Հայերեն


Լեոն այսօր 42 տարեկան է. հետաքրքիր փաստեր համաշխարհային սրտակերի կյանքից

Life

Այսօր համաշխարհային կինոարվեստի օսկարակիր մեգաաստղ, տաղանդավոր դերասան և վաստակավոր սրտակեր Լեոնարդո Դի Կապրիոյի ծննդյան օրն է: Դերասանի ծննդյան 42-րդ տարեդարձի կապակցությամբ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լեոյի մասին մի քանի հետաքրքիր փաստեր, որոնք քչերին են հայտնի:

1. Լեոյի մայրը իր՝ դեռ չծնված փոքրիկի առաջին խաղը զգացել է հենց այն պահին, երբ դիտում էր Լեոնարդո Դա Վինչիի կտավներից մեկը: Նա որոշեց՝ եթե տղա ծնվի, նրան Լեոնարդո կանվանի: Եվ հետո այդ անունը շատ էր սազում այն ազգանվանը, որ երեխան պիտի կրեր: Լեոյի հոր անուն-ազգանունը Ջորջ Դի Կապրիո է:

 

2. Հարկ է նշել, որ իր կարիերայի ամենասկզբում այս հնչեղ անունը շատ էր խանգարում Լեոյին: Ժամանակին պրոդյուսերներից մեկը ամեն կերպ համոզում էր Լեոյին անվանափոխվել ու դառնալ Լեննի Ուիլյամս՝ խոստանալով այդ դեպքում նրա հետ համագործակցել: Սակայն Լեոն համառեց: Այժմ այս մասին հիշելիս Դի Կապրիոն ծիծաղում է ու ավելացնում. «Իմ անվան պատճառով ես այդ պրոդյուսերից այդպես էլ դեր չստացա, ավելին՝ դեռ երկու տարի էլ ստիպված էի սպասել, մինչև հայտնվեց մի ողջախոհ պրոդյուսեր, որին չխանգարեց իմ անունը»:

 

3. Լեոյի դերասանական կարիերան մեկնարկեց, երբ նա ընդամենը 13 տարեկան էր: Նա «Santa Barbara» սերիալում մարմնավորեց կրտսեր Մեյսոնին, իսկ ահա արդեն 19 տարեկանում «What’s Eating Gilbert Grape» ֆիլմում ունեցած դերի համար նա առաջին անգամ առաջադրվեց Օսկարի:

 

4. Sony ընկերությունը համաձայն չէր, որ հենց Լեոն լիներ Շերոն Սթոունի խաղընկերը 1995թ. նկարահանված The Quick and the Dead ֆիլմում: Սակայն Սթոունը անվերապահորեն հավատում էր, որ այդ դերը հենց Լեոյի համար է, ու ֆիլմի տնօրինությանը համոզելու համար նա խոստացավ հրաժարվել իր հոնորարի կեսից, միայն թե Լեոն դերի համար հաստատվի: Հետագայում Entertainment Weekly-ին տված հարցազրույցի ժամանակ Սթոունն ասում է. «Լեոն այդ դերի մեջ այնքան սքանչելի էր, որ նույնիսկ սարսափելի էր: Ես պատրաստ էի կյանքս տալ միայն նրա համար, որ հենց նա լիներ այս ֆիլմում: Ես նույնիսկ պատրաստ էի այդ տղային մեջքիս շալակած հասցնել նկարահանման հարթակ»:

 

5. 90-ականների երիտասարդության համար Լեոնարդո Դի Կապրիոն այդպես էլ մնաց անգերազանցելի դերասան, իսկ Titanic ֆիլմում նրա կերտած Ջեյք Դոուսոնի կերպարը առհավետ դրոշմվեց այն ժամանակվա դեռահաս աղջիկների ռոմանտիկ երազանքների մեջ: Իսկ ահա Լեոյի համար այս ֆիլմն իսկական հիասթափություն էր: Նախ՝ նա բոլորովին չէր ուզում ստանձնել այս դերն ի սկզբանե: Մինչ այս դերը Լեոն արդեն հասցրել էր խաղալ մի քանի բարդ, խառնվածքային դերեր, ուստի ռոմանտիկ սիրահարի կերպարի հետ նա չէր հարմարվում: Սակայն Ջեյմս Քեմերոնի երկար համոզումներից հետո դա տեղի ունեցավ: Այս ֆիլմի շնորհիվ Լեոն ձեռք բերեց հետագա իր ողջ կյանքի ամենանվիրված ընկերներից մեկին՝ Քեյթ Ուինսլեթին: Իսկ վերջերս Լեոն մի հարցազրույցի ժամանակ պատմեց. «Օրերս Քեյթի ու Ջեյմսի հետ Titanic-ի 3D տարբերակն էինք դիտում: Աստված իմ, ես ու Քեյթը վերջնականապես հիասթափվեցինք ինքներս մեզանից»:

 

6. Մի քանի խոսք Լեոյի թերությունների մասին: Պարզվում է՝ հոլիվուդյան սրտակերը չունի բարձրագույն կրթություն: Նա դպրոցում ցածր առաջադիմություն ուներ, բայց փոխարենը լավ երգեհոն է նվագում: Մանկությունից մնացած մի վատ սովորություն ունի Լեոն՝ լարված պահերին նա եղունգներն է կրծում: Նա գրեթե միշտ սիրավեպ է ունենում իր խաղընկերուհիների հետ և առհասարակ, նա միշտ Հոլիվուդի ամենասրտակեր կնամոլների եռյակում է:

 

7. Եվ այնուամենայնիվ, Լեոն անկրկնելի է: Խարիզմատիկ ու ցնդելու աստիճան տաղանդավոր, երբեմն տարօրինակ, երբեմն էլ երեխայական պարզությամբ այս կինոգիգանտը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ 50 տղամարդկանցից մեկը: Նրա հոնորարները նույնչափ տպավորիչ են, որքան որ դերասանի ֆիլմացանկը (մեկնարկային չափը 20 մլն դոլար է), և ինչպես ցանկացած գիտակից ու մեծահոգի մարդ, Լեոն նույնպես զբաղվում է բարեգործությամբ: Բնապահպանական խնդիրները Լեոյի վերջին տարիների մտահոգությունն են: Այդ թեմային նա անդրադարձավ նույնիսկ Օսկարի արձանիկը ստանալու կապակցությամբ իրեն տրամադրված խոսքում: Նեպալյան վագրերի փրկության համար նա 3 մլն դոլար է նվիրաբերել, նույնքան գումար էլ նվիրաբերել է Հյուսիսային Սառուցյալ Օվկիանոսը գլոբալ տաքացումից փրկելու գործին:

 

8. Լեոն սիրում է շքեղ նվերներ անել իր ընկերներին ու հարազատ մարդկանց: Նա պարբերաբար, առանց որևէ առիթի աստղաբաշխական արժեքներով նվերներ է գնում իր ամենամտերիմ մարդուն՝ սիրելի մորը:

blognews.am

Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»
Ամենադիտված