Հայերեն


Նոր բացահայտումներ քառօրյա պատերազմից հետո

Բաց մի թողեք

armlur.am

Ապրիլյան քառօրյա պատերազմից արդեն ավելի քան 8 ամիս է անցել, իսկ դրա հետեւանքների եւ պատճառների մասին քննարկումները շարունակում են հանրության տարբեր շերտերի քննարկման թեման մնալ: Մինչ օրս խոսվում է այն մասին, թե ինչու հայկական կողմը բավականաչափ եւ նորագույն տեխնոլոգիաներով զարգացած զինտեխնիկայով հագեցած չէր եւ պատրաստ չէր լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Եվ միայն քառօրյա պատերազմից հետո սկսվեցին ակտիվ քայլեր ձեռնարկել հայկական զինանոցն արդիականացնելու եւ սահմանն ավելի ամրակուռ դարձնելու ուղղությամբ: Նախ հարկ ենք համարում նկատել, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված եւ 4 օր տեւած պատերազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից կիրառվեցին այնպիսի զինատեսակներ, որոնք չէին կիրառվել 1994 թ-ի հրադադարի հաստատման պայմանագրի կնքումից ի վեր: Ըստ վերլուծաբանների՝ հայկական կողմը ռազմական գործողությունների 4 օրերի ընթացքում կրել է 14 մլն դոլարի, իսկ Ադրբեջանը 170 մլն դոլարի նյութական կորուստ: Եվ երեկ «Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի հրապարակած զեկույցը նոր կորուստի բոթի մասին է վկայում: Խոսքը մարդկային կորուստի մասին է: Այսպես՝ «Ժողովուրդ»-ը զեկույցից տեղեկանում է, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 146 շարքային եւ պայմանագրային զինծառայող, ինչպես նաեւ՝ քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ: Իսկ ապրիլի 2-ին ռազմական գործողությունների ընթացքում արձանագրվել են նաեւ Թալիշում 4 քաղաքացիական անձանց զոհվելու դեպքեր: Նշված ժամանակահատվածում մահացած 146 զինծառայողներից 24-ը պայմանագրային զինծառայողներ են, 18-ը՝ կամավորական, 21-ը՝ սպաներ, 83-ը՝ պարտադիր ժամկետային զինծառայողներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը երեկ հայտարարեց, որ ապրիլի 1-30-ն ընկած ժամանակահատվածում զոհված զինծառայողների վերաբերյալ զինդատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած տվյալների միջեւ կա անհամապատասխանություն: Այսպես՝ Սաքունցի ներկայացրած տվյալների համաձայն՝ կենտրոնական զինվորական դատախազության ներկայացրած տվյալներով՝ ապրիլի 1-5-ը զոհվել է 82 զինծառայող, որոնցից 78-ը հակառակորդի կողմից է սպանվել: Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում զոհվել է 82 զինծառայող, որոնցից պատերազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 75-ը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրություններով՝ ճիշտ է զինդատախազության ներկայացրած տվյալը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչով է պայմանավորված զինդատախազության եւ ՊՆ-ի հրապարակած տվյալների անհապատասխանությունը, պարզաբանեց, թե վերաորակումը նորմալ երեւույթ է: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ քանի դեռ քրեական գործի քննությունը չի ավարտվել, փոփոխություններ կարող են լինել նաեւ մահացությունների թվերի հետ կապված: Ի դեպ, Ա. Հովհաննիսյանը հայտնեց, որ նախարարությունը հայտնել է ոչ թե 75, այլ 76 զինծառայողի մահվան մասին: Սա դեռ ամենը չէ. պարզվում է՝ քառօրյա պատերազմի ընթացքում երեք զինծառայող մահացել է ոչ պատշաճ բուժօգնություն ստանալու հետեւանքով. «Ինչու պետք է զինծառայողները մահանան անսարք բուժմեքենայի, զինտեխնիկայի անսարքության համար: Մենք պահանջելու ենք ծառայողական քննություն իրականացվի, հարուցվեն քրեական գործեր նաեւ այն բանի համար, որ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների են զորակոչել բանակ»,- բարձրաձայնում է իրավապաշտպանը: «Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել ապրիլի 1-ին ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհված ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Մելքոնյանի եղբոր՝ Սամվելի հետ: Վերջինս պատմեց, որ Վլադիմիրը ոչ պատշաճ բժշկական օգնության հետեւանքով է մահացել. բուժմեքենան, որով վիրավոր զինծառայողին տեղափոխել են, ճանապարհին մի քանի անգամ փչացել է. «Հուղարկավորությունից մոտ մեկ ամիս անց տեղեկացանք, որ նման բան է եղել: Նրա ծառայակիցներից մեկի հետ ենք խոսել, նա էլ պատմել է, որ Վլադիմիրը վիրավոր վիճակով ընկած է եղել, օգնություն է կանչել, անգամ սկսել է հայհոյել: Ուշացումով բուժօգնության մեքենան է մոտեցել ու ճանապարհին էլ մի քանի անգամ փչացել է: Այնքան ուշ են տեղ հասցրել, որ եղբայրս մահացել է»,- վրդովված պատմեց զոհված զինծառայողի եղբայրը: Մեր զրուցակիցը չբացառեց, որ առաջիկայում ՊՆ կդիմեն՝ դեպքի հանգամանքներին ստույգ տեղեկանալու համար: Իսկ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել այս տվյալների հրապարակումից հետո պետական կառույցները: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Տեղեկություն չունեմ, զեկույցին ծանոթ չեմ»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ պաշտոնական դիմումը ստանալուն պես կուսումնասիրեն այն եւ համապատասխան գործընթաց կսկսեն: Հ.Գ. ՀՀ պաշտպանության նախարարությունը միանշանակ պետք է ծառայողական քննություն իրականացնի, որպեսզի վերջնականապես պարզվի՝ ինչ հանգամանքներում են իրականում զոհվել զինծառայողները: Վերջիններիս հարազատներն էլ պետք է տիրապետեն ցանկացած բացահայտման: Թերեւս հարց է առաջանում նաեւ՝ ինչու իրավապահները քննություն չեն իրականացնում, թե ինչու են առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները զորակոչվում բանակ, ինչպես է ստացվել, որ զինտեխնիկան, բուժօգնության, բժշկական սպասարկման տեխնիկան անսարք եղել:

Տաթեւ Հարությունյան

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված