Հայերեն


1,6 մլն դոլար կերած պաշտոնյաները ստացել են պայմանական պատիժ

Բաց մի թողեք

168.am

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձել էր` «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի («ՀԱԷԿ» ՓԲԸ) գլխավոր տնօրենի և գործով մյուս ամբաստանյալների դատավճռին։

Պատգամավորը նշել էր, որ նրանց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժները չեն կիրառվել, սահմանվել է փորձաշրջան. «Ասենք՝ տոնածառ դնելու համար Հայաստանում մարդիկ այս պահին ազատազրկման մեջ են, բայց 783 միլիոն դրամ հափշտակելը նորմալ է»,- հայտարարել էր Էդմոն Մարուքյանը։

Քրեական գործը, որի մասին խոսել էր պատգամավորը, հարուցվել էր դեռ 2014թ. նոյեմբերի 19-ին։ Բավական երկար ժամանակ գործով նախաքննություն էր կատարվել, և 2016թ. հուլիսի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ Գագիկ Մարկոսյանին, ով մինչև 2014թ. դեկտեմբերի 2-ն աշխատել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն, Ռուբիկ Մովսեսյանին, ով մինչև 2014թ. ապրիլ ամիսն աշխատել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, Էդիկ Ղազարյանին, ով աշխատում է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի ուսումնավարժական կենտրոնում՝ որպես վերանորոգման գծով հրահանգիչ։

168.am-ն ուսումնասիրել է գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճիռը, որը հրապարակվել է Datalex դատական տեղեկատվական համակարգում։

Պարզվում է՝ այս գործը դատարանը քննել է արագացված կարգով. ամբաստանյալները նման միջնորդություն են ներկայացրել՝ համաձայնելով մեղադրանքների հետ։ Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում նրանք ամբողջությամբ վերականգնել են հանցագործությունների հետևանքով պատճառված նյութական վնասը։

Արդյունքում, Գագիկ Մարկոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 5 տարի 9 ամիս 7 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Ռուբիկ Մովսեսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 1 ամիս 7 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ Նրա նկատմամբ ևս նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 3 տարի ժամկետով փորձաշրջան։

Էդիկ Ղազարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի 9 ամիս 7 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման։ Նրա դեպքում ևս նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 3 տարի ժամկետով փորձաշրջան։

Գործի նախապատմությունը

Նշված քրեական գործը հարուցվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության պետի տեղակալի կողմից 2014թ. նոյեմբերի 19-ին։ Քրեական գործի շրջանակներում 2014թ. նոյեմբերի 25-ին Ռուբիկ Մովսեսյանը՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ նախկին կոմերցիոն տնօրենը, ձերբակալվել է։ Երկու օր անց նրան մեղադրանք է առաջադրվել, դատարանի նույն օրվա որոշմամբ՝ Ռուբիկ Մովսեսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2015թ. հոկտեմբերի 9-ին արդեն Ռուբիկ Մովսեսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել, և դատախազի որոշմամբ՝ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, փոփոխվել է, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2015թ. հոկտեմբերի 8-ին մեղադրանք է առաջադրվել Գագիկ Մարկոսյանին և Էդիկ Ղազարյանին։ Նույն օրը նրանց նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունները։ Արդեն 2016թ. հունվարի 25-ին Գագիկ Մարկոսյանին և Էդիկ Ղազարյանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են։ Դատարանի 2016թ. հունվարի 25-ի որոշումներով՝ Գագիկ Մարկոսյանի և Էդիկ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել կալանավորումները։

Դատախազի՝ 2016թ. ապրիլի 18-ի որոշումներով՝ Գագիկ Մարկոսյանի և Էդիկ Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցները` կալանավորումները, փոփոխվել են, և նրանց նկատմամբ խափանման միջոցներ են ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունները։ 2016թ. մայիսի 19-ի որոշմամբ՝ Ռուբիկ Մովսեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է։

Ինչո՞ւմ են մեղադրվել ամբաստանյալները

Գագիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ու 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով, իսկ Ռուբիկ Մովսեսյանին և Էդիկ Ղազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ հետևյալ արարքների համար։

Ըստ մեղադրանքի՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, ամբաստանյալ Գագիկ Մարկոսյանը, ղեկավարելով կազմակերպված խումբը և առևտրային կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010-2014թթ. ժամանակահատվածում կազմակերպված խմբի անդամներ, ամբաստանյալ Ռուբիկ Մովսեսյանի, Մովսես Մովսիսյանի և ամբաստանյալ Էդիկ Ղազարյանի հետ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 759.221.500 դրամ, իսկ 2008-2013թթ. ժամանակահատվածում` 24.364.500 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար։ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն, ամբաստանյալ Ռուբիկ Մովսեսյանը մեղադրվել է այն բանում, որ գործելով կազմակերպված խմբի կազմում և առևտրային կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010-2014թթ. ժամանակահատվածում, կազմակերպված խմբի անդամների հետ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 759.221.500 դրամ գումար։

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, ամբաստանյալ Էդիկ Ղազարյանը մեղադրվել է այն բանում, որ գործելով կազմակերպված խմբի կազմում և առևտրային կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2011-2014թթ. ժամանակահատվածում, կազմակերպված խմբի անդամների հետ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 751.790.800 դրամ գումար։

Արագացված քննություն

Դատարանում գործը քննվել է արագացված կարգով։ Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալներ Գագիկ Մարկոսյանը, Ռուբիկ Մովսեսյանն ու Էդիկ Ղազարյանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանների հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքներն իրենց պարզ են, համաձայն են մեղադրանքների հետ, ու դատարանից խնդրել են իրենց նկատմամբ նշանակել հնարավոր մեղմ պատիժներ։ Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննությունն անցկացնելու մասին։

Նշենք, որ դատարանն արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Արագացված կարգով քննության պարագայում կայացվում է բացառապես մեղադրական դատավճիռ. արագացված կարգով դատական քննության արդյունքում դատավճիռ կայացնելիս դատարանը նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը։

Դատարանը որպես պատասխանատվությունը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ է դիտարկել այն, որ ամբաստանյալներ Գագիկ Մարկոսյանը, Ռուբիկ Մովսեսյանն ու Էդիկ Ղազարյանն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, անկեղծորեն զղջացել են կատարած հանցանքների համար և ակտիվորեն աջակցել հանցագործությունները բացահայտելուն, բնութագրվում են դրականորեն, նախկինում արատավորված չեն եղել, նախաքննության ընթացքում ամբաստանյալներ Գագիկ Մարկոսյանն ու Ռուբիկ Մովսեսյանը կամովին և ամբողջությամբ վերականգնել են հանցագործությունների հետևանքով պատճառված նյութական վնասը, և այլն։

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ դատարանը գտել է, որ հնարավոր է ամբաստանյալների հետագա ուղղումն ու վերադաստիարակումը՝ առանց հասարակությունից մեկուսացնելու, և նպատակահարմար չէ, որ վերջիններս ազատազրկման ձևով պատիժներ կրեն, ուստի նրանց նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառել։

Հայաստանում ընտրովի մոտեցման մասին վաղուց են խոսում. դրանց օրինակները տեսնում ենք ցանկացած քայլափոխի։ Փաստաբաններն ու իրավաբանները պարբերաբար խոսում են, օրինակ, այն մասին, որ Հայաստանում չի աշխատում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, սակայն որոշ ներկա կամ նախկինում պաշտոնյաների որդիների դեպքում այն բավական հաջող կիրառվում է։ Պատժաչափի ընտրության հարցում ևս դատավորների փաստարկները հաճախ չեն համոզում։

Հիշենք 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում Երևանի Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի հարևանությամբ, տեղի ունեցած դեպքը. երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, երեքի առողջությանը՝ միջին ծանրության վնաս։ Արդյունքում՝ անձը դատարապտվեց 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Համեմատության համար հիշեցնենք Հայկ Կյուրեղյանի նկատմամբ նշանակված պատժաչափը. վերջինս մեղադրվում էր այն բանի համար, որ 2014թ. հունիսի 12-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընղհանուր իրավասության դատարանի շենքի առջև բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված ավտոմեքենայի տանիքին, քայլել է մեքենայի տանիքի վրայով և դիտավորությամբ վնասել այն՝ պատճառելով 284.000 դրամի գույքային վնաս, աղմկել է ու բռնություն գործադրել՝ որպես զենք օգտագործվող առարկայով՝ իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող՝ Ոստիկանության ծառայողների ուղղությամբ, և դիտավորությամբ նրանց առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ. ըստ մեղադրանքի՝ ոստիկաններից մեկի առողջությանը պատճառվել էր թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։ Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատարկման։ Որպես խափանման միջոց կիրառվող կալանավորման մասին խոսելը հավանաբար ավելորդ է։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված