Հայերեն


Մի շարք դպրոցների տնօրեններ են ազատվել աշխատանքից

Հասարակություն

armlur.am

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի որոշմամբ՝ մարզի մի քանի համայնքների դպրոցների տնօրեններ ազատվել են զբաղեցրած պաշտոնից: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության՝ հոկտեմբերի 13-ի նիստում հայտարարել էր, որ հանրակրթական դպրոցներում ղեկավարության ընտրությունների վրա չպետք է ազդեն ազգակցական կապերն ու շահերի բախումը: Այս առիթով նա Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին ու մարզպետներին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին հանձնարարել էր 7 օրվա ընթացքում ընտրությունների այնպիսի մեխանիզմ ներկայացնել, որը կբացառի ծանոթի միջոցով նշանակումները: Վարչապետի այս հանձնարարականից մոտ մեկ ամիս անց «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ ազատվել են զբաղեցրած պաշտոնից: Օրինակ՝ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի՝ հոկտեմբերի 31-ի որոշմամբ՝ Չքնաղ գյուղի դպրոցի տնօրեն Մհեր Դավթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել նույն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մարզպետի աչքից չեն վրիպել նաեւ Կանիաշիրի հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Բոյաջյանը, Սադունցի Ս. Մուրադովի անվան հիմնական դպրոցի տնօրեն Գուրգեն Կիրակոսյանը, Երնջատափի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Մկրտչյանը եւ այլք: Թեեւ վերջիններս նշանակվել են դպրոցի տնօրենի ԺՊ, բայց դեռ հայտնի չէ՝ նրանք կմասնակցե՞ն արդյոք տնօրենի պաշտոնի համար նախատեսվող մրցույթին, թե՞ ոչ: Գեղարոտի միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը նույնպես մարզպետի՝ հոկտեմբերի 31-ի որոշմամբ ազատվել է տնօրենի պաշտոնից: Վերջինս նշեց, որ իր պաշտոնավարման պայմանագրի ժամկետը լրացել էր: Բացի այդ՝ նա ազատվել է այլ խնդիրների պատճառով: «Դատական քաշքշուկների մեջ եմ հայտնվել, եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով արգելված է աշխատել դպրոցի տնօրենի պաշտոնում»,- բացատրեց Մարտիրոսյանը: Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ ինքը դպրոցում շարունակելու է դասավանդել շախմատ եւ հայոց պատմություն առարկաները: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի այն հանձնարարականին, որ դպրոցներում ղեկավարության ընտրությունների վրա չպետք է ազդեն ազգակցական կապերն ու շահերի բախումը, ազատված տնօրենն ասաց. «Փոքրիկ գյուղերում սովորաբար շատ են բարեկամական կապեր ունեցող բնակիչներ, առանց դրա անհնար է: Մեր դպրոցում ինձ հարազատ միայն կինս է, որը 27 տարվա մանկավարժական ստաժ ունի, ոսկե մեդալակիր է, երկու ինստիտուտ է ավարտել: Բայց որ մի քիչ ստիպեն, իրենից էլ կբաժանվեմ: Ճիշտն ասած՝ հիմնականում հարսներ ու տագրեր են աշխատում դպրոցում, որոնք իրար այդքան էլ խիստ մտերիմ չեն: Ավելին՝ հարսներն ու տագրերը սովորաբար իրարից խռով են»: Նշենք, որ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի որոշմամբ հոկտեմբերի 28-ին Ծաղկաշենի Վ. Համբարձումյանի անվան դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, Փարպիի Ղ. Փարպեցու անվան դպրոցի ժամակավոր պաշտոնակատար է նշանակվել Նորիկ Արշակյանը, Եղիպատրուշի դպրոցի ԺՊ է նշանակվել Գնել Գրիգորյանը: Նաեւ ազատվել է Աղձքի դպրոցի տնօրեն Հարություն Սուքիասյանը: Նրա փոխարեն մարզպետը Աղձքի տնօրենի ԺՊ է նշանակել Սոնա Մուրադյանին: Աղձքի բնակիչների պնդմամբ՝ Սոնա Մուրադյանը մարզպետի սանիկն է: Հիշեցնենք, որ Հ. Սուքիասյանի ազատման արդյունքում Աղձքում լարված իրավիճակ էր. դպրոցի աշակերտները դասադուլ էին անում: Արդյուքնում Սոնա Մուրադյանը այլեւս տնօրենի ԺՊ չէ, իսկ նրա փոխարեն Տիգրան Գասպարյանն է նշանակվել այդ պաշտոնին: Հոկտեմբերի 28-ին եւ 31-ին դպրոցների ազատված տնօրենների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Նազարյանի հետ: Վերջինս ասաց, որ ազատված տնօրենների պայմանագրի ժամկետը լրացել է: Նրանցից մի քանիսը նշանակվել են դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվելը: Նրա խոսքով, չի բացառվում, որ մրցույթներին մասնակցեն նաեւ այլ թեկնածուներ: Իսկ վարչապետի հանձնարարականի վերաբերյալ էլ մեր զրուցակիցը հայտարարեց հետեւյալը. «Դրա վերաբերյալ հանձնարարական մենք ստացել ենք դեռեւս մայիս ամսին. շրջաբերական ենք ուղարկել դպրոցներ, որտեղից ցուցակով ներկայացրել են, թե ովքեր են դպրոցի տնօրենները եւ իրենց հարազատները: Վարչապետի հանձնարարականի հիման վրա բավականին մարդկանց ենք ազատել աշխատանքից»: Ի դեպ, վարչապետի հանձնարարականի արդյունքում դպրոցների անձնակազմերի մոտ բողոքի ալիք է հասունանում: Բանն այն է, որ փոքր գյուղերի բնակիչները իրար հետ բարեկամական, քավոր-սանիկայի կամ էլ խնամիական կապեր ունեն: Նրանց պնդմամբ՝ անհնար է դպրոցում գոնե մեկ բարեկամ չունենալ: Եւ հիմա ստիպված են դրա պատճառով հրաժեշտ տալ աշխատանքին: «Որոշ դպրոցներում դա անցնում է թույլատրելիի սահմանը: Օրինակ՝ դպրոցներ կան, որտեղ ուսուցիչը նաեւ լաբորանտ է: Այսինքն՝ ստանում է նաեւ հավելավճարներ: Կան նաեւ դպրոցներ, որտեղ ուսուցիչը ունի 22 ժամ մեկ դրույքով աշխատանք, բայց զուգահեռ նրան տրվել է նաեւ լաբորատորիան: Այսինքն՝ չարաշահվել է պաշտոնեական դիրքը: Դա կարող էր տրվել մեկ ուրիշի, ով կկարողանար ընտանիք կերակրել: Այն տնօրենները, որոնց պայմանագրի ժամկետը լրացել էր, եւ որոնք դպրոցում ունեն շատ հարազատներ՝ դպրոցի ուսմասվարը, զինղեկը, ուսուցիչներ, ուսուցչական անձնակազմում իրենց ընտանիքների անդամներ, նրանք չեն վերանշանակվել: Վստահեցնում եմ ձեզ, որ բավականին մաքրվել է այդ դաշտը»,- հավաստիացրեց Հասմիկ Նազարյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված