Հայերեն


«Մաշադյանը կտրել ա մորս վիզը, դանակը աչքն ա մտցրել, որ հայացքը չպահպանվի…». Նոր մանրամասներ ՊԵԿ փոխնախագահի եղբոր կողմից տարեց կնոջ սպանության գործով

Հասարակություն

Առաջին Լրատվականը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ մեկնարկեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի գործի դատական քննությունը:Գարիկ Մաշադյանին մեղադրանք է առաջադրվել «սովորական» դիտավորյալ սպանության, ինչպես նաև ապօրինի բնակարան մուտք գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 147 հոդվածով:

Ըստ տուժող կողմի՝ գործի նախաքննության սկզբում քրեական գործը հարուցված է եղել ծանրացուցիչ հանգամանքում՝ շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք Գարիկ Մաշադյանին առաջադրված մեղադրանքին:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 20-ի սահմաններում Երևանի Վարդաշեն թաղամասում գտնվող տներից մեկում «անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 63-ամյա Ցողիկ Բ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ Գարիկ Մաշադյանն իր մոտ եղած գաղտնի փականով դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր հատվածներին՝ նրան զրկելով կյանքից, ինչից հետո տուժողի կամքին հակառակ ապօրինի մուտք է գործել վերջինիս բնակարան ու խախտել նրա բնակարանի անձեռնմխելիությունը»:

Ըստ մեղադրանքի՝ Գարիկ Մաշադյանն ու տուժող Ցողիկ Բ.-ն բնակվել են Վարդաշեն թաղամասում՝ շենքի հարակից մուտքերում:

2019 թվականի օգոստոսին Գարիկ Մաշադյանը, տեղյակ լինելով Ցողիկ Բ.-ի կողմից «ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսադրույքով գումար տրամադրելու», կարճ ասած՝ տոկոսով գումար տալու մասին, խնդրել է իրեն տրամադրել 300 դոլար: Ցողիկ Բ.-ն չի մերժել, բայց ասել է, թե այդ գումարը կարող է տալ միայն գրավի դիմաց: Գարիկ Մաշադյանը, ըստ մեղադրանքի, «նույն օրը հանգուցյալ հոր ոսկե խաչը փոխանցել է Ցողիկ Բ.-ին, ինչի դիմաց ամսական 10 տոկոս տոկոսադրույքով ստացել է 300 դոլարը»:

Ըստ մեղադրանքի՝ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ Ցողիկ Բ.-ն պարտավորվել է մեկ ամիս անց մայր գումարն ու տոկոսադրույքը ստանալուն պես Գարիկ Մաշադյանին վերադարձնել ոսկե խաչը: Սակայն պայմանավորված օրը՝ մեկ ամիս անց, Գարիկ Մաշադյանը, ըստ մեղադրանքի, «չի կարողացել կատարել ստանձնած պարտավորությունը և միայն պայմանավորվածության ժամկետը լրանալուց շուրջ հինգ օր անց 300 դոլարը և 30 դոլար տոկոսադրույքը վերադարձնելու, իր ոսկե խաչը հետ ստանալու նպատակով գնացել է Ցողիկ Բ.-ի բնակարան: Վերջինս հայտնել է՝ քանի որ Գարիկ Մաշադյանը խախտել է պայմանավորված ժամկետը, ինքը վաճառել է նրա կողմից գրավադրված ոսկե խաչը:

Ըստ մեղադրանքի՝ Գարիկ Մաշադյանը տեղեկացրել է, որ խաչը հանգուցյալ հոր հիշատակն է, պահանջել է այն վերադարձնել, և Ցողիկ Բ.-ն «պարտավորվել է հնարավորության սահմաններում փորձել այն հետ վերադարձնել»: Օրեր անց, ըստ մեղադրանքի, Գարիկ Մաշադյանը նույն պահանջով հանդիպել է Ցողիկ Բ.-ին, բայց վերջինս հաստատապես պնդել է, թե չի կարող վաճառված խաչը վերադարձնել…

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 20-ի սահմաններում Գարիկ Մաշադյանը «առանց իր գիտության հանգուցյալ հոր ոսկե խաչը վաճառելու հարցի կապակցությամբ պարզաբանումներ պահանջելու նպատակով» գնացել է Ցողիկ Բ.-ի տուն և «տանտիրուհու թույլտվությամբ մտել է ներս»:

Հյուրասենյակում Ցողիկ Բ.-ն «հրաժարվել է նշված հարցի վերաբերյալ պարզաբանումներ տալուց և պահանջել է, որ Գարիկ Մաշադյանը դուրս գա բնակարանից»:

Ըստ մեղադրանքի՝ « հիշյալ հանգամանքից վրդովված՝ Գարիկ Մաշադյանը ձեռքով հարվածել է Ցողիկ Բ.-ին, վերջինս սկսել է աղմկել՝ կրկին պահանջելով դուրս գալ բնակարանից, որպիսի պայմաններում Ցողիկ Բ.-ի վարքագծից վրդովված՝ նրան ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ Գարիկ Մաշադյանը աջ գոտկատեղից հանելով գաղտնի փականով դանակը՝ մի քանի անգամ հարվածել է նրա կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել տան հյուրասենյակում… Վայրկյաններ անց Ցողիկ Բ.-ն ոտքի է կանգնել ու ձեռքերը պարզած բղավելով քայլել է Գարիկ Մաշադյանի ուղղությամբ: Տեսնելով, որ Ցողիկ Բ.-ն ստացած հարվածներից չի մահացել, շարունակելով հանցավոր դիտավորությունը, Գարիկ Մաշադյանը նույն դանակով կրկին մի քանի հարված է հասցրել Ցողիկ Բ.-ի կոկորդին և դեմքի հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ վնասվածքներ… Ցողիկ Բ.-ն ընկել է հյուրասենյակի հատակին ու մահացել է, իսկ Գարիկ Մաշադյանը դիմել է փախուստի»:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Գարիկ Մաշադյանը Ցողիկ Բ.-ին կյանքից զրկելուց հետո նրա բնակարանից հեռանալով՝ առաջին հարկում նկատել է, որ մեքենայի բանալիները մոռացել է տուժողի բնակարանի սեղանի վրա: Տեսնելով, որ բնակարանի դուռը փակ է, Գարիկ Մաշադյանն իջել է բակ, նկատել է, որ տուժողի բնակարանի պատուհանը բաց է, պատուհանի տակ էլ մեքենա է կանգնած, ինչպես նաև, ըստ մեղադրանքի, «գիտակցելով, որ Ցողիկ Բ.-ի կողմից իրեն հեռանալու պահանջ ներկայացնելու պայմաններում բնակարան կրկին մուտք գործելու իրավունք չունի և գործում է… նրա (սպանված կնոջ) կամքին հակառակ, նրա բնակարանում թողած բանալիները վերցնելու նպատակով Գարիկ Մաշադյանը ոտքը դրել է առաջին հարկի պատուհանի ճաղավանդակին, ձեռքերը բարձրացնելով՝ ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, որպիսի պայմաններում խախտել է Ցողիկ Բ.-ի բնակարանի անձեռնմխելիությունը»:

Սա է Գարիկ Մաշադյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումը: Պետք է ասել, որ սպանված կնոջ բնակարանից նաև գողություն է կատարվել, սակայն վարույթն իրականացնող մարմինը այդ մասով գործը համարել է չբացահայտված՝ այդ մասն անջատվել է առանձին վարույթում ու կասեցվել է՝ գողություն կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառաբանությամբ… Սա էլ այսպիսի լուծում…

Ըստ այս մոտեցման՝ Գարիկ Մաշադյանը նախ անձնական լարված փոխհարաբերությունների պատճառով սպանել է տուժողին, դուրս է եկել նրա բնակարանից, հիշել է, որ մեքենայի բանալիները թողել է, պատուհանից ապօրինի մուտք է գործել, վերցրել իր բանալիներն ու հեռացել է, իսկ այնուհետև այդ բնակարան է թափանցել անձը չպարզված ինչ-որ մեկը ու սպանված կնոջ առկայությամբ թալանել է բնակարանը և հեռացել է նույնքան աննկատ, որքան որ ներս էր սողոսկել…

Դատական այս նիստին դատարանը, բավարարելով տուժողի իրավահաջորդի՝ սպանված կնոջ ամուսնու դիմումը, որպես տուժողի իրավահաջորդ ներգրավեց սպանվածի դստերը՝ Գայանե Խ.-ին:

Որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ՝ դատարանը ներգրավեց փաստաբան Վահան Հովհաննիսյանին:

Գործով մեղադրանքը պաշտպանում է դատախազ Ս. Պողոսյանը:

Հետաքրքիրն այն է, որ ամբաստանյալ Գարիկ Մաշադյանը հրաժարվեց պաշտպան, նույնիսկ հանրային պաշտպան ունենալու իրավունքից, հայտարարեց, թե ինքնուրույն կպաշտպանի իր շահերը: Դատական նիստի հետագա ընթացքը ցույց տվեց, որ Գարիկ Մաշադյանը առանձնապես չի տիրապետում իրավաբանական գիտելիքների, քանի որ բացարկների, տուժող կողմի միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս ամբաստանյալն այնքան անհստակ պատասխաններ էր տալիս, որ նախագահողը մի քանի անգամ հարցնում էր՝ նա առարկո՞ւմ է, թե՞ կողմ է…

Գարիկ Մաշադյանը նախկինում մի քանի անգամ դատապարտվել է հափշտակությունների համար:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց՝ քրեական գործը մեղադրողին վերադարձնելու վերաբերյալ:

Միջնորդության մեջ մասնավորապես ասվում էր. «Նախաքննության ընթացում պարզվել է, որ Ցողիկ Բ.-ի բնակարանում առկա են եղել առանձնապես խոշոր չափերի՝ 3 միլիոն 350 հազար ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և 830 հազար ՀՀ դրամ գումար։

Նախաքննության ընթացքում Գ․Մաշադյանը հարցաքննվելով որպես կասկածյալ և մեղադրյալ՝ ցուցմունք է տվել, որ տուժողի բնակարանից ոսկյա զարդեր կամ գումար չի հափշտակել:

Հիմք ընդունելով միայն գործով մեղադրյալ Գարիկ Մաշադյանի նախաքննական ցուցմունքները, արժանահավատության առումով այդ ցուցմունքները վեր դասելով ապացույցների համատեսքտից, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հիշյալ ցուցմունքը ոչ միայն չի համապատասխանում, այլև հակասության մեջ է գտնվում գործով ձեռք բերված մնացյալ ապացույցների հետ, վարույթն իրականացնող մարմինը Գարիկ Մաշադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Քննիչն արժանահավատ է համարել այն հանգամանքը, որ Գ․Մաշադյանը մուտք է գործել տուժողի բնակարան իր ենթադրյալ ոսկյա խաչը հետ վերադարձնելու նպատակով և բնակարանից որևէ գումար և ոսկյա զարդ չի հափշտակել։ Միայն հիշյալ ցուցմունքի գնահատմամբ քննիչը 21․04․2020 թ. որոշում է կայացրել քրեական գործի նյութերով հարուցել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1․1֊-րդ կետերով՝ անհայտ անձի կողմից Ցողիկ Բ.-ի բնակարանից առանձնապես խոշոր չափերի՝ 3․350․000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և 830․000 ՀՀ դրամ գումար հափշտակելու փաստի առթիվ: 30․04․2020թ. որոշում է կայացվել տվյալ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով։

Փաստացի, ստեղծվել է մի դատավարական իրավիճակ երբ վարույթն իրականացնող մարմինը գերարժանահավատ է համարել մեղադրյալի ցուցմունքը և այդ պայմաններում հաշվի չի առել մի շարք հանգամանքներ…»:

Միջնորդության մեջ նշված էր, որ Գարիկ Մաշադյանի ընտանիքի անդամների հավաստմամբ՝ նա հորից նվեր ստացած ոսկյա խաչ… երբևիցե չի ունեցել։ Այդ կապակցությամբ տուժող կողմը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել հեռախոսային խոսակցությունների ձայնագրառմամբ լազերային սկավառակ, որը զննվել է քննիչի կողմից, սակայն գործով ապացույց չի ճանաչվել։

Տուժող կողմը նշել էր, որ սպանված Ցողիկ Բ.-ի ձեռքի ափում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերվել են պոլիէթիլենային ձեռնոցներ, որոնք, ամենայն հավանականությամբ, եղել են սպանողի՝ Գարիկ Մաշադյանի ձեռքին։ Բնակարանում հայտնաբերվել են նաև արյունոտ ձեռնոցներ։ Ձեռնոցների առկայութունը, ըստ տուժող կողմի, փաստում է շահադիտական նպատակներով Ցողիկ Բ.-ին սպանելու և գույքի հափշտակությունը կատարելիս մատնահետքեր չթողնելու՝ մեղադրյալի դիտավորության մասին:

Տուժող կողմն ընդգծել էր՝ քննիչը ենթադրություն է կատարել, որ եթե Գարիկ Մաշադյանը ցուցմունք է տալիս իր կողմից գույք հափշտակելը հերքելու վերաբերյալ, հիշյալ հանգամանքը բավարար է ենթադրելու, որ գույքի գաղտնի հափշտակությունը կատարվել է այլ անհայտ անձի կողմից, ինչը չի հիմնավորվել քրեական գործով ձեռք բերված որևէ այլ ապացույցով։

Տուժող կողմի կարծիքով՝ Գարիկ Մաշադյանի արարքին տրվել է սխալ իրավաբանական որակում, արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Վարույթն իրականացնող մարմնի գործելաոճը այս գործով տուժող կողմն բնութագրել է որպես՝ «աբսուրդի ժանր»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդեց՝ «քրեական գործը վերադարձնել մեղադրողին՝ ըստ հանրորեն վտանգավոր արարքների նկարագրության Գարիկ Մաշադյանի արարքին ճիշտ իրավաբանական որակում տալու նպատակով»:

Տուժողի իրավահաջորդը միացավ իր ներկայացուցչի միջնորդությանը:

Գործով մեղադրողն առարկեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդության դեմ՝ այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ամբաստանյալ Գարիկ Մաշադյանը անհասկանալի ձևակերպումով կարծես թե առարկեց:

Դատարանը մերժեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի միջնորդությունը՝ նշելով, որ դատարանը գործը վարույթ է ընդունել, դատական նիստ է նշանակել: Եթե ակնառու հիմքեր լինեին գործը մեղադրողին վերադարձնելու համար, դատարանը կվերադարձներ: Գործով ձեռք բերված ապացույցները պետք է հետազոտվեն, գործը պետք է լիարժեք քննվի դատարանում: Եթե մեղադրանքի կողմը գործի քննության արդյունքում հիմքեր տեսնի արարքը վերաորակելու համար, դա կարող է անել դատաքննության ընթացքում կամ ավարտին:

Նշենք, որ դատարանը դատաքննության արդյունքում մեղադրանքը խստացնելու առումով արարքի վերաորակում կատարել չի կարող:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազին:

Վերջինս այդ միջնորդությունը նույնպես անհիմն գնահատեց: Ամբաստանյալը կարծես թե առարկեց միջնորդության դեմ:

Դատարանը միջնորդության լուծումը կտա հաջորդ դատական նիստին, քանի որ մեղադրողը ծանրաբեռնված էր այլ գործով ու միջնորդեց դատական նիստը հետաձգել:

Նշենք, որ մեղադրողի անձի փոփոխությունից առաջադրված մեղադրանքը չի փոփոխվի, մեղադրողին բացարկ հայտնելը տուժող կողմի տակտիկական քայլը կամ դժգոհության ձայնը կարելի է համարել:

Տուժող կողմը մեր զրույցում պնդեց, որ Գարիկ Մաշադյանը ունի «բարձր հովանավորներ», ինչի պատճառով նրա կատարած արարքին տրվել է հնարավորինս մեղմ որակում:

Սպանված կնոջ ամուսինը ծոցագրպանում պահում էր ընտանեկան լուսանկարներ, որտեղ սպանված կնոջ հետ լուսանկարված էր Գարիկ Մաշադյանի կրտսեր որդին: Տղամարդը հայտնեց, թե իրենց ընտանիքում անչափ սիրում էին այդ երեխային, նույնիսկ հիշեց, որ երեխայի ծննդյան տոներից մեկը հենց իրենց ընտանիքն է կազմակերպել, նշեց, որ շփվել են Մաշադյանի ընտանիքի հետ, ինքը՝ Գարիկը, իրենց տանը բազմաթիվ անգամներ կերել է տիկին Ցողիկի եփած կերակուրները: Իրենց հարաբերություններն այնպիսին չեն եղել, որ «ոսկե խաչի» պատմությունը իրենք հավանական համարեն: Այո, Գարիկը պարտքեր է ունեցել տիկին Ցողիկին, տանը նույնիսկ տետր է հայտնաբերվել՝ պարտքերի գրառումներով, ակայն «ոսկե խաչի» մասին ոչ մի գրառում չի եղել:

Ըստ սպանված կնոջ ամուսնու՝ Գարիկ Մաշադյանը հետևել է և իրենց տուն է այցելել հատկապես այն պահին, երբ Ցողիկը մենակ էր: Գարիկն իր հետ վերցրել էր ձեռնոցներ, գոտկատեղում ունեցել է դանակ, ինչը վկայում է, որ նա ոչ թե վիճաբանության արդյունքում է հանկարծ որոշել սպանել տուժողին, այլ բնակարան է այցելել հենց սպանության նպատակով:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված կնոջ դուստրը, մեր զրույցում ասաց. «Մորս սպանությունը եղել է շահադիտական նպատակներով: Հարուցվել է գործ՝ շահադիտական դրդումներով սպանության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով… Հետո դարձրել են կենցաղային հողի վրա կատարված «սովորական» սպանություն… Մաշադյանը երկու անգամ է մուտք գործել մեր տուն, երկու անգամ կտրել է մորս վիզը, դանակը աչքն է մտցրել, որ հայացքը չպահպանվի… Մեր տանը ծխել ու դուրս է եկել… Գարիկ Մաշադյանը բարեկամն ա դատախազությունում այսօր աշխատող Հարություն Մաշադյանի՝ հարազատ հորեղբայրն ա, Գարիկ Մաշադյանը Ռաֆիկ Մաշադյանի հարազատ եղբայրն ա, քննչական կոմիտեի պաշտոնյա Արման Պողոսյանի աներձագն ա… Սովորական մարդ չի… »:

Տուժողի իրավահաջորդը նշեց, որ մոր հուղարկավորությունը հենց նրա ծննդյան օրն էր՝ նա կդառնար 64 տարեկան, եթե դաժանաբար չսպանվեր…

 

Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
Ամենադիտված