Հայերեն


Գաբրիել Սարգսյան․ Ուրախ եմ, որ Լեւոն Արոնյանը համաձայնել է խաղալ օնլայն Օլիմպիադայում, շատ կարեւոր էր թիմի համար

Սպորտ

Ուրախ եմ, որ Լեւոն Արոնյանը համաձայնել է խաղալ օնլայն Օլիմպիադայում: Սա մեզ համար շատ կարեւոր էր, եւ նրա մասնակցությունը թիմն ավելի կուժեղացնի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը:

Հուլիսի 22-ից մեկնարկած շախմատի առաջին օնլայն Օլիմպիադայում Գաբրիել Սարգսյանը Լեւոն Արոնյանի հետ հանդես կգա տղամարդկանց Հայաստանի հավաքականի հիմնական կազմում: Կանանց պայքարում հիմնական կազմում կլինեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, մինչեւ 20 տարեկանների պայքարում ՝ Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը:

Հայաստանը 25 թիմերի հետ ուժեղագույն դիվիզիոնում է եւ ունի չորրորդ վարկանիշը՝ զիջելով միայն Ռուսաստանին, Չինաստանին եւ ԱՄՆ-ին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 5-17-ը Մոսկվայում պետք է տեղի ունենար 44-րդ Համաշխարհային օլիմպիադան, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվեց մեկ տարով:

Օնլայն Օլիմպիակադ կտեւի մինչեւ օգոստոսի 30-ը: Ուժեղագույն թիմերը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 21-ին։

Հայաստանի հավաքականի կազմում տղամարդկանց թիմից պահեստայինում հանդես կգան Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան, կանանց պահեստայինում՝ Մարիա Գեւորգյանն ու Սուսաննա Գաբոյանը, մինչեւ 20 տարեկանների պայքարում էլ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան:

Գաբրիել, առաջին անգամ անցկացվում է օնլայն Օլիմպիադա եւ Դուք հիմնական կազմում եք Լեւոն Արոնյանի հետ: Ի՞նչ սպասելիքներ կան:

Հետաքրքիր միտք է օնլայն Օլիմպիադա անցկացնելը: Քանի որ այս շրջանում պաշտոնական մրցաշարեր չկան, ՖԻԴԵ-ն այս կերպ փորձում է բացը լրացնել: Պարզ է, որ պաշտոնական մրցաշարի հետ չի համեմատվի: Արագ շախմատ է լինելու: Ամենամեծ մինուսն այն է, որ կարող են լինել շախմատիստներ, որոնք արդար չեն խաղա:

Օնլայն Օլիմպիադան պաշտոնական մրցաշար է համարվում եւ ուժեղագույն թիմերն են խաղալու այստեղ: Իհարկե՝ խարդախներ կգտնվեն, անարդար կխաղան, բայց ուժեղագույն թիմերը նման բան չեն անի:

Նման օնլայն մրցաշարերը հիմնականով zoom հարթակում են խաղում, որը հնարավորություն է տալիս միաժամանակ բոլոր մասնակիցներին տեսնել: Կարծում եմ, այս դեպքում էլ zoom-ով կխաղանք: Պարտավոր ես քո էկրանը screen sharing անել, որպեսզի մրցավարները տեսնեն, թե քո խաղատախտակին ինչ է կատարվում խաղի ընթաքցքում:

Ինչպե՞ս է Ձեզ մոտ ստացվում օնլայն շախմատը: Կարանտինի ընթացքում մասնակցե՞լ եք օնլայն մրցաշարերի:

Ես քիչ եմ մասնակցում օնլայն մրցաշարերի, բայց տեղյակ եմ, որ մեր տղաները բավական ակտիվ են եղել այս ընթացքում: Ես մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը, որն առաջին անգամ էր անցկացվում օնլայն տարբերակով եւ երրորդ տեղը զբաղեցրի: Ընդամենը երկու մրցաշար եմ խաղացել օնլայն այս կորոնավիրուսային շրջանում:

Տղամարդկանց հիմնական կազմում խաղալու եք Լեւոն Արոնյանի հետ: Արդեն ունեցե՞լ եք համատեղ մարզում եւ ի՞նչ նապատակ է դրված Ձեր կազմի առջեւ:

Շատ կարեւոր է, որ Լեւոն Արոնյանը համաձայնել է խաղալ օնլայն Օլիմպիադայում: Սա մեզ համար շատ կարեւոր էր, քանի որ նախքան Օլիմպիադայի մեկնարկը ինքս մտածում էի, որ Լեւոնը չի համաձայնի խաղալ: Շատ լավ է, որ նա խաղալու է: Միաժամանակ խաղալու ենք 6-ով՝ հիմնական կազմերի երկու տղաներն ու աղջիկները եւ երիտասարդներից մեկ աղջիկ, մեկ տղա: Օրինակ, եթե խաղում ենք Ռուսաստանի հետ, լինելու ենք այդ 6-ով: Այստեղ շատ կարեւոր է նաեւ թե աղջիկները, երիտասարդներն ինչ մարզավիճակում կլինեն: Ուրախությամբ կնշեմ, որ երիտասարդները բոլորն էլ շատ ուժեղ են, եւ դա մեզ համար շատ կարեւոր է. համենայն դեպս նրանք թիմը չեն թուլացնի, ավելին՝ կուժեղացնի:

Ի՞նչ մարզավիճակում եք այժմ Դուք եւ թիմի անդամները:

Ամենամեծ խնդիրը հենց դա է, քանի որ ոչ մեկս չգիտենք՝ ինչ մարզավիճակում ենք (ծիծաղում է): Պատրաստվում ենք, մարզվում ենք: Ես թիմի անդամների հետ էլ եմ մարզվում, Լեւոնն էլ է պատրասվում: Աղջիկներն իրենց մարզիչի հետ են աշխատում: Նպատակը լավագույնս մասնակցելն է: Քանի որ հավաքականով ենք ներկայանում, յուրաքանչյուրս էլ կփորձենք մեր հնարավորությունների առավելագույնով հանդես գալ: Դեռ բավական ժամանակ ունենք, կհասցնենք լավ մարզավիճակում լինել:

Ֆավորիտ թիմերն են Ռուսաստանը, Չինաստանը: Հիմնականում այն երկրների թիմերը, որտեղ աղջիկների, երիտասարդների ուժեղ ռեզերվ կա:

Չեմ կարծում, որ օնլայն տարբերակում ուժեղ խաղացող թիմերը կամ շախմատիստները զիջեն իրենց դիրքերը: Այն արդյունքները, որոնք լինում են օնլայն մրցումներում, հիմանակում նույն պատկերն է, եթե իհարկե, արդար են խաղում: Կան շախմատիստներ, որոնք համենայն դեպս, կասկածելի արդյունքներ են ցույց տալիս, բայց ուժեղներն իրենց մակարդակի վրա են, ուժեղ են խաղում:

Ըստ Ձեզ՝ օնլայն Օլիմպիադան կհաջողի՞:

Պետք է նշել, որ առաջին անգամ է Օլիմպիադան օնլայն անցկացվում, եւ սա չի փոխարինում Համաշխարհային Օլիմպիադային:

44-րդ Համաշխարհային օլիմպիադան չի չեղարկվել, այլ հետաձգվել է մեկ տարով եւ կանցկացվի 2021 թվականին: Սա ուղղակի եւս մեկ տարբերակ է այս շրջանում պաշտոնական մրցաշարերի պակասը լրացնելու համար: Վստահ եմ, որ շախմատասերների համար շատ հետաքրքիր կլինի: Մի թիմում միաժամանակ խաղալու են տղաները, աղջիկները եւ երիտասարդները: Այս առումով հետաքրքիր կլինի հետեւելը:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված