Հայերեն


Անվտանգության լուրջ կասկածներ ու մտահոգություններ

Բաց մի թողեք

Մինչ Հայաստանում բուռն քննարկումներ են ծավալվում իշխանության նախաձեռնությամբ ԱԺ ներկայացված 1000 դրամների պարտադիր գանձման մասին օրինագծի շուրջ, Ռուսաստանի Դաշնության նախագահը հավանության է արժանացրել ՌԴ կառավարության առաջարկը` հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ:

Պուտինը հանձնարարել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին հայկական կողմի հետ բանակցել և ստորագրել այդ համաձայնագիրը: Ինչ է նշանակում հայ-ռուսական բանակցություն, ըստ էության բոլորի համար է մոտավորապես պարզ: Որպես կանոն, այդ բանակցությունների արդյունքում ստացվում է այն, որ Հայաստանն ինչ որ բան փոխանցում է, հանձնում կամ լավագույն դեպքում վաճառում Ռուսաստանին:

Եթե խոսքը վերաբերում է միացյալ զորախմբի շուրջ բանակցություններ սկսելուն, ապա մեղմ ասած մտավախություն է առաջանում, որ այս անգամ այդ ինչ որ բանը կարող է կապված լինել Հայաստանի բանակի հետ: Իսկ բանակը ըստ էության մնացել է Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության, ըստ էության, վերջին և միակ երաշխիքը, որի վերաբերյալ, սակայն, հատկապես ապրիլյան պատերազմից հետո գործ ենք ունենում հերթական վտանգավոր և անհասկանալի, հանրության համար մեղմ ասած ոչ թափանցիկ գործընթացի հետ: Նախ՝ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համաձայնագրի վավերացումն էր, այժմ ահա միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման բանակցությունը:

Ինչպես ՀՕՊ դեպքում այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի վերջո ով և ինչպես է որոշում կայացնելու Ադրբեջանից հայկական երկնքին սպառնալիքների դեպքում, այդպես էլ անհասկանալի է, թե ինչ է անելու միացյալ ՀՕՊ-ը, կռվելո՞ւ է ի վերջո Ռուսաստանն Ադրբեջանի դեմ, եթե այն սպառնա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությանը, թե ոչ: Ով է հրամաններ արձակելու, ինչպես, ինչ սկզբունքով: Գուցե այդ բոլոր հարցերը դեռ պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում, սակայն քանի որ կա հայ-ռուսական բանակցությունների դառը փորձը, և առավել ևս, երբ խոսքը վերաբերում է ըստ էության նաև զուտ ոլորտից բխող տրամաբանությամբ զգալիորեն փակ մաս ենթադրող բանակցությունների, միացյալ զորախմբի շուրջ ստեղծված իրավիճակը հանդիսանում է իսկապես լուրջ մտահոգությունների առարկա:

Խնդիրն այն է, որ ապրիլյան պատերազմում Հայաստանը ըստ էության պարտությունից խուսափեց այն պատճառով, որ ի տարբերություն հայկական դիվանագիտության, արտաքին քաղաքականության, բանակը կարողացավ կայացնել ինքնուրույն որոշումներ և իրականացնել ինքնուրույն քայլեր, մեկ-երկու օրվա ընթացքում ոչ միայն շրջելով հարձակման ուղղությունը և հակառակորդին պարտադրելով արդեն պաշտպանություն, այլ նաև ուղղելով նույն այդ դիվանագիտության, արտաքին քաղաքականության երկու-երեք տարիների կոպիտ բացթողումները և սխալները:

Եվ երբ խոսք է գնում այնպիսի զարգացումների մասին, որոնք կարող են մեծացնել հայկական բանակի որոշումների, գործողությունների հարցում ռուսական մասնակցության չափաբաժինը կամ շահաբաժինը, ապա հաշվի առնելով Ռուսաստանի վերջին տարիներին մեղմ ասած ոչ դաշնակցային քաղաքականությունն ու դրա հետևանքները, առաջանում են ազգային անվտանգության հուսալիության և կանխատեսելիության հարցում առկա ռիսկերի վերաբերյալ լուրջ կասկածներ ու մտահոգություններ:

1in.am

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված