Հայերեն


«Տղաս ինձ միայն մեկ բանի համար է մեղադրում...». Գրիշա Աղախանյան

Life

Դերասան, շոումեն, հաղորդավար Գրիշա Աղախանյանն այս շրջանում փորձում է վայելել իր «չնախատեսված արձակուրդը»։ Ինչպես շատերի, այնպես էլ Գրիշայի համար համավարակը բազում խնդիրների եւ ծրագրերի հետաձգման պատճառ է հանդիսացել, սակայն նաեւ նորություն ունի: BRAVO.am-ն օրեր առաջ հանդիպել է նրան՝ հետաքրքիր զրույցի ակնկալիքով, եւ, իհարկե, նաեւ լուսանկարել։

- Ի՞նչ տվեց արտակարգ դրությունը. շատերն ասում են, որ սկսել են վերաարժեւորել կյանքը։

- Պետք է երկու տեսանկյունից նայել հարցին. այո՛, շատերը կարողացան իրենց ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնել, բայց շատերի դեպքում էլ այդ ժամանակահատվածը բաժանման առիթ հանդիսացավ, քանի որ հայկական ընտանիքներում ընդունված է՝ տղամարդը պետք է աշխատի, գումար բերի, կերակրի, հոգա բոլորի կարիքները, իսկ եթե տանն է, եւ կա հացի խնդիր, դա բերում է ընդհարումների. այդ հանգամանքը նույնպես պետք չէ աչքաթող անել...

- Խոսեցինք բաժանություններից եւ ֆինանսական խնդրից, որը կարող է ընտանիքների քայքայման պատճառ լինել, թե՛ Դուք, թե՛ Ձեր կինը տուժած ոլորտների աշխատակիցներ եք, ֆինանսական անկայուն վիճակը ձեր տանը կռիվ չի՞ գցել։

- Տարաձայնություններ, ինչ խոսք, կան, բայց պատճառը ոչ միայն ֆինանսական միջոցներն են, որ աստիճանաբար պակասում են, այլ՝ անգործությունը, որին ո՛չ ես, ո՛չ էլ Շողերը սովոր չենք, իսկ այսօր, երբ օրը 24 ժամ միասին ենք, անգամ եթե չցանկանանք էլ, վեճի մի առիթ ծագում է: Մի բան հաստատ է, որ եթե վիրուսը չլիներ, մեր վեճերն էլ քիչ կլինեին, եւ ոչ միայն մեր, այլ նաեւ շատ ընտանիքներում կնվազեին վեճերը։

10
Գրիշա Աղախանյանը

 

- Դժվարությունները՝ դժվարություններ, բայց խոստովանենք, որ այս իրավիճակում ինչ-որ առումով շահել են երեխաները։ Վստահ եմ՝ մի լավ շփվել եք Ձեր փոքրիկ որդու հետ։

- Տղաս արդեն 6 տարեկան է: Նրա հետ խոսելը, շփվելը, որոշ թեմաներ քննարկելը բավական հետաքրքիր է։ Այս օրերին ժամանակ ենք անցկացնում ամառանոցում. լողավազանում լողում ենք, լեգոներ ենք հավաքում, սկսել ենք միասին աշխարհագրություն ուսումնասիրել, եւ արդեն շուրջ 55 երկիր գիտի՝ մայրաքաղաքներով։ Կարանտինային այս օրերի միակ լավ կետն իրոք այն էր, որ որդուս հետ կարողացա ավելի շատ ժամանակ անցկացնել։

- Վերջերս նկատեցի մի հայտարարություն, որում նշված էր, որ հաղորդավարների Ձեր դպրոցը հայտարարում է ընդունելություն. սա վաղեմի՞ ցանկություն էր, թե՞ միտքը հղացավ կարանտինում։

- Իրականում միտքը կար դեռ տարիներ առաջ, բայց մտածում էի՝ դեռ պատրաստ չեմ: Կարծում եմ՝ այն, ինչ անում եմ եւ լավ է ստացվում, այլ բան է, այդ մասին դասավանդելը՝ բոլորովին այլ։ «Աբել Աբելյան» արվեստի դպրոցի հետ համատեղ հիմնեցինք իմ հաղորդավարական դպրոցը, եւ ընդունելությունը կմեկնարկի սեպտեմբերին՝ Երեւանում, Գյումրիում, Արմավիրում եւ Վանաձորում, իսկ դասերը կսկսվեն հոկտեմբերի ավարտին։ Կա ներքին վստահություն, որ, այո՛, այսօր ես պատրաստ եմ տարիների իմ փորձը կիսել այն մարդկանց հետ, ովքեր կունենան դրա ցանկությունը: Վստահ եմ՝ լավ արդյունքներ կգրանցենք։

10
Գրիշա Աղախանյանը

 

- Մեր նախորդ զրույցի ժամանակ անելիքները շատ էին, իհարկե, որոշներն իրականացրիք, բայց կարծես կարանտինը մի շարք ծրագրեր կիսատ թողեց...

- Սթենդ-ափն իրականացրինք, եւ ասեմ՝ վատ չստացվեց. որոշակի շտկումներ պետք է արվեին, բայց, ընդհանուր առմամբ, համարում եմ, որ այն ստացվել է։ Ելույթներ էի պլանավորել նաեւ գարնանը եւ աշնանը, բայց վիրուսը խանգարեց։ Սպիտակցի Հայկոյի հետ երգ թողարկեցինք, որը բավական մեծ դիտելիություն ունեցավ: ԱՄՆ-ում նախնական փուլում գտնվող որոշ նախագծերի աշխատանքները դադարեցրել ենք: Հեռուստատեսային մի ծրագիր օդում մնաց, եւ այդպես շարունակ։ Հույս ունենք՝ շուտ կվեռադառնանք բնականոն կյանքի եւ կփորձենք իրականացնել այս նախագծերը։

- Ճգնաժամային այս փուլում որոշ արտիստներ հայտնեցին Հայաստանը լքելու ցանկության մասին: Դուք Միացյալ Նահանգներ մեկնելու խնդիր չունեք, հետաքրքիր է՝ հանրավոր է՝ պայմանները Ձեզ էլ չբավարարեն եւ տեղափոխվելու որոշում կայացնեք։

- Մի լավ խոսք կա՝ երբեք մի ասա երբեք։ Ես 10 տարի ապրել եմ արտերկրում եւ կրկին տեղափոխվելու ցանկություն չունեմ, քանի որ սիրում եմ, ավելի ճիշտ՝ հիվանդագին եմ սիրում Հայաստանը, եւ հետաքրքիրն այն է, որ տարեցտարի այդ սերն ավելի է ուժգնանում, չգիտեմ՝ միգուցե տարիքից է, բայց օր օրի հայրենիքիս ավելի եմ կապվում։ Չեմ պատկերոցնում՝ այդ ինչ պետք է լինի, կամ ինչի պատճառով ես կարող եմ կրկին լքել Հայաստանը։

- Հայրենիքի հանդեպ սերը կարո՞ղ է բերել նրան, որ մի օր էլ Ձեր որդիներին՝ Հայկին եւ Հրանտին, խորհուրդ տաք գալ ԱՄՆ-ից եւ այստեղ բնակություն հաստատել։

- Իրականում Հրանտի հետ հաճախ ենք խոսում այդ մասին, բայց եթե անկեղծ լինեմ՝ ինքս էլ գիտեմ, որ դժվար է հավատալ նրան, որ իրականություն կդառնա։ Գիտեմ, որ Հրանտը նման ցանկություն ունի։ Ինչ խոսք, շատ կցանկանայի, որ կողքիս լիներ, բայց...

Հաճախ նեղսրտում է, որ հայերենի քերականություն լավ չգիտի, հետեւաբար, ինձնից հայերեն գրքեր է ուզում, ձգտում է ավելի հայ լինել, հասայեր է, եւ, գիտեք, ինձ այդ ամենն այնքան է դուր գալիս։ Հրանտն ինձ միայն մեկ բանի համար է մեղադրում, որ հայերեն լիարժեք չգիտի...

10
Գրիշա Աղախանյանը

 

- Հրանտի եւ Հայկի մասնագիտական կողմնորոշումն ինչպիսի՞ն է։

- Ավագ որդիս՝ Հայկը, Լոս Անջելեսում բավական հայտնի ֆինանսական կազմակերպությունում ստեղծագործական տնօրեն է, իսկ ահա Հրանտը շուտով կավարտի բժշկական քոլեջը. ֆիզիոթերապեւտ է ուզում դառնալ, մեծ թենիսի դասեր է տալիս։ Դե, իսկ այս տարին առանձնահատուկ է փոքր որդուս՝ Ալիկի համար, ով շուտով կդառնա դպրոցական եւ սեպտեմբերից կհաճախի Չեխովի անվան դպրոցը։

- Գիշա, Ձեր տարիքի հետ կապված մի շատ հետաքրքիր բան է նկատելի՝ չեք ծերանում. երիտասարդության բանաձե՞ւ ունեք։

- Չեմ ծխում, խմում եմ չափի մեջ, սիրում եմ համեղ ուտել, 5 տարի լողով եմ զբաղվել, 12 տարի հաճախել եմ մարզասրահ եւ առհասրակ, կարեւորում եմ սպորտը։ Իրականում առանձնահատուկ կերպով չեմ հետեւում ինձ, հիմանական գաղտնիքը, կարծում եմ, գեներն են։

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված