Հայերեն


Փոխանակ օգտվեն պոտենցիալից, խանդի տեսարաններ են սարքում

Քաղաքականություն

Իշխանության ճյուղերից ժողովորդավարական համակարգերում իր առանձնահատուկ դերակատարությունն ունի օրենսդիր մարմինը։ Դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնցում գործում է խրհրդարանական կառավարման համակարգը։ Իսկ պառլամենտում ներկայացված անձանց պրոֆեսիոնալիզմը պետք է լինի շատ բարձր մակարդակի, որպեսզի նրանք կարողանան ոչ միայն զբաղվել օրենսդրական գործունեությամբ, այլև ի վիճակի լինեն ներկայացնել երկիրն արտաքին աշխարհում։ Այս հանգամանքը շատ կարևոր է, քանի որ ժամանակի ընթացքում օրինաստեղծ գործառույթներին զուգահեռ ընդլայնվել է խորհրդարանների գործունեության դաշտը նաև արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում։ Եվ պատահական չէ, որ այսօր միջազգային ասպարեզում լայն տարածում է ստացել «խորհրդարանական դիվանագիտություն» եզրույթը, որը միջազգային հարաբերությունների բառապաշար է ներմուծվել ամերիկացի գիտնական և դիվանագետ Ֆիլիպ Ջեսսապի կողմից։ Խորհրդարանական դիվանագիտությունն ընդհանուր իմաստով ներառում է միջազգային հարաբերությունների ոլորտում խորհրդարանների պարտականությունները և գործողությունները։ Արտաքին քաղաքականության մեջ խորհրդարանի ներգրավվածությունը կապված է իշխանության այդ մարմնի ներկայացուցչական բնույթի հետ, և այն նախատեսում է ակտիվ աշխատանք ինչպես ինչպես տարբեր երկրների խորհրդարանների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում։ Եվ պատահական չէ, որ շատ հաճախ խորհրդարանական դիվանագիտության խողովակով կարող են ամենատարբեր հարցեր բարձրացվել կամ լուծվել։ Ներկայումս Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկված ռազմական հարձակումների ֆոնին առավել քան կարևոր է Հայաստանի համար ռազմական հաջողությունների ամրագրումը նաև դիվանագիտության ասպարեզում։ Սակայն Հայաստանի կողմից Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի դեմ դիվանագիտական պայքարը բազմավեկտոր բնույթ է ստացել, քանի որ այդ երկրները միջազգային ասպարեզում տարբեր ուղղություններով բացահայտ հակահայկական քարոզչություն են իրականացնում։ Եվ այս պայմաններում ողջ աշխատանքը չի կարող մնալ միայն արտաքին քաղաքական գերատեսչության ուսերին, և այստեղ իր ուրույն դերը և ասելիքը պետք է ունենա խորհրդարանական դիվանագիտությունը, սակայն մեր պառլամենտականների պրոֆեսիոնալիզմը, ունակությունները, փորձը թույլ չեն տալիս արդյունքներ ունենալ այս ասպարեզում։ Մեծ հաշվով խորհրդարանական դիվանագիտության հարթակում մեր ձախողումն ակնհայտ է։ Եվ ոչ միայն այս օրերին: Դա է պատճառը, որ տարբեր խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների կողմից չկան Հայաստանին սատարող հայտարարություններ։ Իսկ «սախալինյան» մասշտաբի այն առանձին պատգամավորների հայտարարություները, որոնք իշխանական պատգամավորները ամեն կերպ փորձում են ներկայացնել որպես խորհրդարանական դիվանագիտության հաղթանակ, քաղաքական առումով չնչին նշանակություն ունեն։ Եվ ահա խորհրդարանական դիվանագիտության վակուումը լցնելու նպատակով է, որ գործի են անցել արտոխորհրդարանական ուժերը։ Իսկ այս ասպարեզում հատկապես ակտիվ է Հանրապետական կուսակցությունը, որի ներկայացուցիչները տարիների ընթացքում խորհրդարանական տարբեր հարթակներում աշխատանքի արդյունքում ոչ միայն մեծ փորձ ու գիտելիքներ են ձեռք բերել, այլև ստեղծել են կապեր տարբեր գործընկերների հետ։ Եվ պատահական չէ, որ այս կուսակցությունը սերտ կապերի մեջ է իր միջազգային գործընկերների հետ, նրանց համապատասխան տեղեկատվություն է տրամադրում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործելակերպի մասին և այդպիսով նաև մեզ ձեռնտու կարծիք ձևավորում նրանց մոտ։ Արտախորհրդարանական ուժերից այս օրերին ակտիվ է նաև ՀՅԴ-ն, ինչը լիովին տրամաբանական է, քանի որ այս կուսակցությունը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև ամուր դիրքեր ունի սփյուռքի բազմաթիվ համայանքներում։ Իսկ սփյուռքի հետ աշխատանքն այս օրերին առավել քան կարևոր է, քանի որ սփյուռքի ներուժը անհրաժեշտ է օպտիմալ ձևով օգտագործել արտաքին քաղաքական խնդիրների լուծմանը հասնելու նպատակով։ ՀՅԴ-ի հովանու ներքո են գործում նաև Հայ դատի գրասենյակները, որոնք պաշտպանում են հայ ժողովրդի պահանջներն ու ազգային ձգտումները և աշխատանքներ են տանում տարբեր երկրների պաշտոնական շրջանակների՝ այդ թվում և խորհրդարանականների հետ Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը հակազդելու նպատակով։ Մի խոսքով, այս իրավիճակում արտախորհրդարանական ուժերի ունեցած պոտենցիալը հնարավորինս օգտագործվում է հենց ընդդիմության շնորհիվ, իսկ ահա իշխանությունները բացարձակ ցանկություն չեն դրսևորում օգտվել այդ պոտենցիալից։ Ընդհակառակը, երբեմն նույնիսկ խանդի տեսարաններ են սարքում, արդյունքում դարձյալ թիրախավորելով նույն ընդդիմությանը:

Արտակ Գալստյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի օրը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային․ Աբրահամյան Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. ՉալաբյանԱմերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովՀայտնի բլոգեր Էդգար Համբարձումյանը կոչ է անում ընտրություններին ընդառաջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման և պետական ծառայողների նկատմամբ ճնշումների դեպքում ահազանգել Առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանՊրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ հանձնած պետական գործիչ․ Նարեկ ԿարապետյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըԴիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում«Ցեղասպանական հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Թրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցը՝  RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան» Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանԳալու ենք իշխանության, որպեսզի պատերազմ չլինի. Արշակ Կարապետյան Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵթե իշխանությունը ոչինչ չի կարողանում անել, մեզ պե՞տք է նման իշխանություն․ Արշակ Կարապետյան Ընտրությունը պարզ է․ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները. Ուժեղ Հայաստան Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսըIRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ» «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունըԵրիտասարդությունը պետք է մասնակցի ընտրություններին՝ որոշելու իր կյանքն ու ապագան․ Արմեն Մանվելյան Մարդիկ պարիսպներ պետք է հաղթահարեն՝ վարչապետի հետ շփվելու համար․ Արեգ Սավգուլյան Ապօրինի գույքի բռնագանձման քրգործերը կշատանան նախընտրական փուլում Եկել է փակագծերը բացելու ժամանակը․ Նառա Գևորգյան Հագուստի արտադրությունը, տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում չեն կարող գոյատևել, եթե մենք շարունակենք թուրքական բաց սահմանով, թուրքական ապրանքներով ողողել հայկական շուկան. Նաիրի Սարգսյան Ընտրելով Փաշինյանին՝ ընտրում ես Իլհամ Ալիևին. փոփոխությունը հնարավոր է միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ Մանուկյան
Ամենադիտված