Հայերեն


Արտակարգ դրությունը երկարացվեց՝ առանց սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագրի, փոխարենը, մասսայական ոտնահարվում են քաղաքական իրավունքները և ոչնչացվում է այդ համակարգը. Արծվիկ Մինասյան

Քաղաքականություն

Երբ քննադատում ես, կարծիք ես հնչեցնում՝ իշխանության վարքագիծը միանգամից ոչ միայն մերժողական է, նաև պիտակավորում է: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Փոխարենը, այդ քննադատությունը հնչեցրած այլընտրանքային կարծիքը առաջարկույթունները լսելու, քննարկելու, անգամ համաձայն չլինելու դեպքում բովանդակային հակադարձումներ իրականցնելու փոխարեն, դու լսում ես մերժում, արհամարհանք, պիտակավորում, արդյունքում սկսում են ձեռնարկել գործողություններ, որոնք հետագայում պարզվում է անարդյունավետ են, դրանից հետո փորձում են գտնել մեղավորների: Մեղավորները դառնում են նախկինները, ժողովուրդը, տնտեսվարող սուբյեկտները, կամ այն անձինք, որոնց տվել ես օժանդակություն»,- ասաց նա:

Մինչդեռ, ըստ Մինասյանի՝ հիքմերի հիմքն այն ծարգրերը, պատկերացումներն ու մոտեցումներն են, որոնք որպես սոցիալ-տնտեսական հակազդման միջոցառում պետք է իրականացվեր: Իսկ այդ միջոցառումները, որոնք մշակվել են և անընդհատ քարոզվում են դրա մասին, դրանք ոչ միայն համարժեք չէին ստեղծված վիճակին, այլև էլ ավելի են վատացնում վիճակը:

Նա հիշեցրեց, որ երբ մարտի 16-ին հայտարարվում էր արտակարգ դրություն, դրանից առաջ ՀՅԴ-ն հանդես եկավ հայտրարությամբ՝ կոչ անելով կառավարությանը համատեղել բոլոր առաջարկությունները և սոցիալ-տնտեսական, քաղաքականությունն իրականացնել համընդհանուր այս ծրագրերի հենքի վրա, նկատի առնելով մի շարք սկզբունքային հարցեր:

«Արդեն մարտի 23-ին ամբողջական 40 կետանոց առաջարկների փաթեթ դրվեց սեղանին: Առաջին կարևոր գործողությունն անիմաստ ծախսերի խնայողությունն էր, երկրորդ կարևոր գործը, որ պետք է արվեր՝ բյուջեի գումարների նոր աղբյուրներ ստեղծլն էր: Դրանք ոչ միայն միջազգային օժանդակություններն էին կամ համայն հայության ռեսուսրի կենտրոնացնումն էր, այլև միջազգային վարկային պատրավաորությունների մասով ակտիվ գործողություններն էին: Ի դեպ, վերջին մեր առջարկությունը երկար բարձրաձայնելուց հետո վերջապես կառավարությունը մայիսի 7-ին դիմեց համաշխարհային բանկին և օրեր առաջ համաշխարհային բանկն այն բավարարել է 13 մլն դոլարով: Դե պատկերացրեք, եթե ի սկզբանե կառավարությունը լիներ ավելի ակտիվ այս ուղղությամբ, ինչքան հնավորություն կունենայինք մենք նոր միջոցներ գեներալացնելու»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ Կառվարությունը հաստատել է մի շարք ծրագրեր, բայց խնդիրը ծրագրերի քանակի մեջ չէ, խնդիրը ծրագրերի թիրախավորման նպատակայնության մեջ է: «Բացառությամբ 1-2 ծրագրի, որոնք թիրախային են եղել, մնացած բոլոր ծրագրերն անարդյունավետ էին և հանրային միջոցների փոշիացում է»,- ասաց նա:

Բացի այդ, ըստ Մինասյանի, կառավարությունն այսպիսի իրավիճակում պետք է որոշեր, թե ինչ ծախսային քաղաքկանություն պետք է իրականացներ, որոնք էին գերակայությունը, պետք է առաջին երեք գերակայությունն աներ, որ դրանց վրա է բոլոր միջոցները կենտրոնացնում: «Առաջինը առողջապահականն է, այստեղ պետք է պետական ծախսումները լինեն մաքսիմալ, որովհետև համաճարակ է, երկրորդ կարևոր ուղղությունը, որ պետք է համարվեր որպես գերակայություն՝ պարենային անվտանգության շրջանակներում կատարվող ծախսումներն էին: Այստեղ պետք է կատարես ծախսումներ, որոնք պետք է լինեն ոչ միայն գյուղատնտեսությունում ներդրումների տեսքով, այլև բանակցությունների, պայմանավորվածությունների միջոցով ներմուծես պարենային անվտանգության անհրաժեշտ քանակի ապրանքները»,- ասաց նա և հավելեց.

«Լսում ենք տարբեր հայտարարություններ, թե չունենք այդպիսի խնդիր, բայց դրանք հիմնավորված չեն, մենք միշտ ենք ունեցել այդպիսի խնդիր, հրապարակման ենթակա չեն շատ բաներ, չի կարելի սեփական իշխանությունը պահելու գնով ամեն ինչ քողարկել, ծածկել, իրականում սա լուրջ ուղղություն է, որտեղ մենք չտեսանք պետության տնտեսական անվտանգության քաղաքկանաության կոնկրետ բաղադրիչը: Դրա դիմաց մենք տեսանք օրինակ, գյուղատնտեսության հայտարարվող աջակցություն, բանկային համակրգի միջոցով ներարկել գյուղատնտեսությունը, էն համակրգի, որն այսօր գյուղացիների 80-90 տոկոսին կախվածության մեջ է դրել իրենից: Ցանկացած նման քաղաքականություն բերում էր ոչ թե այս խնդրի լուծմանը, այլ ֆինանսական միջանկյալ օղակի վիճակի բարելավմանը»:

Երրորդ կարևոր ուղղությունը, Մինասյանի խոսքով այն է, որ պետք է ծախսային գերակայություն ունենար, որ ապահովվեր մարդկանց նվազագույն կենսապայմանները՝ ապրելու հնարավորությունը: «Կարանտինը պետք է սահմանվեր, այո, ամբողջ ռեսուրսի անվազն 30-40 տոկոսի ծախսը հենց այդ ժամանակհատվածում թույլ կտար մեզ հետագայում ավելի քիչ ծախսումներով դուրս գայինք այս վիճակից: Մենք հիմա հայտնվել ենք մի վիճակում, երբ ինչքան ծախսես, միևնունն է՝ արդյունավետություն չի ապահովելու, որովհետև մենք սխալ ճանապարհով դուրս ենք եկել մի անտառ, որտեղ չգիտենք որն է ելքը, բացատը և անընդհատ պետք է փորձ անենք ու այդ փորձի արդյունքում անընդհատ սխալվենք»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով՝ արտակարգ դրության երկարացման այս վերջին փուլի արդյուքում չտվրեցին գնահատականներ, այն դեպքում, երբ պահանջվում էր անպայման տալ այդ գնահատականները, պատասխանատվության կանչվեն մարդիկ, որ հետագայում պատճառ դառնա ճիշտ քաղաքականություն վարելուն, բայց տեսնում ենք այլ բան:

«Անընդհատ հասարակության ուշադրության շեղման գործողություններ, արտակարգ դրության երկարացում՝ առանց որևէ կոնկրետ սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագրի, բայց դիմացը տեսնում ենք քաղաքկան իրավունքների մասսայական ոտնահարում, քաղաքական համակարգի ոչնչացմանն ուղղված գործողություններ: Չի կարող մեր երկիրն այլևս զարգացում ունենալ, եթե իշխանության այս վարքագիծը մերժողական, արհամարհական, ոչնչացման շարունակվի պահպանվել»,- հայտարարեց նա:

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»
Ամենադիտված