Հայերեն


«Իսկ դու կարո՞ղ ես ասածներիս տակից դուրս գալ». Վահան Շիրխանյանը Սերժ Սարգսյանին բաց նամակ է հղել

Քաղաքականություն

Ինչպես հայտնի է` նոյեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է տեղի ունենար ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, իշխանությունը զավթելու մեղադրանքով կալանավորված Վահան Շիրխանյանի ասուլիսը: Սակայն այն տեղի չունեցավ՝ ԱԱԾ կողմից ստեղծված խոչընդոտների արդյունքում: Եվ ահա, Վ. Շիրխանյանը բաց նամակ է ուղարկել ArmLur.am-ի խմբագրություն, որում նա իր խոսքն է ուղղում Սերժ Սարգսյանին: Ըստ երեւույթին՝ Վահան Շիրխանյանը ստորեւ ներկայացված խոսքը պետք է ասեր ասուլիսի ժամանակ: Նշենք, որ մեր տեղեկություններով՝ դեկտեմբերին եւս ասուլիս է նախատեսվում: Մնում է հուսալ, որ այս անգամ որեւէ խոչընդոտ չի առաջանա:

«Սիրելի լրագրողներ, շատ շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք ու եկաք: Ինձ մեղավոր եմ զգում, որ հրավիրեցի ու չհանդիպեցինք: Հայավարի չի: Ներեք ինձ: Պարզապես իմ և ձեր միջև հայտնվել են հայությունից ու հայկակականությունից շատ հեռու մարդիկ: Երեխեք ջան, դուք այսօր ներքին ճակատագծի առաջամարտիկներն եք: Եթե այդ գիծը հանձնեք Սերժին, Հայաստանից ոչինչ չի մնա: Պինդ, հաստատակամ և ուժեղ եղեք: Մենք դեռ անպայման կհանդիպենք:
Հիմա ես ուզում եմ դիմել Սերժին:
Սերժ, դու միակն ես, ում հաջողվել է 23 տարի անընդհատ Հայաստանում զբաղեցնել բոլոր հնարավոր և անհնար բարձրագույն պաշտոնները: Բոլոր պաշտոններում քո պարտականությունը եղել է արդարության, օրինականության և օրենքի գերակայության հաստատումը: Սակայն դու առաջին օրվանից պետականաշինության այս կարևորագույն գործառույթները մի կողմ ես դրել և սկսել անձնական իմպերիայի կառուցումը: Դու չդիմացար աթոռի եւ դրամի փորձությանը. ինչեւէ: Հայաստանի և Արցախի հայությանը այդ շինարարության հասցրած վնասը թվերով ներկայացնել, հաշվարկել հնարավոր չի: Ես չեմ ուզում այս անգամ բացել քո մեկ պաշտոնից մյուսին անցնելու նրբությունները: Դա հետո: Հիմա դու արդեն ավարտել ես քո իմպերիայի կառուցումը, բայց բացումն անելու ես 17-18-ին: Սերժ, ինչո՞վ ես դու մնալու պատմության մեջ: Լևոնն Անկախ հայաստանի հիմնադիր նախագահն է, Ռոբերտը նոր հայկական բուրժուազիայի հիմնադիր նախագահն է, իսկ դո՞ւ: Դու շատ կոչումներ ես վաստակել, բերեմ մի քանիսը. •Արդարության և կոռուպցիայի հիմնադիր նախագահ
•Արտագաղթի պետական ծրագրի հեղինակ, արտագաղթը հարուցող և հովանավորող նախագահ
•Հավաքականորեն 400 գյուղ և 21 հայկական քաղաք ոչնչացրած նախագահ
•Վաղվա օրվա, ապագայի հանդեպ ժողովրդի հույսը, հավատը իսպառ ոչնչացրած նախագահ
•Արդարադատության ողջ համակարգը բացարձակ անարդարադատության վերածած նախագահ
•Համահայկական միասնության ծառացումը խափանող նախագահ
•Ողջ ընտրական համակարգը ծաղրի առարկա դարձրած նախագահ (95-ին մասնակի, այնուհետև՝ միանձնյա):
Ես կարող եմ այս բոլորը փաստացիորեն հիմնավորել, իսկ դու կարո՞ղ ես տակից դուրս գալ: Վազգենի և Դեմիրճյանի մահը քեզ չկանգնեցրեց: Հետևողականորեն ոչնչացրիր նրանց բոլոր ծրագրերը և ժառանգությունը: Ի՞նչ կասեր կամ կաներ Վազգենը, եթե այսօր հանդիպեր քեզ: Ասածներիդ համար հատուցման վախդ քեզ մանյակ է դարձրել: Ամբողջ ժողովուրդը պատանդի վիճակում ես պահում: Մի հատ հրապարակի, թե քանի հազար սպա են վարկի, տոկոսների տակ, քանի հարյուր հազար մարդու գույքն է կալանքի տակ, քանի հարյուր հազար մարդու հեռախոսներն ես գաղտնալսում: Սերժ, ի՞նչ ես անում։ Հասար նրան, որ ամանօրյա տոնածառն ես արգելում: Ես շատ ուրախ կլինեմ, եթե մի օր փոխվեիր ու դառնայիր 92-ի Սերժիկը, բայց արդարությունից ու ճշմարտությունից դու վերջնականորեն հրաժարվել ես: Որպեսզի դու հատուցման վախից ու սարսափից ազատվես ու հազարավոր քո քանդած, ավերած օջախներին նորերը չավելացնես, ճիշտ էր Մաքիավելին. – «Երբ տիրակալը տեսնում է, որ հպատակները լցված են բացարձակ ատելությամբ, շտապ պետք է մերձավորների հետ հեռանա»: Սիրեք արտագաղթի քո իսկ կառուցած, բետոնած, ասֆալտապատած ճանապարհով և հետդ տար Հայաստանն ամայացնող քո հարյուրավոր ավտոբուսները: Միայն դրանից հետո հնարավոր կլինի վերադարձնել քո քանդածները և Արցախը պահել ու զարգացնել: Հա, ի դեպ, «Կախարդական փայտիկի» մասին: Իհարկե դու այն չէիր կարող ունենալ: Դա Վազգենինն է և ունի հետևյալ բաղադրիչները.

•Երկրի և ազգի խնդիրների խորն իմաստություն
•Անմնացորդ և սրտացավ հայրենասիրություն
•Խիզախություն և վճռականություն:

Այսօր էլ այդ կախարդական փայտիկը վարչապետի գրասեղանի դարակում է: Միգուցե շատ երկար սպասելուց և տառապելուց է, որ Կարենի խոսքերում երբեմն որսում եմ վազգենական տոնայնություն: Բայց, քանի դու կաս, «կախարդական փայտիկը» օգտագործվել չի կարողանալու: Հեռացիր, Սերժ, աղքատության մեջ տառապող հայ ժողովուրդը, համենայնդեպս մեծահոգի է, կարող է և ների: Եվ անպայման հետդ տար բոլոր կառույցներում տաքուկ բարուրված Մուկուչյաններին, որպեսզի Հայաստանում գան իշխանության ժողովրդին ծառայող և նրա առաջ պատասխանատվություն կրող մարդիկ: Որպեսզի Հայաստանը դադարի խաբել ինքն իրեն, Ռուսաստանին, Եվրոպային, ողջ Սփյուռքին: Հեռացիր ու հետդ տար ստի, չէ, մշտական ու անամոթ ստի քո սուպերմեքենայական համակարգը, որը կարող էր ստեղծել միայն կրթվածությունից շատ հեռու, իրեն աշխարհի ամենախելոքը համարող մարդը: Այցելի քո ամայացրած գյուղերը, քաղաքները, անմեղ մարդկանցով լցված դաշտերը, եթե կարողանաս հաղթահարել վախդ, ահ ու սարսափը: Հանդիպիր ժիրայրներին, որդեկորույս, կարիքի մեջ խեղդվող մայրերին, քո օֆշորավոր, դղյակավոր մանկլավիկների հետ: Միգուցե, մարդկային ինչ-որ բան արթնանա, ու ինքնդ համոզվես, որ քո հեռանալն է միակ ելքը: Դու նաև ուրախանալու առիթ ունես: Ինձ բանտարկեցիր առողջ վիճակում, երբ կարողանում էի ժամերով քայլել թոռնիկիս հետ, երբեմն գրկելով: Հիմա չեմ կարողանում քայլեր, պարգևել ես թոքի ինֆարկտով, մարմնիս մեջ 30 սմ մետաղական առարկայով, գլխուղեղի վրա տրոմբի գնդիկներով և այլն: Այս տեմպերով եթե գնա, շուտով պատրաստվիր պարգևատրել քննչականի պետ Համբարձումյանին ու էլի մի քանիսին, քո կողմից նրանց առջև դրված՝ ինձ սպանելու խնդիրը պատվով կատարելու համար: Ես առավել քան հանգիստ եմ: Քո հրամանով, քո բանտում սպանվելը շատ ավելի պատվաբեր է, քան նույնիսկ թուրքի գնդակից զոհվելը: Հա, մի խնդրանք: Անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր պաշտոնյա կալանավորը ես եմ: Անարդարության, այսինքն քո չափումների մեջ դա չի տեղավորվում: Զավակներիցս երկուսը գործազուրկ են, մեկն էլ վարձով է ապրում: Ուղարկի իմ մոտ 1-2 վարչապետ (դղյակավոր, օֆշորավոր) կամ գոնե Նժդեհի նորագույն ուսմունքի հեղինակներից՝ ԱԺ նախագահ, նման մի բան: Կարո՞ղ է 70 տարեկան հասակումս այդ երիտասարդները ինձ ինչ-որ բան բացատրեն: Միևնույն է, նրանց վերջն այստեղ է, եթե ոչ քո հրամանով, ապա ժողովրդի վճռով:

«Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, Վազգենի մշտական զինակից և ուղեկից` Վահան Շիրխանյան»

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված