Հայերեն


Հարվածի տակ են գերփոքր բիզնեսները. «Հայփոստում» 8 տարի անց որոշել են «օրենքով գործել»

Հասարակություն

Օնլայն հարթակում ձեռագործ աշխատանքների վաճառքով զբաղվողներն ահազանգում են, որ «Հայփոստը» կրկնակի թանկացրել է մինչև 1 կգ քաշ ունեցող ապրանքային ներդիրով ծանրոցների սակագները, ինչը հարվածի տակ է դնում Հայաստանում գործող գերփոքր բիզնեսներին։ Շատերը դժգոհում են, որ այսուհետ շատ ապրանքների դեպքում առաքումն ավելի թանկ կարժենա, քան վաճառված իրը:

Շապիկների և բաժակների մասնագիտացված տպագրատուն–արտադրամասի հիմնադիր Ռոբերտ Մուրադյանը NEWS.am–ին հայտնեց, որ եթե նախկինում օրինակ նորածնի շապիկը մարզ առաքելու համար ինքը վճարում էր 190 դրամ, ապա նոր սակագնով կրկնակի ավելի է վճարելու։

«2012թ. սկսած այս սակագներն են գործել և որևէ անգամ աշխատակիցները մեզ չեն զգուշացրել, թե մեր ուղարկած մանր ապրանքը փաստաթղթային առաքանի է, թե ապրանքային ներդիրով առաքանի, վճարել ենք սահմանված գումարը, և մեր ապրանքը տեղ են հասցրել։ Սակայն շաբաթ օրը «Հայփոստի» մասնաճյուղերից մեկից ուղարկվող փոքր ապրանքի համար ստիպված եղա 1260 դրամ վճարել, մինչդեռ նախորդ օրը այդ նույն ապրանքը 190 դրամով էի ուղարկել։ Իսկ արդեն երկուշաբթի պարզ դարձավ, որ գնացուցակը վերանայել են, նոր սանդղակ մշակել՝ համաձայն որի՝ մինչև 1 կգ կշռով ծանրոցի համար պետք է վճարել 300-1260 դրամ գումար։ Երևի իրենք էլ տեսան, որ աբսուրդ է 200 դրամանոց աչքի մատիտը կամ 150 դրամանոց մանկական գոգնոցը քաղաքի մի ծայրից մյուսը հասցնելու համար 1260 դրամ վճարել։ Այսինքն եթե շաբաթ օրվա դրությամբ 10 անգամ էր թանկացել, ապա հիմա 3-4 անգամ, այսինքն սակագներն այնուամենայնիվ փոխվել են՝ ի վնաս քաղաքացիների»,–ասաց մեր զրուցակիցը։

Ռոբերտ Մուրադյանի խոսքով՝ թանկացման պատճառն, ամենայն հավանանությամբ, պահանջարկի ավելացումն է։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ, երբ հանրային տրանսպորտի հետ կապված սահմանափակումներ կային, հատկապես երբ չէր գործում միջմարզային տրանսպորտը, փաստային առաքումների ծավալը շեշտակի ավելացավ։ Մինչդեռ «Հայփոստ» ընկերությունը հերքում է առաքման սակագները բարձրացնելու վերաբերյալ տեղեկությունները։

Իսկ ինչ վերաբերում է օնլայն խանութների կողմից նախկինում ավելի ցածր սակագներ վճարելուն, «Հայփոստ» ՓԲԸ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը պատասխանել է.

«Դեռ նախկին ժամանակներից խախտումներ են եղել եւ ապրանքային ներդիրով առաքանիները բիզնես իրականացնողների կողմից ձեւակերպվել եւ ուղարկվել են որպես փաստաթղթային առաքանի, ինչի արդյունքում մարդիկ օրենքով սահմանված սակագնից ցածր են վճարել։ «Հայփոստ» ընկերությունը մեկնարկել է կարգապահական քննություն, ինչպես նաեւ՝ խստորեն հրահանգավորել է աշխատակիցներին գործել դեռ 2001թ.-ից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշման եւ օրենքի շրջանակներում»:

Անդրադառնալով «Հայփոստի» այս պարզաբանմանը, Ռոբերտ Մուրադյանն արձագանքեց.

«Պարզվում է ութ տարի «օրենքի խախատմամբ» են աշխատել և այդ մասին ոչ ոք չի բարձրաձայնել, իսկ հիմա, երբ երկրում համաճարակային իրավիճակ է և ամեն օր խոսվում է մարդկանց միջև շփումները նվազագույնի հասցնելու մասին, ենթադրվում է պետք էր շեշտը դնել առաքման ծառայություններից օգտվելու վրա, մեկ գիշերում կրկնակի թանկացնել մանր ապրանքների առաքման սակագները, ճիշտ մոտեցում չէ։ Այս փոփոխություններից տուժելու են հիմնականում մարզերի բնակիչները, հատկապես մարզերում Handmade զարդեր, աքսեսուարներ պատրաստող և առաքման միջոցով իրացնողները»,–ասաց նա։

Մուրադյանը միաժամանակ դժգոհեց «Հայփոստի» մատուցած ծառայությունների որակից։ Նրա խոսքով՝ շատ հաճախ իրենց միջոցով ուղարկված ապրանքները ուշացումներով են տեղ հասնում, եղել են դեպքեր որ ապրանքը կորել է կամ մինչև տեղ հասցնելը վնասվել է և դա որևէ մեկը չի փոխհատուցե

Նշենք որ ներպետական նամակագրական թղթակցության ծառայությունները մատուցվում են միայն «Հայփոստ» ընկերության կողմից, որը հետեւաբար չունի մրցակից եւ տվյալ ապրանքային շուկայում հանդիսանում է գերիշխող դիրք ունեցող:

NEWS.am–ը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հետաքրքրվեց, արդյոք «Հայփոստի» կողմից չհիմնավորված, խտրական գների սահմանման կամ կիրառման վերաբերյալ ահազանգեր ստացել են և ուսումնասիրել են խնդիրը։

Ի պատասխան՝ ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը հայտնեց, որ տվյալ հարցը գտնվում է ՏՄՊՊՀ ի ուշադրության կենտրոնում։

Ավտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել Ուկրաինա
Ամենադիտված