Հայերեն


Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքականություն

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ: «4000 անգամ» աճել է նաև պոպուլիզմի և բացարձակ անունակ կառավարման արդյունքում ձևավորված հասարակաքաղաքական, տնտեսական, արտաքին և անվտանգային ռիսկերը: Ինչու՞ , որովհետև ինչպիսի «սկզբունքնեով», «խորությամբ» և «նարատիվներով» կառավարվում է համավարակը, այդպիսի որակներով էլ կառավարվում է ողջ երկիրը:
........................................................
Երբ դեռևս մարտ ամսին Վարչապետը հայտարարեց, որ համաճարակով պայմանավորված ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլ ստեղծում է նաև նոր հնարավորություններ, շատերը լուրջ չհամարեցին՝ դիտարկելով այն որպես իրավիճակի ոչ սթափ գնահատման, ժողովրդին պոպուլիզմի հերթական չափաքանակի մատուցման և դատարկ խոստումներով ու հույսերով կերակրելու հերթական անհաջող փորձ: Մինչդեռ, անցած ամիսներին տեղի ունեցած գործընթացների անգամ հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ իսկապես, այս ճգնաժամը իշխանությունների համար հրաշալի հնարավորություն էր սեփական նեղ խմբակային շահերն իրացնելու և խնդիրները լուծելու համար:

Այսօր հասարակության գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ արտակարգ դրությունն ամենեևին կապ չունի համաճարակի դեմ պայքարի իրականացման հետ: Նման օբյեկտիվ կարծիքի ձևավորման հիմքերը տվել են հենց նույն իշխանությունները, ովքեր, օգտվելով համավարակի, իրենց իսկ խոսքով ասած, ընձեռած հնարավորություններից, արտակարգ դրության անցած ժամանակահատվածն օգտագործել են բացառապես իրենց քաղաքական շահերն իրացնելու և սեփական իշխանությունն ամրապնդելու համար՝ ժողովրդին լրիվ միայնակ թողնելով համավարակի դեմ պայքարում։ Եվ այս ամենը զուգակցվել է ձևական կարանտինային միջոցառումներով, խիստ վիճահարույց պարտադրանքներով, իրենց արդյունավետությունը դեռևս որևէ կերպ չհիմնավորած գործողություններով: Դրանց տրամաբանական հետևանք է այն, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ, իսկ մահվան դեպքերը՝ 600 անգամ։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ միայն արտակարգ դրությամբ չեն պայքարում համավարակի դեմ։ Արդյո՞ք այս 4 ամիսների ընթացքում որևէ պատասխանատու չի թերացել իր աշխատանքներում, որ չի հեռացվել ու փոխարինվել նորով: Եթե ոչ, ապա ինչու՞ են մեր ցուցանիշներն այսքան աննախադեպ խայտառակ:

Արտակարգ դրության առաջին օրերին, երբ ողջամիտ ու իրենց գործի գիտակ մասնագետները սթափության կոչեր էին հնչեցնում և իշխանություններին ու ժողովրդին հորդորում լուրջ վերաբերվել այս արհավիրքին ու վարչական գործիքների միջոցով իրական կարանտին ապահովել երկրում, կանխատեսելով հակառակ դեպքում խիստ անցանկալի զարգացումներ, իշխանությունների պահանջով նման գրառումները հեռացվում էին, իսկ կոչերը լռեցվում՝ խուճապ չառաջացնելու համար։ Ավելին, առողջապահության պատասխանատուները վստահեցնում էին, որ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է և որևէ վտանգ չկա՝ հասարակությանը չհիմնավորված հանգստության ազդակներ հաղորդելով ու թուլացնելով մարդկանց զգոնությունը: Ի դեպ, դա հենց այն ժամանակահատվածն էր, երբ համավարակը դեռևս կառավարելի էր, դուրս չէր եկել վերահսկողությունից և միանգամայն հնարավոր էր էականորեն զսպել դրա տարածման տեմպերը:

Արդյունքում, այսօր ունենք ոչ միայն նման խայտառակ ցուցանիշներ, այլև ապագայի վերաբերյալ անորոշ պատկերացումներ ու մռայլ կանխատեսումներ: Արդյոք տեղի ունեցածը ընդգծված դիլետանտիզմի և ինքնավստահ տգիտության, թե, այնումանեյանիվ, գիտակցված նպատակադրումների հետևանք էր: Համավարակի դեմ պայքարի անցած ժամանակահատվածում իշխանությունների իրականացրած գործողություններում կարելի է նկատել մեկ օրինաչափություն:

Շատ դեպքերում իրականացվել են բնույթով արդարացված ու անհրաժեշտ, սակայն ժամանակային առումով ուշացած քայլեր՝ դրանով իսկ գրեթե զրոյացնելով դրանցից հնարավոր էֆեկտը: Երբ տեղի ունեցած փաստերը և առողջապահության պատասխանատուների այս ընթացքում դրսևորած վարքագիծը համադրում ենք, ապա հարցերն ու կասկածներն ավելի են խորանում: Ի դեպ, այօր ամենամեծ խուճապ առաջացնողն անցած ամիսներին պարբերաբար սեփական կարծիքը փոխող ու դա հասարակությանը որպես վերջին ատյանի ճշմարտություն մատուցող, ազատ ժամերին քաղաքական գրառումներ կատարող ու քաղաքական գործունեություն ծավալող առողջապահության նախարարն է, ով, իմ կարծիքով, այսօր իր ներկայությամբ առողջապահության համակարգի և հասարակության առաջ կանգնած ամենամեծ վտանգն է։

Եվ այս ամենն այն դեպքում, երբ մենք անգամ չգիտենք թե ուր ենք հասել, համավարակի տարածման որ փուլում ենք գտնվում ու ինչ է դեռ մեզ սպասվում։
Իսկ այս ընթացքում, պատեհ ու անպատեհ առիթով իրենց ունեցած լեգիտիմությունն ու ժողովրդի 80 տոկոսանոց վստահությունը թմբակահարող, բացառապես մեկ մարդու շնորհիվ խորհրդարանում հայտնված ու իրենց ժողովրդի միակ լեգիտիմ ներկայացուցիչ հռչակած բացարձակ անօրգանական քաղաքական միավորման տարբեր ներկայացուցիչներ մեկը մյուսից անտաղանդ քայլերով փորձում են լուծել սահմանադրական դատարանի անդամներին գործից հանելու ու իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելու անհաջող փորձերը՝ դրանք զուգակցելով տարբեր խնդրահարույց կոնվենցիաներ ու օրենքների նախագծեր անցկացնելով։ Իսկ գործադիր իշխանությունը, կտրվելով համավարակի ճիրաններում գտնվող երկրում տիրող տագնապալի իրավիճակից, հրճվում է ճանապարհաշինարարակական աշխատանքներով՝ կառուցելով «նորովի Հայաստանը»:

Արդյո՞ք պետք էր ավելին ակնկալել մեկ կառավարությունից, որի ղեկավարի համար տնտեսական հեղափոխությունն սկսվում և ավարտվում է ՀԴՄ տպելով, իսկ համավարակի դեմ պայքարը՝ դիմակ կրելով։ Եվ պատահական չէ, որ գլոբալ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ նման մակերեսային պատկերացումներ ունեցող իշխանությունն այսօր աննախադեպ ու խայտառակ ցուցանիշներ է գրանցում բնակչության վարակվածության ու մահացության առումով։ Դրա գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավորն այն է, որ Հայաստանում համավարակի դեմ պայքարը դրվեց ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական հարթության վրա՝ այն առավելագույնս քաղաքականացնելով ու քաղաքական դիվեդինտներ հավաքելու ու անձնական խնդիրներ լուծելու նպատակադրումով, քանի որ, իրենց կարծիքով, ճգնաժամը ոչ միայն պրոբլեմներ է բերում, այլ ստեղծում է նաև նոր հնարավորություններ: Երբ երկրի վարչապետը, դիմակների շուկայում առկա գնանկման և պրոֆիցիտի պատճառով քաղաքացիներին հորդորում է կրել բացառապես գործարանային արտադրության դիմակ, ապա օբյեկտիվ հարց է առաջանում. նա հանրային առողջության պահպանման պատասխանատուն է, թե՞ որոշակի շրջանակների բիզնես պարտնյորը: Արդյոք նման գործելաոճը շարքային քաղաքացու մոտ օբյեկտիվ տպավորություն չի ստեղծում, որ կրիր դիմակ կոչը ամենևին էլ բացառապես առողջապահական նկատառումներից բխող հորդոր չէ:

Անշուշտ, մեղավորներ փնտրելու կարիք չկա, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր ի պաշտոնե քաղաքական ու պրոֆեսիոնալ պատասխանատվություն են ունեցել բնակչության առողջության պահպանության համար։

Հ․Գ․ Իշխանությունները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են ժողովրդին։ Եթե անգամ ժողովուրդը մեղավոր է, հարգելի իշխանավորներ, ապա հիշեք, որ ժողովրդին փոխել հնարավոր չէ։ Իսկ իշխանություններին փոխելը ոչ միայն հնարավոր է, այլև ժամանակի հարց, որքան էլ «արտակարգ դրությունը» օգտագործեք, որպես քաղաքական վահան:
#Վեհ մնացեք

Մարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճԳագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցում
Ամենադիտված