաշվին ինչպես են չաղացել։ Կարեն Ավագյանը տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ է ստանում պետական բյուջեից։ Հենց այնպես, ինչ-որ «կայֆերի» համար։

Լսո՞ւմ եք, ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյան, մի քանի հարյուր միլիոն դրամ։ Որպես Սերժ Սարգսյանի աշխատակազմում աշխատած պաշտոնյա, գոնե դուք այդ հսկայական գումարների մասին գիտեք։ Գիտեք, թե այդ փողերը ինչպես են ծախսվել, ինչ անանուն ու անհասցե կազմակերպությունների անուններով են փոշիացվել, մաս-մաս արվել։ Որ ասում եք, բարոյական չէ սրա-նրա ունեցվածքի մասին խոսել, անուններ տալ, նմանատիպ այլ մտքեր, փոխարենը պահանջեք, որ երիտհիմնադրամին տրամադրվող այդ գումարները մինչեւ վերջին լուման բանակին փոխանցեն։ Պահանջեք։ Համառություն դրսեւորեք։ Համարձակ եղեք այսպիսի հարցերում. ձեր խորհրդականներին, օգնականներին ասեք, թող ներկայացնեն մամուլի տասնյակ հրապարակումները, թե ինչպես են ամեն տարի ահռելի միջոցներ յուրացվում, երբ զինվորը սահմանում հազար ու մի բանի կարիք ունի։

Կանե՞ք նման բան։ Թե՞ ձեր համարձակությունը միայն չքավոր խավի վրա է հերիքում։ Կամ դուք ձեզ վատ չե՞ք զգում, որ 1000 դրամ հավաքելու ձեր գաղափարի ամենամոլեռանդ կողմնակիցները դասալիքներն են կամ բանակում չծառայածները։ Իրենցո՞վ եք բանակը հզորացնելու, զինվորին քաջալերելու։

Ու թող չասեն, թե այդ երիտկարիերիստները, տարատեսակ «սաքուլիկները» դասալիք չեն։ Բա գիտե՞ք, մարդիկ տարիներ շարունակ կրծել են գիտության պեմզաբլոկը, գիտական թեզեր են պաշտպանել, ասպիրանտուրա են ավարտել, լրիվ օրենքի տառին համապատասխան են ազատվել զինծառայությունից։ Նախ, գիտենք, թե ինչ մակարդակի գիտական աշխատանքներ են գրում։ Բացառապես թխած, կամ ինչ-որ մեկին փողը տալիս են, որ մի բան մոգոնի։ Որտե՞ղ են երեւում բանակում չծառայածների գիտական աշխատանքների արդյունքները։ Կամ քանի՞ օր են գիտությամբ զբաղվել։ Գիտությանը, հայրենիքին ի՞նչ են տվել։ Ասպիրանտուրայի հաշվին բանակից խուսափել են, ու անմիջապես կարիերիստական աստիճաններով վերեւ բարձրացել։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԻ

Իսկապես հայրենիքի, բանակի, արժանապատվության մասին մտածեին, կանեին այնպես, ինչպես վարվել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանի զավակը` Սանասարը։ Մարդը Ամերիկյան համալսարանում ուսումը կիսատ է թողել, գնացել ծառայելու։ Ոչ թե ձեւական, այլ իսկական ծառայության է մեկնել, մասնակցել է ապրիլյան պատերազմին, առաջին գծում է եղել, մասնակցել է Անկախության 25-ամյակի զորահանդեսին, հիմա էլ շարունակում է ծառայությունը հեռավոր մի զորամասում։

Սա չպետք է հերոսություն համարվի, բայց մեր իրականության մեջ նման մի բան է ստացվում։ Այդ երիտասարդը շատ հանգիստ կարող էր շարունակել ուսումը, հետո գիտական ուղղությամբ շարժվեր, ցանկության դեպքում` ուսխորհրդում եւ կարիերիստներ բուծող նմանատիպ այլ երեւույթներում ընդգրկվեր, բանակ էլ չծառայեր։ Բայց չի արել. համարել է, որ ծառայությունը ամենավեհ բանն է ու ոչ մի ուսում չի կարող դրանից ավելի կարեւոր լինել։ Որ ավարտի ծառայությունը, այ, նա կարող է, իրավունք ունի 1000 դրամի վերաբերյալ ցանկացած տեսակետ հայտնել։ Բայց ոչ Կարեն Ավագյանը, սաքուլիկները։ Հակառակ դեպքում, տարբեր ամբիոններից, տաք անկյուններից ճամարտակելու փոխարեն պարզապես կգնային ծառայելու։

Մհեր Ղալեչյան

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված