Հայերեն


Տղեն պիտի պոստ պահ. համեստ ուսանողից Սմբատը դարձավ դիրքապահ հերոս

Հասարակություն

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի ագրեսիան ճնշվեց ու հաջողվեց կոշտ պատասխանով հետ շպրտել` նաեւ կրտսեր սերժանտ ՍՄԲԱՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ կյանքի գնով: «Մեր Հերոս ուսանող, Աստված հոգիդ լուսավորի...». այս տողերով հուլիսի 14-ին, ցավակցելով ամենքիս` մեր զոհված տղաների համար, ՀՊՄՀ Պատմության եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. թ., դոցենտ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ կյանքը հայրենիքին նվիրած ժամկետային զինծառայող Սմբատը Մանկավարժական համալսարանի պատմության բաժնի ուսանող էր... Այսօր ոչ միայն Գեղարքունիքի մարզի հայրենի Ճամբարակ համայնքում, այլեւ հարազատ ֆակուլտետում են դժվարությամբ ընդունում Սմբատի բացակաjությունը՝ արցունքներով, բայց մեծ հպարտությամբ ու ջերմությամբ են հիշում իրենց համեստ ու հայրենասեր ուսանողին եւ կենսախինդ ու բարի կուրսընկերոջը:

«ՍՄԲԱՏԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐԿՈՐԴ ԿԱՐԾԻՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»

Սմբատին դասավանդած դասախոսներից` Հայոց պատմության ամբիոնի դոցենտ ԱՎԵՏԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նախ հիշեց իր ուսանողի համեստության մասին. «Կարճ է տեւել նրա ուսումը համալսարանում` սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր, հետո բանակ է զորակոչվել: Շատ համեստ, խելացի, հավասարակշռված, կազմակերպված, լուրջ տղա էր: Վերջերս դեկանատում, երբ կրկին հիշել էինք Սմբատին, աշխատողները պատմեցին, որ այնքան համեստ էր, նույնիսկ սպասում էր մինչեւ բոլոր ուսանողների հարցերին պատասխանեին, նոր ինքն էր մոտենում: Շատ եմ ցավում մեր բոլոր զոհված զինվորների համար, առավել եւս` Սմբատի կորստի համար»:

Դասախոսը հպարտությամբ ընդգծեց, որ Սմբատենց կուրսն արտակարգ հայրենասերներ են. «Այդ կուրսն անկախության տոնի առթիվ այնպիսի հիանալի հայրենասիրական փոքրիկ ֆիլմ էր պատրաստել, որ այն տեսնելը բավական է՝ պատկերացնելու համար, թե ինչպիսի ուսանողներ են: Հիմա երրորդ կուրս են տեղափոխվում, կուրսում ընդամենը մի քանի տղա էին, մի մասն էլի բանակ գնաց, մյուսները եկան փոխարինեցին: Բայց բոլորն էլ շատ լուրջ ու կազմակերպված տղաներ են: Իսկ Սմբատի հայրենասեր լինելու մասին ընդհանրապես՝ երկրորդ կարծիք լինել չի կարող: Իհարկե, մեր ամբողջ ժողովուրդն է հայրենասեր, եթե որոշ բացառություններ մի կողմ դնենք»:

ՄԻՇՏ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ԲԱ ԵԹԵ ՄԵՆՔ ՉԳՆԱՆՔ՝ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ, Ո՞Վ ԳՆԱ»

Առանձնահատուկ ջերմությամբ իր հեռախոսի ալբոմում հերոսացած ուսանողի լուսանկարն է պահում ֆրանսերենի դասախոս ԳԱՅԱՆԵ ԵՍԱՅԱՆԸ: Արցունքները զսպելով` ասաց, որ շատ մեծ ցավ է ապրել, երբ իմացել է չարաբաստիկ դեպքի մասին. «Արդեն բավական օրեր են անցել, բայց ամեն օր մտքով իր հետ եմ, անընդհատ թերթում եմ նրա նկարները, զրուցում ընկերների հետ, շատ ծանր եմ տարել... Երկու ուսանող ունեինք, որոնք այդ ընթացքում բանակ գնացին. մեկը Սմբատն էր, մյուսը` Մարատը: Սմբատի բնավորությունը հաշվի առնելով` հանգիստ էի իր համար, միշտ Մարատի համար էի անհանգստանում, բայց, փաստորեն, չարաբաստիկ պատերազմը չխնայեց հենց Սմբատին»:Անդրադառնալով Սմբատի հայրենասիրությանը` տիկին Եսայանը հիշեց իրենց զրույցների մասին. «Իմ տղան էլ է հիմա ծառայում, եւ այնպես էր ստացվում, որ միշտ ուսանողներիս հետ զրուցում էինք բանակի մասին: Այնքան հետաքրքիր անձնավորություն էր Սմբատը: Երբ ես, որպես մայր, անհանգստանում էի, որ մեր տղաները գնում են բանակ, գոնե անփորձանք լինեն, խաղաղություն լինի, միշտ ասում էր` բա եթե մենք չգնանք՝ մեր հայրենիքը պաշտպանենք, ո՞վ գնա: Իր այս նախադասությունը դաջվել է իմ ուղեղում, ու միշտ մտքերով իր հետ եմ եղել: Արտաքինով փխրուն էր երեւում, բավականին բարակ ձայն ուներ, բայց այնքան մեծ հայրենասիրություն ու քաջություն կար իր մեջ: Ափսոս, որ այդպես եղավ, շատ եմ լացել այդ օրը նրա համար…»:

Ավտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել Ուկրաինա
Ամենադիտված