Հայերեն


Սահմանադրությունը ոտնահարում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում

Քաղաքականություն

Արցախի նախագահական ընտրություններից հետո ձեւավորված Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան դրամատիկ հարաբերությունները բազում առիթներ ենք ունեցել ներկայացնելու։ Գրել ենք, որ Սամվել Բաբայանը՝ Կամանդույուշչին, խորհրդարանի եւ նախագահի ընտրություններում հաղթանակից հետո իշխանության մաս կազմեց․ նրա քաղաքական ուժը մտավ Արցախի ԱԺ, իսկ ինքը՝ Ազգային անվտանգության խորհուրդ եւ այժմ օրեցօր ընդլայնում է ազդեցության շրջանակը։ Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո նա հսկայական պահանջներ է ներկայացրել նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին՝ թե՛ աշխատակազմը տասնապատիկ մեծացնելու, թե՛ կառույցին առանձին մասնաշենք հատկացնելու, թե՛ յուրայիններին պետական ապարատում պաշտոններ տալու, աշխատանքի նշանակելու վերաբերյալ։ «Բաբայանը պետության մեջ պետություն է կառուցում» հոդվածում մանրամասն շարադրել ենք նրա հավակնությունների ու ամբիցիաների մասին։ Արցախում կարծում են, որ իրական իշխանությունը պատկանում է Սամվել Բաբայանին, եւ Արայիկ Հարությունյանը «նրա մոտ նախագահ է աշխատում»։

Երեկ պարզեցինք, որ Սամվել Բաբայանն արդեն 30-40 աշխատող ունի, բոլորին ինքն է ընտրել եւ ընդունել աշխատանքի։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Արցախի Սահմանադրությունը բոլորովին այլ բան է նախատեսում։ Մասնավորապես, որ՝ «Ազգային անվտանգության բնագավառում իր լիազորությունների իրականացմանն աջակցելու նպատակով հանրապետության նախագահն իրեն կից ձեւավորում է խորհրդակցական մարմին՝ Անվտանգության խորհուրդ, եւ նախագահում այն»: Այսինքն, Բաբայանն աստիճանաբար իր ձեռքն է վերցրել Արայիկ Հարությունյանի լիազորությունները եւ հանդես է գալիս որպես ինքնուրույն կառույցի ղեկավար, այլ ոչ թե նախագահին կից մարմնի։ Արայիկ Հարությունյանն էլ, ասում են, չի կարողանում հակադրվել Բաբայանին, նախ՝ որովհետեւ տեսակով փափուկ է եւ փորձում է բոլորի հետ «լեզու գտնել», ապա նաեւ այն պատճառով, որ Բաբայանն ուժեղ տեսակ է եւ եթե մի օր որոշի ընդդիմության շարքերն անցնել, հաջորդ օրը կարող է փողոց հանել մարդկանց եւ Հարությունյանի հրաժարականին հասնել։ Քաղաքական այս գործարքի արդյունքում Բաբայանն ակամայից հայտնվել է նախագահի լիազորությունները յուրացնողի դերում։ Արցախում անգամ կատակում են, որ Բաբայանի մոտ դա լավ է ստացվում։ Չի բացառվում, որ նա ուրիշ հարցերում էլ է թելադրում Արցախի նախագահին, մենք տեղյակ չենք։

Ուշագրավ է, որ նախկինում ԱԱԽ գրասենյակը բաղկացած էր ընդամենը երեք հոգուց։ Նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, չհերքեց, որ Արայիկ Հարությունյանը չի ձեւավորում սահմանադրորեն իրեն կցված մարմինը՝ Անվտանգության խորհուրդը։ «Բնականաբար, պարոն Հարությունյանը՝ ինքը, ուղիղ չի ընդունում այդ մարդկանց, ընդունում է իր կառավարությունը։ Այսինքն, իշխանությունն է իր վրա վերցնում այդ գործառույթը։ Այսինքն, նույն հաջողությամբ պիտի ասենք, որ նախարարն աշխատակից է վերցնում, ուրեմն պարոն Հարությունյա՞նն է վերցնում՝ ոչ։ Յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար ինքն է ընտրում իր աշխատողներին»,- ասաց խոսնակը։ Մինչդեռ Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ ԱԽ-ն նախագահին կից եւ ոչ թե ինքնուրույն միավոր է, ինչպես նախարարությունները։

Ինչպե՞ս ստացվեց, որ նախագահի լիազորության տակ գտնվող երեք հոգանոց խորհրդատվական մարմինը դարձավ 40 հոգանոց մեծ հիմնարկ․ մեր հարցին Արցախի նախագահի խոսնակը պատասխանեց․ «Նորմալ է, աշխատակազմը մեծացվում է, գործառույթներն էլ հետն են մեծացվում։ Ինչ վերաբերում է աշխատակազմի թվին, ես հստակ չգիտեմ, բայց, կարծեմ, պարոն Բաբայանի փոխանցմամբ՝ այս պահին 30 հոգի են»։ Նկատենք, սակայն՝ եթե Հայաստանում ԱԽ-ի գործունեությունը կարգավորվում է կառույցի մասին համապատասխան օրենքով, ապա Արցախում նման օրենք չկա, ուստի հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է մեծացվել հաստիքացուցակը եւ ինչպե՞ս։ «Ինքն ուներ գործառույթներ, որոնք չէին իրագործվում։ Տարիներ ի վեր, չգիտես ինչու, այդ գործառույթների նկատմամբ անուշադրություն է եղել, հիմա որոշել ենք ամբողջ գործառույթներն իրականացնել»։ Թե հատկապես որ գործառույթներն են անտեսվել, եւ դրանից ինչ վնասներ է կրել Արցախն անցյալում, խոսնակը չկարողացավ կոնկրետ պատասխանել․

«Ես, անկեղծ ասած, կանոնադրությունը չեմ կարդացել, բայց գիտեմ, որ մարմինը որոշակի գործառույթներ իրականացնող է։ Այո, խորհրդատվական մարմին է, բայց խորհուրդ տալու համար էլ է, չէ՞, պետք ուսումնասիրություններ կատարել, փորձագիտական հնարավորություններ պետք է ունենա։ Այսինքն, ինքը գործող մարմին է դառնալու, ձեւական չի լինելու այլեւս»։ Ապա շարունակեց․ «Իսկ որ նախկինում չի արվել, շատ հարցերում է տուժել։ Եթե նախկինում ԱԽՔ-ն չուներ աշխատակազմ, եւ բոլոր գործառույթները մի մարդու վրա էին դրված, իհարկե, մի մարդը չէր կարող այն ամբողջ գործառույթը, որը սահմանված է ողջ մարմնի վրա, միայնակ արդյունավետորեն կատարեր։ Պարզապես անվտանգությունը բաց համակարգ չէ, եւ չեմ կարող ավելի բաց խոսել, թե որտեղ ենք ձախողվել»։

ՀԳ․ Սամվել Բաբայանն ու իր թիմը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարում էին, թե իշխանության գալուն պես լծվելու են պետական ապարատի կրճատման, ծախսերի օպտիմալացման գործին, այսօր իրենք են հարկատուների ուսերին մեծ բեռ դառնում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»
Ամենադիտված