Հայերեն


«Հայության ամենադատողունակ մասն անգամ դեբիլ մանկան քոքվածությամբ նույն երգն է զլել. «Դուք նրանց հալածեցիք»»

Հասարակություն

... Հայի՝ իշխանության ու ժողովրդավարության ընկալումը, ախր, ուրիշ տեսակ է... Եթե իշխանություն է, ինչո՞ւ ազգային չէ: Եթե ազգային է, ինչո՞ւ տրամվայով չի գնում գործի: Եթե հավասարություն է, պետությունը ինչո՞ւ պիտի զինված լինի, իսկ ընդդիմությունը՝ ոչ: Եթե խոսքի ազատություն է, ինչո՞ւ թերթերի բաժանորդագրություն չկա խրամատներում...
Սուտ է, որ չհասկանալը պետության փորձառության բացակայությունից է: Եթե այդպես լիներ, ոչ մի պետություն չէր կայանա, որովհետեւ չէ՞ որ բոլորը սկսել են փորձ չունենալուց: Այն, որ մի երկրում երկու բանակ չի կարող լինել, եւ մարտը չի կարող ղեկավարվել երկու հրամկետից, դա հասկանալու համար նույնիսկ մարդկային ուղեղի անհրաժեշտություն չկա, բավական է օրինակ այն, ինչով օժտված է գայլաշան նման անուղեղ հայվանի ոհմակը... Նույնիսկ այդ նույն գայլաշների հարձակումից ոչ պակաս կազմակերպված պաշտպանվող խոտակերի երամակը: Բայց մի՞թե հնարավոր է, որ Աստված մեզ զրկած լինի գոնե այդքանից: Եթե այո, ուրեմն մեր սիմպտոմը բոլորովին այլ է: Դժվար է խոստովանել, բայց ուրիշ ճանապարհ չկա՝ խոստովանելուց բացի: Բայց խոստովանելուց հետո անգամ մեկ շանս, այնուամենայնիվ, մնում է. ընդօրինակելու պարզագույն հնարքը: Վերցնել մի հաջողած ազգի վարքի կանոնները (ազգն ընտրել առանց մտածելու, ցելա գցելով) եւ առանց խմբագրելու, առանց տեղայնացնելու, առանց այդ չարաբաստիկ ազգային առանձնահատկությունը հիշելու, ընդօրինակել՝ կապկելու աստիճան: Եթե լրիվ չհաջողենք, հաստատ կստանանք կիսահաջող մի բան:

Քանի դեռ հայի ցաքուցրիվ միտքը չի ըմբռնում, որ պատերազմող երկրում զինյալ խմբերի առկայությունը ավելի վտանգավոր է, քան երկրորդ ճակատը, այս երկրից ոչինչ չի ստացվելու: Քանի դեռ գոնե Հայաստանում չեն հասկացել, որ Տեր-Պետրոսյանը ժամանակին ոչ թե կուսակցություն է փակել, այլ կասեցրել է ՀԱԲ-ի ու Սարիթաղի Վրեժի ավազակախմբերի ձեւով պետության զինված ուժերին զուգահեռ այլ զորամիավորումներ ստեղծելու փորձը, թե´ նորանոր հեղաշրջումներ կլինեն եւ թե´ նորանոր սկաուտներ կմտնեն՝ պառլամենտ ու կառավարություն գնդակահարելու: Բայց ինչպե՞ս պիտի հասկանա հայությունը, եթե նրա ամենադատողունակ մասն անգամ դեբիլ մանկան քոքվածությամբ նույն երգն է զլել. «Դուք նրանց հալածեցիք...», ոչ մի տարբերություն չդնելով զինված ընդհատակի ու լեգալ կուսակցությունների գործունեության միջեւ: Ինչո՞ւ դեբիլի քոքվածությամբ, ոչ թե թութակի: Որովհետեւ թութակը նոր բան սովորում է, իսկ դեբիլը՝ ոչ: Նաեւ՝ դեբիլը չի մեծանում:

Վանո Սիրադեղյան

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված