Հայերեն


Ովքե՞ր ծեծի ենթարկեցին Նվերին․․․

Հասարակություն

hraparak.am

Սովորական հաղորդավար չի Նվեր Մնացականյանը: Անհաղո՜րդ, միապաղա՜ղ, ինչպես շատերը: Երբ լսում եմ նրա հաղորդումները, հարցազրույցները, շատ դեպքում անջատում եմ ձայնը:

Կասեք՝ ինչու՞…

Նրա դեմքը այնքա՜ն խոսուն է, բառերն ու դեմքը չեն խոսում իրար հետ: Ինչ էլ որ ասում, կարդում, հարցնում է, որպես նրա պարտականություն եմ ընդունում՝ դե պաշտոնական եթեր է, ի՞նչ պիտի խոսի… Ինչ ընդունում են վերևներում:

Բայց դեմքի վրա մի տեսակ դժգոհություն եմ տեսնում, ոգևորություն չեմ նկատում, երբ զրուցում է պաշտոնյայի հետ: Դեմքը ընդվզու՜մ է…

Հա, հայկական եթերում շատ ընդդիմադիրի կեցվածք ունեցող լրագրողներ ունենք, ովքեր չեն կարողանում թաքցնել շրթունքների անկյուններում թաքցրած գոհունակությունը, երբ զրուցում են այս կամ այն պաշտոնյայի հետ: Բայց այդ բանը Նվերի մոտ չեմ նկատել: Դա պրոֆեսիոնալիզմի հետ կապ չունի, դա մարդկային անկեղծ որակի մասին է խոսում, դա իր հուզաշխարհի մասին է խոսում:

Հ1 գնալուց հետո փոխվեց նրա հարցազրույցների որակը, Շանթում նա, իրոք, հանրային էր,  բայց միևնույն է, դիմային միմիկան չփոխվեց, ոգևորություն չառաջացավ նրա դիմագծերի ծալքերում: Զու՜սպ, հանգիստ, հավասարակշռված: Անջատում էի ձայնը, որ նրա բառերը չլսեմ: Այդպես նա լրիվ ուրիշ մարդ էր:

Եթե փորձեիք, կզգայիք, որ նա հոգու խորքում շատ բաների համար տառապում էր…

Ինձ համար մինչև հիմա էլ մութ մնաց թե 2009-ին Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց ովքե՞ր էին այն 2 անձինք, ովքեր ծեծի ենթարկեցին «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար, Նվեր Մնացականյանին և դիմեցին փախուստի։ Թե ինչ ասացին, ում մեղադրեցին, կամ չմեղադրեցին, միևնույն է, ես համոզված էի՝ ինչ որ մեկն էլ է Նվերին զգացել, հասկացել:

Իշխանական լրատվամիջոցում աշխատող լրագրողի համար ասում եմ՝ ափսոս էր Նվերը, և հուսով եմ կհասկանան ինձ շատերը:

Հասմիկ Բաբաջանյան

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված