Հայերեն


«ԿԳՄՍ-ն մնացել է խորհրդային մտածողության մեջ»

Հասարակություն

 

Այս տարի բուհական ընդունելության քննությունները բավական բուռն ընթացք ունեցան: Թվում էր, թե մեկ քննությամբ ընդունելությունը պետք է հեշտացնի դիմորդների գործը, սակայն, կարծես թե, ամեն ինչ այլ ուղղությամբ ընթացավ: Այսօր ունենք մի պատկեր, երբ տարբեր առարկաներից բարձր միավորներ ստացած դիմորդները հնարավորություն չունեցան բուհ ընդունվելու, քանի որ նախարարության դիրքորոշումը հետևյալն է՝ առաջնահերթությունը տրվելու է առաջին հայտով դիմած դիմորդներին: Նախարարությունը չի գնում զիջման, առաջարկում է իր լուծումները, որոնք հիմնականում չեն բավարարում դիմորդներին: Վերջիններս առաջ են քաշում իրենց առաջարկները, պայքարում սովորելու իրենց իրավունքն իրացնելու համար:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Past.am-ի հետ զրույցում նշում է՝ կրթության ոլորտի լիազոր մարմնի դիրքորոշումն այս հարցում կարելի է բնութագրել հետևյալ արտահայտությամբ՝ «նրանք մնացել են խորհրդային հին մտածողության մեջ և այդպես ցանկանում են շարունակել «նոր» Հայաստանում»: «Դա անթույլատրելի է: Ինչո՞ւ եմ սա ասում: Միայն խորհրդային ժամանակաշրջանում, այն է՝ պլանային տնտեսության ժամանակ էր, երբ հնարավոր էր, կարելի էր և պետք էր պլանավորել ինչպես տնտեսության տարբեր ճյուղերը, այնպես էլ բարձրագույն կրթություն ստացողների թիվը: Պլանային տնտեսության ժամանակ կարելի էր ասել՝ չորս կամ հինգ տարուց մեր տնտեսությանն անհրաժեշտ կլինեն այսքան թվով իրավաբաններ, միջազգայնագետներ և այլ մասնագետներ: Դրանից հետո պետությունը պարտավորվում էր այն մարդկանց, որոնք ավարտում էին բուհերը տվյալ մասնագիտություններով, տեղավորել աշխատանքի: Ներկա շուկայական տնտեսական հարաբերություներում և բաց սահմանների պարագայում անհնարին է նման պլանավորում կազմակերպել ու կատարել և այստեղ մեր նախարարության դիրքորոշումը դառնում է «բոբիկ»: Որևէ մեկը չի կարող ասել, թե չորս տարի հետո ավարտած մեր ուսանողները Հայաստանո՞ւմ են աշխատելու, թե՞ արտասահմանում, իրենց մասնագիտությամբ են աշխատելու, թե՞ ոչ: Այստեղ ուղղակի ծիծաղելի է այն սկզբունքը, որ տրված էր ընդունելության քննությունների համար, այսինքն առաջնահերթությունը տալ հենց առաջին մասնագիտությանը, սա ուղղակի անիմաստ է: Մինչև հիմա նրանք համառորեն մնում են իրենց դիրքորոշմանը: Արդյունքում ստացվում է, որ բարձր միավորներ հավաքած շատ շրջանավարտներ իրենց ուսանելու իրավունքը չեն կարողանում իրացնել: Լուծումը պետք է լինի այդ մտածողությունից հրաժարվելը: Ի՞նչ է նշանակում սկզբունքային դիրքորոշում ունենալ և չհրաժարվել այդ անհեթեթ սկզբունքից: Պետք է դրանից հրաժարվել և բարձր միավորներ հավաքած շրջանավարտներին թույլատրել կրթություն ստանալ իրենց ընտրած մասնագիտությամբ և իրենց ընտրած բուհերում»,-նշում է Ատոմ Մխիթարյանը:

Լուսինե Առաքելյան
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում
Ամենադիտված