Հայերեն


Այսօրվա հանդիպումը որևէ լավ բան չի խոստանում

Քաղաքականություն

Armlur-ը գրում է․

Այսպիսով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը թեւակոխում է առավել վտանգավոր փուլ, երբ զարգացումները բոլոր ուղղություններով ընթանում են ի վնաս Հայաստանի: Նախօրեին Ադրբեջանում կայացած Իրանի, ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը այս առումով նոր իրավիճակ է ձեւավորում՝ հատկապես ավանդաբար Հայաստանի շահերի հարցում նրբանկատ Իրանի դիրքորոշման հնարավոր փոփոխությունների հարցում: Ի վերջո, մեկ բան է, երբ խոսքը պատժամիջոցների տակ գտնվող եւ արտաքին ելք չունեցող Իրանի մասին էր, որը զուգահեռաբար ուներ լրջագույն տարաձայնություններ Ադրբեջանի, մասամբ՝ նաեւ Ռուսաստանի հետ, մեկ այլ բան, երբ արդեն խոսքը ազատ տնտեսաքաղաքական հարաբերությունների հնարավորություն ունեցող եւ հենց Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ նոր տնտեսական կարեւոր նախագծեր ծրագրող Իրանի մասին է: Բնականաբար, վերջինի դեպքում արդեն կարող են եւ, ըստ ամենայնի, կլինեն այլ մոտեցումներ նաեւ Ղարաբաղի հարցում, մանավանդ որ խոսքը առավել գլոբալ՝ եվրասիական խաղի մասին է, որում շատ կարեւոր դերակատարություն կարող է ունենալ նաեւ Իրանը: Մյուս կողմից էլ երեկ Սանկտ Պետերբուրգում, փաստորեն, արձանագրվեց ռուս-թուրքական հարաբերությունների վերամերձեցումը, որը եւս իր կարեւոր անդրադարձն է ունենալու ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ առաջիկա զարգացումների վրա: Արդեն իսկ եվրասիականության կնքահայրերից Ալեքսանդր Դուգինի եւ այլ ռուս քաղաքագետների կողմից ընդգծվում է, որ այս երկուստեք ընթացող պրոցեսներում առանձնահատուկ դերակատարություն է ստանձնում Ադրբեջանը, ով դառնում է ուղղակի անփոխարինելի խաղացող թե՛ Իրանի, թե՛ Թուրքիայի հետ ունեցած իր քաղաքակրթական կապերով, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի հետ օրեցօր խորացող ռազմավարական գործընկերությամբ: Եվ, ըստ էության, հենց Ադրբեջանին է վերապահվում կապող օղակի դերը նոր՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա-Իրան բեւեռի ձեւավորման հարցում. մի բան, որը հանդիսանում է Ռուսաստանի հեռահար եւ գլոբալ ռազմավարական նախագիծը: Եվ ինքնին հասկանալի է, որ այս իրավիճակում ՀՀ ԼՂՀ շահերի պաշտպանությամբ դառնում է այս առանցքի գերտերությունների կոկորդին կանգնած ոսկոր, որը հեռացնելու ուղղությամբ քայլերը կարող են լինել շատ ավելի շուտ եւ շատ ավելի ցավոտ: Համենայն դեպս, այսօր Մոսկվայում կայանալիք Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումը որեւէ լավ բան չի կարող խոստանալ մեզ՝ անկախ այն բանից, թե ինչքան եւ ինչպիսի ջանքեր կփորձի գործադրել Սերժ Սարգսյանը: Ի վերջո, նա ամբողջ 8 տարի սեփական աթոռը պահելու դիմաց զբաղված է եղել կամակատարությամբ, եւ այս փուլում նրա ընդդիմանալը որեւէ կերպ ընկալելի չի լինելու Պուտինի համար: Ազատագրված տարածքների հանձնմանն ուղղված ճնշումներին դիմագրավելու միակ ճանապարհը Ս. Սարգսյանի հեռացումն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/566098/

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված