Հայերեն


«Անպարկեշտ առաջարկից» վիրավորված հյուրը կոնյակի շշով հարվածել է մերկ «երաժշտին» ու կծել քիթը

Հասարակություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Վարդան Մ.-ի գործի դատական քննությունը:

Վարդան Մ.-ն մեղադրվում է որպես զենք կիրառված առարկայի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Ամբաստանյալը ավազակային հարձակման մեղադրանքը չի ընդունում:

Գործով տուժող Վարուժան Գ.-ն ազգությամբ հայ է, Էստոնիայի քաղաքացի: Ներկայումս նա Հայաստանում չէ:

Դատարանում հրապարակվեցին տուժողի նախաքննական ցուցմունքները:

2015 թվականի դեկտեմբերի լույս 23-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, տուժողը հաղորդում է տվել ոստիկանությունում, որ նախորդ երեկոյան, ժամը 21-22-ի սահմաններում Կողբացու փողոցում իր վարձակալած բնակարան այցելած, իրեն «Արտյոմ» անունով ներկայացած երիտասարդը իրենից գումար է պահանջել, ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն, իսկ հեռանալիս հափշտակել է իր պայուսակը՝ 40 եվրո գումարով:

Նախաքննական ցուցմունքում տուժող Վարուժանը հայտնել է, որ 1980 թվականին մշտական բնակության է մեկնել Էստոնիա, այնտեղ ստացել է քաղաքացիություն, ներկայումս հիմնականում ապրում է Ֆինլանդիայի Հելսինկի քաղաքում:

2015 թվականի դեկտեմբերի19-ին «Հայրենիքի կարոտն առնելու համար» ժամանել է Հայաստան, անշարժ գույքի գործակալի միջոցով բնակարան է վարձակալել Երևանի Կողբացու փողոցում:

Դեկտեմբերի 22-ին, ժամը 21-22-ի սահմաններում գնացել է Հանրապետության հրապարակ, որտեղ այդ երեկո տոնածառի լույսերը միացնելու արարողություն էր:

Ըստ Վարուժանի ցուցմունքի՝ ինքը գտնվել է «Մարիոտ» հյուրանոցի և «Հայփոստի» շենքերի միջնամասում: Մոտեցել է այնտեղ կանգնած երկու երիտասարդների ու խնդրել է, որ նրանք իրենց հեռախոսով լուսանկարեն իրեն տոնածառի ֆոնի վրա: Իր հեռախոսը լուսանկարելու գործառույթ չուներ, դրա համար է այդ տղաներին խնդրել: Եթե նրանք իրեն լուսանկարեին, լուսանկարն էլ ուղարկեին իրեն, ինքը պատրաստ էր վճարել նրանց: Բայց տղաները չեն լուսանկարել՝ ասելով, թե իրենց հեռախոսները լիցքաթափված են:

Ինքը որոշել է գնալ տուն:

Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի մոտակայքում անցել է մի տղայի կողքով, նա իրեն ասել է. «Արդեն մոռացա՞ր», քանի որ ինքը անցնում էր առանց նրան ուշադրություն դարձնելու, բացի այդ՝ ինքը տեսողական խնդիրներ ունի:

Պարզվել է, որ դա հրապարակում կանգնած այն երկու տղաներից մեկն է: Նա իրեն ներկայացել է «Արտյոմ» անունով: Դեպքի կատարման հետ կապված՝ հիմա ինքը գիտի, որ այդ երիտասարդը իրականում Վարդան Մ.-ն է:

Ինքն ու «Արտյոմ» ներկայացած տղան զրուցել են: Ինքն ասել է՝ քանի որ Եվրամիության անդամ երկրի՝ Էստոնիայի քաղաքացի է, իրավունք ունի ազատորեն եվրոպական շատ երկրներ այցելելու: Ասել է նաև, որ Հայաստանում շատ ծանոթներ չունի, ուրախությամբ պատրաստ է ցանկացած ծանոթության: Հայտնել է, որ ապրում է մոտակայքում վարձակալած բնակարանում, որտեղ կոնյակ ունի և կարող է հյուրասիրել:

«Արտյոմը» համաձայնել է, ասել է, թե հեռախոսն էլ կլիցքավորի: Իրենք գնացել են իր վարձակալած բնակարան, նստել են հյուրասենյակում: Ինքը «Արտյոմին հյուրասիրել է՝ սեղանին դրել է ուտելիք, կոնյակ:

Իրենք խմել են մեկ-երկու բաժակ: Ինքը՝ որպես արվեստագետ, խոսել է երաժշտությունից: «Արտյոմն» ասել է, թե ջազ է սիրում: Ինքը երգել է իր հեղինակային երգերից մեկը: Երգն «Արտյոմին» դուր է եկել:

Երգելուց անմիջապես հետո ինքը գնացել է խոհանոց, որ տոմատի հյութ բերի: Սակայն միջանցքում իր ծոծրակին ուժեղ հարված է զգացել: Ընկել է գետնին: «Արտյոմը» սկսել է իրեն հարվածներ հասցնել ոտքերով, ձեռքերով ու ինչ-որ առարկայով: Հետո նա բռնել է իր պարանոցից և ուժեղ կծել է իր քիթը:

«Արտյոմը» պահանջում էր, որ ինքն ասի, թե որտեղ է պահում գումարները, նա իրենից փող էր պահանջում: Երբ նա կծել է իր քիթը, ինքն ուժգին ցավ է զգացել, մի կերպ հասել է մուտքի դռանը ու բացել է այն, քանի որ բանալին թողել էր դռան վրա: Դուռը բացել, դուրս է եկել աստիճանահարթակ ու սկսել է գոռալ. «Պոլի՜ս, պոլի՜ս»:

«Արտյոմն» այդ ընթացքում իր տանը գտնվել է մենակ, նա այնտեղ մնացել է ևս մի տասը վայրկյան, հետո դուրս է եկել, առանց իրեն որևէ բան ասելու՝ վազելով հեռացել է:

Տուժողը հակասական ցուցմունք է տվել՝ մի դեպքում ասել է, թե «Արտյոմի» ձեռքին ինքը ոչինչ չի տեսել, երբ նա հեռանում էր, այնուհետև ասել է, թե նրա ձեռքին տեսել է իր պայուսակը, որը նա հափշտակել էր:

Վարուժանը, ըստ իր նախաքննական ցուցմունքի, անմիջապես բնակարան է մտել, ներսից փակել է դուռը, լվացվել է, քանի որ ստացած վնասվածքներից արյուն էր հոսում:

Այնուհետև ցանկացել է դեղ խմել ու համոզվել է, որ երիտասարդը հափշտակել է բազմոցին դրված իր պայուսակը, քանի որ պայուսակի մեջ էին իր դեղերը, ինչպես նաև՝ Էստոնիայի իր բնակարանի և նկարչասենյակի բանալիները և 40 եվրո:
Այդ երիտասարդը փախչելիս միջանցքի պահարանին մոռացել էր իր գլխարկը:

Ինքը պառկել է մահճակալին, որ հանգստանա, քանի որ ուժեղ ցավեր էր զգում: Այդ ժամանակ լսել է, որ ինչ-որ մեկը դրսից փորձում է բանալիով բացել մուտքի դուռը:

Մոտեցել ու դիտանցքով նայել է: Տեսել է, որ նորից «Արտյոմն» է: Քանի որ նրա հափշտակած պայուսակի մեջ բանալիներ կային, նա, երևի, մտածել է, թե դրանք ա՛յդ դռան բանալիներն են: Բայց նախ՝ այդ դռան բանալիները չէին, հետո՝ ինքը դռան բանալին թողել էր ներսից՝ փականի մեջ:

Ինքը գոռացել է, որ նա հեռանա, ասել է, թե հենց հիմա ոստիկանություն է զանգում: «Արտյոմը» հեռացել է:

Ինքը զանգել է գործակալին, ում միջոցով վարձակալել էր բնակարանը, իմացել է, թե ինչպես զանգահարի ոստիկանություն: Ապա զանգել է ոստիկանություն ու հայտնել է կատարվածի մասին: Եկել են ոստիկանները: Շտապօգնություն են հրավիրել, իրեն տարել են հիվանդանոց:

Քանի որ ինքը վախենում է բժիշկներից ու սրսկումներից, հրաժարվել է բուժօգնությունից: Սակայն հաջորդ օրը ստիպված է եղել նորից հիվանդանոց գնալ, քանի որ քթի կծված հատվածը «մի քանի տեղից կախվել էր»: Հիվանդանոցում կարեր են դրել ինչպես քթի վնասված մասին, այնպես էլ ձեռքին, որի վրա կտրած վերք կար:

Վարուժան Գ.-ին, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, դեպքի ժամանակ պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Տուժողն իր նախաքննական ցուցմունքում նկարագրել է սենյակից հափշտակված իր պայուսակը՝ սև, կտորանման նյութից, ուսից կախովի՝ «պոչտալյոնի պայուսակի նման», երեք դարակով, արժեքը՝ 10 եվրո… Նա նույնիսկ նկարել է պայուսակը, այդ նկարը կցված է քրեական գործին:

Տուժող Վարուժանը նկարագրել է նաև «Արտյոմ» ներկայացած Վարդանին՝ 23-25 տարեկան, 170-173 սմ հասակով, նիհար, թուխ մաշկով, նուրբ, սուր դիմագծերով, մազերը՝ կարճ, հագնված էր «կոկիկ, բայց ո՛չ կլասիկ կամ մոդայիկ»…

Տուժողը կարծիք է հայտնել, որ «Արտյոմը» առաջին հարվածը՝ իր ծոծրակին հասցրել է կոնյակի շշով, քանի որ հետո տուժողը նկատել է, որ շիշն ընկած է հատակին…

Վարուժանն ասել է, թե ինքն ասթմա ունի, չի ծխում, իր բնակարանի հյուրասենյակում գտնվող մոխրամանում եղել են «Արտյոմի» ծխած ծխախոտի քնթուկները:

Տուժողը նշել է, որ դեպքի պահին իր հագին վերնաշապիկ ու տաբատ է եղել: Վերնաշապիկի վրա արյան հետքեր են եղել, վերնաշապիկը առգրավվել է իրավապահների կողմից, ճանաչվել է իրեղեն ապացույց և կցվել է քրեական գործին:

Նախաքննական լրացուցիչ ցուցմունքի մեջ, պատասխանելով սեռական կողմնորոշման մասին քննիչի հարցին, տուժող Վարուժանն ասել է. «Ես նորմալ տղամարդ եմ, նորմալ սեռական կողմնորոշում ունեմ, տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ չեմ ունեցել: Ես կին ունեմ, նման բաների կարիքը չեմ զգում… Բայց ես ունեմ բարի սիրտ, փողոցում սիրում եմ ծանոթանալ մարդկանց հետ: Դեպքից առաջ և դեպքից հետո էլ շարունակել եմ փողոցում ծանոթանալ ու նոր ծանոթներիս հրավիրել եմ իմ բնակարան… Փողոցում ծանոթանալով՝ տվել եմ իմ հեռախոսահամարը: Եթե զանգել են՝ պատասխանել եմ, իմ բնակարան եմ հրավիրել, չեն զանգել՝ ես էլ չեմ զանգել… Ճիշտ է, ինձ նախազգուշացրել եք, որ պատահական մարդկանց իմ տուն չհրավիրեմ, ես էլ վախենում էի Վարդանի ու նրա ընկերների նոր հարձակումից, բայց շարունակել եմ փողոցում ծանոթանալ մարդկանց հետ ու հրավիրել իմ տուն, քանի որ համոզված եմ՝ այդ Վարդանի նմանները քիչ են… Ես ճշմարտախոս եմ, միշտ ճիշտն եմ ասում… Ես ներել եմ Վարդանին: Նույնիսկ նրա հափշտակած պայուսակը չեմ պահանջում, նույնիսկ իմ բուժման ծախսերը՝ 120 եվրոն, չեմ պահանջում: Եթե իմ ձեռքին լիներ՝ ես կուզեի, որ Վարդանը պատասխանատվության չենթարկվեր, այլ ազատ արձակվեր, որ հասկանար, թե ինչ է նշանակում՝ ներել…»:

Ամբաստանյալ Վարդան Մ.-ի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էմին Բեգլարյանը հայտարարեց, թե տուժողի նախաքննական ցուցմունքները պարունակում են էական հակասություններ՝ դեպքի կատարման ժամի, պայուսակի հափշտակության և այլ մասերով, այդ ցուցմունքները պետք է գնահատվեն որպես անարժանահավատ:
Ամբաստանյալի վարկածով՝ Վարուժանն իր բնակարանում առաջարկել է կատարել իր ջազային ստեղծագործությունները: Նա հանգցրել է բնակարանի լույսերը, անջատել է հեռուստացույցը: Բայց երբ սկսել է իր «կատարումը», Վարդանը տեսել է, որ նա… մերկ է… Եվ նա առաջարկել է, որ Վարդանն այդ գիշեր մնա իր բնակարանում:
Վրդովված Վարդանը նախ խնդրել է, որ Վարուժանը գոնե հեռուստացույցը միացնի, որպեսզի լույս լինի, ապա, երբ Վարուժանը միացրել է հեռուստացույցը, նա ձեռքի տակ ընկած կոնյակի շշով հարվածել է Վարուժանի գլխին ու բնակարանից հեռացել է առանց որևէ բան վերցնելու…

1991 թվականին ծնված Վարդան Մ.-ն նախկինում երկու անգամ դատապարտված է եղել: Առաջին անգամ՝ Ռուսաստանում, իսկ երկրորդ անգամ՝ 2014 թվականին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից գողության համար դատապարտվել է 2 տարի 8 ամիս ազատազրկման: Պատժի կրումից ազատվել է պայմանական-վաղաժամկետ՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ին՝ պատժի 8 ամիս ու մի քանի օրը չկրած: Ազատվելուց 8 օր հետո՝ դեկտեմբերի 22-ին, նա փողոցում ներկայացել է «Արտյոմ» անունով ու «այցի է գնացել» Էստոնիայից ժամանած արվեստագետ Վարուժանին…

Հաջորդ դատական նիստին ցուցմունք տալու հերթը ամբաստանյալինը կլինի:

 

Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՌոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Թալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱրթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանՎախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանՌուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Ավետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա Սողոմոնյան Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՓաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն «ՀայաՔվե» միավորումը շարունակելու´ է պայքարը` հանուն Հայաստանում ազգային իշխանության հաստատմանՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ» «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից է
Ամենադիտված