Հայերեն


Երբ ստում են

Քաղաքականություն

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը հեղինակել է «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարը» վերտառությամբ ուսումնասիրություն, որի հիմնական թեզերին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով : Որքան հասկացվում է՝ Տիգրան Թորոսյանը կրկնում է կարծրատիպային գնահատականը, որ 1997թ. «փուլային տարբերակով Լեռնային Ղարաբաղը ԼՂԻՄ սահմաններով մնում էր Ադրբեջանի կազմում»: 1997 թ. դեկտեմբերի 2-ին միջնորդների կողմից հակամարտության երեք կողմերին՝ Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին, ներկայացված առաջարկությունը ենթադրում էր եռակողմ համաձայնագրի ստորագրում հակամարտության զինված փուլի ավարտի մասին:

Փաստաթղթում խոսք, նույնիսկ ակնարկ չկա Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, այդ հարցը թողնվում էր ապագա, բայց դարձյալ՝ եռակողմ, բանակցությունների առարկա: Քաղաքագիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող մարդու համար պետք է պարզ լինի, որ հակամարտության զինված փուլի ավարտի մասին համաձայնագրի լիիրավ կողմ Լեռնային Ղարաբաղը վերջնարդյունքում չէր կարող ստանալ ավելի ցածր կարգավիճակ, քան ուներ որպես պայմանագիր ստորագրող կողմ: Ավելի քան երկու տասնամյակ շրջանառելով կեղծ թեզը, որ «փուլային տարբերակով Լեռնային Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում»՝ քաղաքական հայտնի շրջանակները միայն մի բան են ուզում արդարացնել՝ 1998թ. իշխանափոխությունը, որ տեղի ունեցավ ժողովրդի թիկունքում՝ օրինական նախագահին հրաժարականի պարտադրմամբ: Տիգրան Թորոսյանը ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկն է եւ նրա վերլուծությունը Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նախագահ «ընտրվելու» հակասահմանադրական գործընթացը «վասն հայրենյաց» ոճով արդարացնելու նպատակ է հետապնդում եւ ոչ մի աղերս չունի քաղաքագիտական անաչառության հետ: Թեկուզ այն պատճառով, որ նա ստում է՝ ասելով, թե 1997թ. ,,փուլային տարբերակով,, Լեռնային Ղարաբաղը պետք է ունենար նախկին ԼՂԻՄ սահմանները, մինչդեռ առաջարկվող տարբերակում սեւով սպիտակին գրված է, որ նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի ամբողջ շրջանի տարածքն է դիտվում ապագա կարգավիճակային տարածք: Այդ հետո՝ արդեն Ռոբերտ Քոչարյանի «միացման» տարբերակում է Լաչինի ողջ շրջանը փոխակերպվել Հայաստան-Լեռնային Ղարաբաղ «ցամաքային միջանցքի»: Այդ Ռոբերտ Քոչարյանի օրոք է դրան համարժեք Նախիջեւան- Ադրբեջան միջանցքի գաղափար ծնվել: Տիգրան Թորոսյանը նաեւ ստում է, երբ ասում է, որ «մադրիդյան սկզբունքները» որպես բանակցությունների հիմք ընդունել են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը: «Մադրիդյան սկզբունքները» պաշտոնապես ընդունել է միայն Հայաստանը:

Ադրբեջանն այն մերժել եւ մերժում է, իսկ Լեռնային Ղարաբաղը միջնորդներից նման ուղղակի առաջարկություն թեեւ չի ստացել, բայց բազմիցս հայտարարել է, որ կարգավորումը չի կարող ենթադրել վերադարձ անցյալին ոչ կարգավիճակի, ոչ սահմանների առումով: Իսկ արդեն այսօր Լեռնային Ղարաբաղը շատ հստակ ձեւակերպում է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածքի վերադարձի խնդիրը: Բանակցային դիրքորոշում, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քսանամյա իշխանության շրջանում երբեք չի բարձրաձայնվել եւ առաջին անգամ հնչեցվել է Հայաստանի ԱԳՆ՝ սույն թվականի հունիսի 13-ին Շահումյանի շրջանի օկուպացման 28-րդ տարելիցի առթիվ տարածած հայտարարությամբ: Քաղաքական գործիչ Տիգրան Թորոսյանն ազատ է ենթարկելու իրավունքը:համակրությունների հարցում եւ կարող է խնկարկել Ռոբերտ Քոչարյանին: Քաղաքագետ Տիգրան Թորոսյանին տրված չէ իրողությունները նենգափոխելու եւ հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու իրավունքը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված