Հայերեն


Գալուստ Սահակյանը, Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովն այցելեցին հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին

Հասարակություն

Երեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին այսօր՝ օգոստոսի 17-ին, այցելել են ՀՀԿ-ականներ Վահրամ Բաղդասարյանը, Գալուստ Սահակյան, Էդուարդ Շարմազանովը։

Գալուստ Սահակյանը առանձնազրույց ունեցավ Հակոբկոխյանի հետ. իր աջակցություն հայտնեց նրան։
«Դու պայքարիր հանուն ազգի, պետության համար։ Մնացածներս էսօր կանք, վաղը՝ չկանք։ Դու գործ ես կատարում, որն անմահացնելու է ժամանակին մեր ժողովրդին։ Չեմ հարցնում՝ ինչու ես նստել, ինչ խնդիրներ ունես, որովհետեւ այն խնդիրները, որոնք մարդու մոտ առաջանում են, մարդը մինչեւ վերջ առաջ է գնում։ Հիշում ես չէ՞, որ իրար հետ հաց էինք ուտում, քայլում էինք»,- ասաց Գալուստ Սահակյանը։

«Քայլելը չեմ հիշում, որովհետեւ քայլում է Նիկոլը»,- արձագանքեց Հակոբկոխյանը։

Սահակյանն էլ նշեց, որ Հակոբկոխյանի պայքարը ժողովրդի պայքարն է. «Ինչը վերաբերում է իշխանություններին, դրանք խնդիրներ են, որոնք հարավետ չեն. գալիս ու գնում են. ինձանից սկսած, մյուսով վերջացնելով։ Քո անունը սրբությամբ կնշվի մեր քաղաքական օրակարգում»։

Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իրենք Հակոբոխյանի պահանջի, գաղափարի կողքին են եւ աջակցում են նրան. «Երկուսուկես տարի շարունակ պայքարում ենք այս ապազգային, հակապետական ռեժիմի դեմ։ Կարեւոր է ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաեւ մարզական, մակութային, գիտական աշխարհի ներկայացուցիչները իրենց խոսքը բարձրացնեն այս հակապետական ռեժիմի գործողությունների դեմ։ Հակոբկոխյանը մեր ազգի մարզական լեգենդներից մեկն է։ Մենք կողմ ենք ազգայինին եւ դեմ ենք ապազգայինին»։

Հարցին՝ արդյոք ինքը հորդորե՞լ է Հակոբկոխյանին՝ դադարեցնել հացադուլը, Շարմազանովն ասաց. «Ես նրան խնդրեցի, որ ինքը հետեւի իր առողջությանը, նա էլ նշեց, որ ինքն այսօր շատ ավելի առողջ է, քան երբեւէ։ Նա ասաց, որ կարեւորն իր հոգեւոր առողջությունն է»։

Վահրամ Բաղդասարյանը նույնպես իր աջակցությունը հայտնեց Հակոբկոխյանին։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ համամիտ է Հակոբկոխյանի բարձրացրած հարցերի հետ.

«Մենք 45 տարվա դահլիճային ընկերներ ենք։ Ես պատրավոր եմ, պետք է գայի եւ զրուցեի, երեկոյան նույնպես կգամ։ Բռնցքամարտի աշխարհն է անհանգստացած, որովհետեւ ինքը հասարակ դեմք չի միայն համաշխարհային բռնցքամարտում։ Նրանք պետք է գիտակցեն, թե ուր են գնում, ինչի է տանում դա։ Հազարամյակների պատմության մեջ մեր ամրությունը, ավանդույթները եւ ազգային արժեքներ կերտած ազգն այսօր մեկ հարվածով ուզում ենք հրաժարվել այդ ամենից։ Ես համաձայն եմ Իսոյի բարձրացրած հարցերի հետ»։

Շարունակություն․․․

Սիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա
Ամենադիտված