Հայերեն


Հայաստանը գտավ ԵՏՄ-ից դուրս գալու տարբերակը

Տնտեսություն

Lragir.am

Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը նոյեմբերի 19-ին Երեւանում Հայաստանի եւ ՌԴ խորհրդարանների մի համատեղ հավաքի շրջանակում ասել է, թե Հայաստանն ինպես է պատկերացնում ԵՏՄ-ն։ Ըստ փոխնախարար Ազիզյանի, Հայաստանի պատկերացմամբ ԵՏՄ-ն ոչ թե փակ շուկա է, այլ տնտեսություն, որն ուղղված է դեպի արտաքին շուկա։ Նրա խոսքով, դա ենթադրում է մրցակցություն ոչ թե ԵՏՄ անդամ երկրների ներսում, այլ Միության սահմաններից դուրս։
Դատելով ԵՏՄ մասին այդ պատկերացումից, Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն ըստ երեւույթին հարկ է մի անգամ էլ վերանվանել, արդեն քաղաքական երգիծանքի զարգացման նախարարության։ Իսկ եթե Հայաստանն ասի նաեւ, թե Միության սահմաններից դուրս ԵՏՄ-ն հատկապես ում հետ է տեսնում մրցակցելուց, ապա Հայաստանը հնարավոր կլինի հռչակել քաղաքական երիգիծանքի զարգացման տարածաշրջանային կենտրոն։
Որովհետեւ, եթե ԵՏՄ մասին այդ պատկերացումները երգիծանք եւ հումոր չեն, ապա այդ դեպքում արդեն ստացվում է, որ Հայաստանը դառնում է քաղաքական անմեղսունակության տարածաշրջանային կենտրոն, երբ նավթագազային ասեղով փչված, եւ այդ շուկայում գնանկումից սմքած Ռուսաստանի շուրջ կառուցված ԵՏՄ-ն դիտարկում է որպես ինչ որ արտաքին մրցակից։
Այստեղ հետաքրքրական է մի հարց՝ արտերկրի ներդրողները լսու՞մ են Հայաստանի պաշտոնյաների այդ պատկերացումները, թե ոչ։ Որովհետեւ, եթե նրանք լսում են, ապա կա արձագանքի երկու տարբերակ։ Եթե նրանք գնահատեն քաղաքական երգիծանքը, ապա Հայաստանը ստանում է գոնե հումորի միջոցով ներդրումային գրավչություն ձեռք բերելու հնարավորություն։ Ի վերջո միջազգային որեւէ ներդրող կարող է ունենալ հումորի մեծ զգացում եւ գնահատելով Հայաստանի քաղաքական երգիծանքի զարգացման նախարարության հումորը, անել գործընկերային առաջարկ։
Բայց, ներդրողը կարող է ԵՏՄ մասին Հայաստանի պատկերացումներն ընկալել որպես քաղաքական անմեղսունակության դրսեւորում։ Իհարկե այնպես չէ, որ ներդրողը հետ կշրջվի Հայաստանի կես ճանապարհից, բայց, բոլոր դեպքերում ցանկալի է, որ ԵՏՄ մասին Հայաստանի պատկերացումները միջազգային ներդրողները ընդունեն հումորով։
Եթե իհարկե նրանք ընդհանրապես հետաքրքրվում են այդ պատկերացումներով։ Համենայն դեպս, Հայաստանն արդեն մի քանի տարի աշխարհով մեկ հայտարարում է դեպի ԵՏՄ կամուրջ լինելու մասին, բայց այդ կամուրջը որեւէ մեկին կարծես թե չի հետաքրքրում։
Հետաքրքիր է, թե ԵՏՄ մասին Հայաստանի պատկերացումները ինչ արձագանք են գտնելու այդ կառույցի կնքահոր՝ ՌԴ նախագահ Պուտինի մոտ, հատկապես նրա մյուս գաղափարի՝ “իմպորտազամեշենիի” ֆոնին։ Պուտինի համար ԵՏՄ-ն զրահ է, հենց փակ շուկա, որտեղ նա պատրաստվում է բարիկադավորվել Արեւմուտքի հետ դիմակայությունում, որը չնայած ԱՄՆ նոր նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության առիթով ռուսական քարոզչության անթաքույց հիացմունքին, Թրամփի վարչակազմի պարագայում մտնելու է ավելի խոր եւ ֆունդամենտալ փուլ։
Ռուսաստանը հայտնվեց իր քարոզչության ծուղակում։ Մոսկվան հասկանում է, որ Արեւմուտքի հետ դիմակայությունում չունի քաղաքականության հույս։ Հույսը քարոզչությունն է եւ ռազմական շանտաժի տարբեր տարածաշրջաններում։ Քարոզչության մասով, Կրեմլն ակնկալում էր Հիլարի Քլինթոնի հաղթանակը, հետո այն կեղծիք հայտարարելու եւ հակաամերիկյան “ռուսական հանրությանը մոբիլիզացնող” քարոզչությանը նոր շնչառություն հաղորդելու համար։ Բայց, հաղթեց Թրամփը, որին Մոսկվան պատրաստվում էր ներկայացնել կեղծիքի զոհ։ Այժմ Մոսկվան դարձավ Թրամփի հաղթանակի քարոզչական զոհը, հայտնվելով իր իսկ ծուղակում։ Թրամի ճամբարից ստացվում են նոր վարչակազմի կադրային քաղաքականության ձեւավորման Մոսկվայի համար տհաճ լուրեր։
Այստեղ իհարկե ստեղծվում է հետաքրքիր վիճակ։ Պուտինը կամ կհանձնվի, կամ ստիպված կլինի առերեւույթ ժպտալ Թրամփին, իսկ ներսում կծկվել, այդ թվում ԵՏՄ-ով։ Առաջին շրջանում առավել հավանական է երկրորդ տարբերակը, ինչը նշանակում է, որ Պուտինի համար ԵՏՄ-ն շարունակելու է հանդիսանալ զրահ, փակ շուկա, որի նպատակը այսպես ասած դիմանալն է։
Այդ իրավիճակում, ԵՏՄ մասին Հայաստանի “պատկերացումները” կարող են լավագույն դեպքում իսկապես ծիծաղ առաջացնել, բայց, իհարկե կա նաեւ զայրույթ առաջացնելու փոքր հույս։
Ընդ որում, բացառված չէ, որ Հայաստանի պատկերացումների հաշվարկը հենց այդ փոքր հույսն է։ Բանն այն է, որ եթե Հայաստանի իշխանությունը վերջնականապես չի տրվել քաղաքական անմեղսունակությանը, ապա շատ լավ պատկերացնում է, որ Հայաստանի շանսը ԵՏՄ փակ շուկայից կամ ճամբարից հնարավորինս արագ դուրս գալն է։ Պատահական չէ, որ Մոսկվայում 170 միլիոնանոց շուկայի վարչապետների հավաքից հետո Հայաստանի վարչապետը վերադառնում է Երեւան եւ կառավարության նիստում առաջին հանձնարարականը տալիս աշխատել Իրանի 70 միլիոնանոց շուկայում Հայաստանի ներկայացվածությունը բարձրացնելու ուղղությամբ։
Բայց, այդ պատկերացումն ունենալով, Հայաստանի իշխանությունը չունի բավարար քաղաքական կամք եւ ինքնիշխանություն այդ քայլն անելու համար։ Ըստ երեւույթին ընտրվել է բավական հնարամիտ տարբերակ՝ հանդես գալ ԵՏՄ մասին այնպիսի պատկերացումներով, որոնք հակասելով Պուտինի պատկերացումներին ու խնդիրներին, նրա մոտ կառաջացնի այնքան զայրույթ, որ նա կորոշի Հայաստանը պարզապես հեռացնել ԵՏՄ-ից։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված