Հայերեն


Նուբարաշենում մայրը տնից հեռացած 15-ամյա որդուն ծեծել է քաղմասում՝ իմանալով, որ նա ուզում է միայնակ ապրել

Հասարակություն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Ջուլետա Ն.-ի (անունը՝ ըստ դատական ակտի) գործի դատական քննությունը:

44-ամյա Ջուլետային մեղադրանք էր առաջադրված տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, հարվածներ հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Տուժողը Ջուլետայի անչափահաս որդին է, դեպքի պահին՝ 2016 թվականի ապրիլի 18-ին տղան 15 տարեկան էր, նա ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 19-ին:

Ըստ մեղադրանքի՝ մայրը դեռահաս որդու նկատմամբ բռնություն է գործադրել ոչ ավել, ոչ պակաս՝ ոստիկանության բաժանմունքում, ոստիկանության աշխատողի աշխատասենյակում:

Ըստ մեղադրանքի՝ 15-ամյա Գնելը (անունը փոխված է) հեռացել է իրենց տանից՝ չցանկանալով մոր հետ բնակվել: Մայրը 2016 թվականի ապրիլի 17-ին դիմել է ոստիկանություն, որ որդուն հայտնաբերեն ու տուն վերադարձնեն:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղան հայտնաբերվել է տատիկի տանը, նրան մեկ ժամվա ընթացքում ոստիկանություն է ներկայացրել հորեղբայրը:

Ապրիլի լույս 18-ի գիշերը՝ ժամը 00.30-ի սահմաններում հայրը, մայրը, որդին գտնվել են ոստիկանության բաժանմունքի 8-րդ աշխատասենյակում:

Գնելը կտրականապես հրաժարվել է տուն վերադառնալ, միևնույն ժամանակ «դրսևորել է արհամարհական վարքագիծ, որը նյարդայնացրել է» նրա մայրիկին՝ Ջուլետային:

Մայրը ձեռքով երկու անգամ հարվածել է որդու քթի շրջանին, պատճառել է ֆիզիկական ցավ, տղայի քթից արյուն է հոսել: Մայրիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ջուլետա Ն.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ Գնելն իր հարազատ որդին է: Նա, իր կարծիքով, շատ վատ շրջապատ է ընկել: Ինքը, որպես ծնող, պարբերաբար դիմել է ոստիկաններին, որ իրեն որևէ կերպ օգնեն՝ որդուն դուրս բերեն շրջապատից:

Մի օր որդին ցանկացել է գնալ ձկնորսության: Ամուսինը թույլատրել է, նրան գումար է տվել, բայց դրանից հետո Գնելը տուն չի վերադարձել: Իրենք սկսել են փնտրել նրան:

Ինքը զանգահարել է ամուսնու եղբորը, վերջինս ասել է, որ Գնելի մասին տեղեկություն չունի: Բայց նա գնացել է Երևանյան լճի մոտ, գտել է Գնելին ու տարել է իրենց տուն: Ինքը գնացել է այնտեղ, Գնելին տուն է տարել:

Բայց դրանից հետո Գնելը նորից փախել է տանից: Ինքը ապրիլի 17-ին դարձյալ դիմել է ոստիկանություն: Հորեղբայրը Գնելին գտել է տատիկի տանը ու բերել է ոստիկանություն: Այնտեղ ինքը նյարդայնացած վիճակում ձեռքով հարվածել է որդու դեմքին, նրա քթից արյուն է հոսել: Ոստիկաններից մեկը բռնել է իր ձեռքը, չի թողել, որ ինքը շարունակի հարվածել…

Ջուլետան ասել է, թե ինքը ցանկանում է, որ որդին ապրի իրենց տանը, զերծ մնա վատ շրջապատից, որպեսզի հետագայում գողության համար բանտերում չհայտնվի, այլապես ինքը չի կարող փրկել նրան:

Դեպքից հետո որդին բնակվում է հորեղբոր տանը, իր հետ չի խոսում: Ինքը չի հասկանում, թե որդին ինչու չի ցանկանում բնակվել իրենց հետ:

Անչափահաս տուժող Գնելը դատարանում հայտնել է, որ մոր՝ Ջուլետայի հետ մշտապես լարված հարաբերությունների մեջ է: Իրենք հաճախ վիճել են, ինչից նեղված՝ ինքը ապրիլ ամսին՝ կոնկրետ օրը չի հիշում, տանից հեռացել, գնացել է Երևանյան լճի հարակից տարածք՝ ձուկ բռնելու: Դրանից հետո տուն չի վերադարձել:

Մայրը դիմել է ոստիկանություն: Հորեղբայրն իրեն գտել է տատիկի տանն ու տարել է ոստիկանություն: Ոստիկանության աշխատասենյակներից մեկում, երբ ոստիկանը հեռախոսով խոսում էր, մայրը երկու անգամ ձեռքով հարվածել է իրեն: Սենյակում էր նաև հայրը: Իրենից հետաքրքրվել են, թե ինչու տուն չի գնում, բայց ինքը չի ասել տնից հեռանալու բուն պատճառը:

Դեպքից հետո ինքը հաղորդում է տվել մոր կատարածի վերաբերյալ:

Դատական նիստի ավարտին՝ վիճաբանությունների փուլում, տուժողը հայտնել է, թե մոր դեմ բողոք չունի, հաշտվել է նրա հետ, չի ուզում, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի:

Գնելի հայրը հայտնել է, որ Ջուլետան իր երկրորդ կինն է, համատեղ կյանքում իրենք երեք երեխա ունեն: Որդին՝ Գնելը, հեռացել է տանից, իր կարծիքով այն պատճառով, որ ինքն ու կինը հաճախ վիճում են, լարված հարաբերությունների մեջ են: Ինքն ու որդին նույն վայրում են աշխատում: Ինքը ամեն օր զրուցում է որդու հետ, տուն է կանչում նրան, բայց նա չի գալիս, չի էլ ասում հեռանալու պատճառը:

Ջուլետան առանց իր իմացության է ոստիկանություն դիմել: Իրեն զանգել են ոստիկանությունից, կանչել են բաժին: Գնացել, տեսել է Ջուլետան բաժնում է: Իր եղբայրը բաժին է բերել Գնելին: Իրենք երեքով գտնվել են ոստիկանի աշխատասենյակում, երբ կինը, վրդովված լինելով, հարվածել է որդուն, Գնելի քթից արյուն է եկել: Ինքն ու ոստիկանը բռնել են Ջուլետային: Կինն ամբողջ ժամանակ Գնելին համոզում էր, որ տուն վերադառնա:

Դատական վիճաբանությունների փուլում անչափահաս տուժողը հայտարարել է, թե մոր դեմ չի բողոքում, չի ուզում, որ նա քրեական պատասխանատվության ենթարկվի, մայրն էլ է հայտնել, որ հաշտվել է որդու հետ:

Դատարանը կարճել է քրեական գործի վարույթը՝ տուժողի ու ամբաստանյալի հաշտության հիմքով:

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»
Ամենադիտված