Հայերեն


Պուտին. Հայերի հողերը նվիրեցինք թուրքերին

Քաղաքականություն

Խորհրդային Միության ստեղծման ժամանակ շատ հանրապետություններ, որոնք մտան միության կազմ, ռուսական հսկայական հողեր են ստացել։ Այս մասին օրերս ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միության ստեղծման ժամանակ նշվել է կազմից դուրս գալու իրավունքը, բայց քանի որ ընթացակարգ չի եղել, հարց է ծագում։ Եթե այս կամ այն հանրապետությունը մտել է Խորհրդային Միության կազմ, ռուսական հսկայական հողեր է ստացել՝ ավանդական, պատմական, ռուսական տարածքներ, իսկ հետո որոշել է դու՞րս գալ կազմից։ Այդ դեպքում գոնե դուրս գար նրանով, ինչով եկել է, այլ ոչ թե իր հետ քարշ տար ռուս ժողովրդի նվերները», ասել է Պուտինը։

Օրերս նա նաեւ հոդված է հրապարակել պրոռուսական համարում ունեցող National Interest պարբերականում, որը փորձագետները գնահատում են պատմական ռեւիզիոնիզմի տեսակետից։ Տապալվելով աշխարհքաղաքական մեծ խաղում, Պուտինը ձգտում է իր անվերջ նախագահության համար ապահովել գոնե հետխորհրդային հաղթական ճեղքումը, կարծում են նրանք։ Մասնավորապես, խոսքն Ուկրաինայի ու Բելառուսի հետ միութենական պետության, Մերձբալթյան հանրապետությունների ուղղությամբ ՆԱՏՕ-ին հարվածներ հասցնելու ծրագրերի մասին է։

Պուտինն ըստ էության ճիշտ է ասում․ ԽՍՀՄ կազմ մտած շատ հանրապետություններ տարածքներ են ստացել, եւ նրա ակնարկը վերաբերվում է Ուկրաինային ու հատկապես Ղազախստանին, որը ռուսական շրջանակներում անվանում են նաեւ հարավային Ուրալ։

Մյուս կողմից, Ռուսաստանն ինքն էլ տարածքներ է նվաճել օրինակ Էստոնիայից, որը ներկայում հետ է պահանջում դրանք, վկայակոչելով 1920 թ․ պայմանագիրը։ Այս կապակցությամբ ռուսական պաշտոնական շրջանակներից նույնիսկ կարծիք հնչեց, որ պետք է հրաժարվել 1920-ականների պայմանագրերից։

Այս ողջ պատմության մեջ առանձնահատուկ է իհարկե Հայաստանի պարագան։ 1920-ին Հայաստանը խորհրդայնացավ, 1921-1923 թթ․ ռուս-թուրքական զինված ստորաբաժանումները Հայաստանի տարածքում շարունակեցին ցեղասպան գործողությունները, որին զոհ գնաց 300 հազար հայ, Հայաստանից Ռուսաստանի խորքերն արտաքսվեցին հարյուր հազարավոր հայեր։ 1921 թ․ կնքվեցին ռուս-թուրքական պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասն անցան Թուրքիային ու Ադրբեջանին։

Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն էր, ճանաչված Ազգերի լիգայի կողմից, ի տարբերություն նույն Ադրբեջանի։ Ռուսաստանն ու Թուրքիան օկուպացրել են Հայաստանի տարածքը, իսկ 1921 թ․ պայմանագրերն անօրինական են։ Ահա այս վիճակով Հայաստանը «միացավ» ԽՍՀՄ-ին, Նախիջեւանն ու Ղարաբաղը բռնակցվեցին Ադրբեջանին։

Մոսկվայում խնամքով շրջանցում են այս թեման, հասկանալի պատճառով։ Մոսկվայի համար հայկական գործոնն առանձին պատմություն է եւ ունի քաղաքական խորքային շերտեր ու ազդեցություն, որը ռուսները վերջին հարյուրամյակում չեզոքացրել են թուրքերի հետ միասին, շահերի ակնհայտ համատեղմամբ։ Ընդ որում, դա արվել է հայկական միջավայրում 20-րդ դարասկզբի ու 1990-ականների իրադարձությունների վերաբերյալ պրիմիտիվ պատմա-քարոզչական մեկնությունների ու կաղապարների ներդրմամբ, որոնք արդարացնում են ռուսների գործողությունները։

Պուտինի հավակնությունը հետխորհրդային տարածքի հանդեպ կարող է կրկնել հարյուրամյա քաղաքական սխեմաները, որը սակայն բարդանում է հայկական ինքնիշխան պետության գոյությամբ։ Միեւնույն ժամանակ, խնդիրը հետեւյալն է՝ եթե Ռուսաստանը ցանկանում է «մնալ», պետք է վերացնի 1915-1923 թթ․ իր հանցավոր քաղաքականության հետեւանքները։ Անցյալի սխալները չուղղելը փլուզելու է արդեն Ռուսաստանը։

Բաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Կուռթանի բնակիչը` Ուժեղ Հայաստանի անդամների հետընտրական այցի մասինԿան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան Քաղբանտարկյալնե՞ր, թե՞ ուշացած արդարադատություն. բանավեճ
Ամենադիտված