Հայերեն


Վրաստանը պարտավոր է կանգնեցնել Բաքվին. հաջորդ թիրախը Թբիլիսին է

Աշխարհ

Ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց: Նրանք հնչեցրել են «օկուպացիայի» վերաբերյալ ավանդական բողոքները եւ հայտարարել նաեւ, թե Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը խոչընդոտում է ռեգիոնում ժողովուրդների զարգացմանը, վտանգի տակ դնում խաղաղությունն ու կայունությունը:

Ադրբեջանը հայտնվել է ծանր վիճակում եւ ակնառու է, որ փորձում է քաշել նաեւ Վրաստանին: Իհարկե, կասկած չկա, որ թե պաշտոնական Երեւանը, թե պաշտոնական Թբիլիսին, թե հայաստանյան, թե վրաստանյան հանրությունները կգտնեն բավարար խոհեմություն եւ կամք, որեւէ սադրանքի չտրվելու համար, երկուստեք հստակ պատկերացնելով հայ-վրացական հարաբերության թե երկկողմ, թե ռեգիոնալ ռազմավարական նշանակությունը:

Դա պատկերացնելը բարդ չէ, իսկ ով չի պատկերացնում, ընդամենը կարող է հիշել մի շարք իրողություններ, հասկանալու համար, թե իրականում որ պետությունն է դարձել ռեգիոնալ կայունության, խաղաղության եւ զարգացման լրջագույն սպառնալիք, կամ ավելի շուտ՝ որ պետությունները: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Վրաստանի հատուկ ծառայությունը հայտարարեց, որ Բաթումիում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացիների խմբի, որոնք կրել են ապօրինի զենք: Ի՞նչ էր անում Թուրքիայի քաղաքացիների խումբը Բաթումիում, կորոնավիրուսային համաճարակի կարանտինային արտակարգ դրության պայմաններում, այն էլ ապօրինի զենքով:

Զուգահեռ, ադրբեջանական պրոպագանդան ինտենսիվ տարածում էր, թե հայերը Վրաստանում հրահրում են վրաց-ադրբեջանական բախում: Ակնառու էր, թե ինչ թուրք-ադրբեջանական աքցան է հյուսվում Վրաստանի շուրջ, փորձելով զուգահեռ խթանել հակահայկական տրամադրություն Վրաստանի հանրության շրջանում:

Հնարքը թերեւս չստացվեց, ի տարբերություն օրինակ տարիներ առաջ առեւանգման, որ Թբիլիսիում իրականացրին Ադրբեջանի հատուկ ծառայությունները: 2017-ի մայիսին նրանք Վրաստանի մայրաքաղաքից առեւանգեցին ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթառլիին, անցկացնելով վրաց-ադրբեջանական սահմանն ու տանելով Բաքու: Դա Վրաստանի հեղինակությունն ու պետական անվտանգությունը վարկաբեկող քայլ էր, որին գնաց Ադրբեջանը:

Բաքուն 2018 թվականից բավականին ագրեսիվացրել է քայլերը Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ, համալիրի՝ ադրբեջանական վարչական տարածքում գտնվող հատվածը գործնականում փակելով վրաց ուխտավորների համար: Հետագայում Ադրբեջանը այդ տարածքում կենտրոնացրեց նաեւ սահմանապահ զորք: Զուգահեռ, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմաբանները սկսեցին հայտարարել, որ Վրաստանի հարավարեւելյան շրջանը պատմական ադրբեջանական հող է, իսկ վանական համալիրը՝ իրականում աղվանական ժառանգություն, որի շարունակողն Ադրբեջանն է: Ադրբեջանցիները նաեւ Թբիլիսին հայտարարեցին ադրբեջանական մշակույթի քաղաք:

Ամիսներ առաջ եղան արբանյակային լուսանկարներ, որոնք փաստում էին, որ ադրբեջանական զինուժը դիրքեր է հաստատել Վրաստանի վարչական տարածքում:

Կա՞ արդյոք համոզվելու անհրաժեշտություն, որ Վրաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի համար ոչ պակաս թիրախ է, քան Հայաստանը: Այլ հարց է, թե ներկայումս թիրախավորման ինչ գործիքներ են կիրառվում Հայաստանի եւ Վրաստանի հանդեպ: Ռազմավարական նպատակադրումը սակայն մեկն է, որովհետեւ ինչպես Հայաստանը, այդպես էլ Վրաստանը կանգնած են Թուրքիայի դեպի արեւելք եւ դեպի հյուսիս ճանապարհին:

Վրաստանն իրեն թերեւս չի կարող թույլ տալ Բաքվին զգուշացնել այնպես, ինչպես օրինակ Թեհրանը: Բայց Վրաստանը պարտավոր է կանգնեցնել Բաքվին եւ թույլ չտալ այն կուլ տալու գործընթացը, որ ծավալում են Վրաստանի հարավ-արեւմուտքից եւ հարավ-արեւելքից: Առավել եւս, որ հայկական զինուժը Տավուշում Վրաստանի համար ապահովել է ռազմավարական կարեւոր մի նախադրյալ:

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված