Հայերեն


Կոնկրետ քաղաքական շրջանակներ ուզում են, որ հնարավորինս շատ մարդ մահանա. Փաշինյան

Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 16-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում անդրադարձավ տարածված այն ապատեղեկատվությանը, ըստ որի՝ մարդկանց գումար են տալիս, որ իրենց մահացած հարազատին գրանցեն որպես կորոնավիրուսով հիվանդ:

«Այսօր մեզ ուղղված ամենամեծ քննադատությունը այն է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեծ է, ամեն օր մարդիկ են մահանում, այսինքն մենք մեզ քննադատողներին նոր գործի՞ք ենք տալիս»,- ասաց Փաշինյանը և հավելեց.

«Ես լավ չեմ հասկանում այս բանը. մենք առաջին օրից ամեն ինչ արել ենք, որ 100 տոկոսով լինենք թափանցիկ: Չկա որեւէ ինֆորմացիա կորոնավիրուսի մասին, որ հասարակությունը տեղյակ չլինի:

Այո կատարվում է ապատեղեկատվության սկզբաղբյուրները ճշտելու աշխատանքը եւ շատ հետաքրքրիր փաստեր են արձանագրվում:

Օրինակ, երբ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացնում էինք մարդկանց, շատ որոշակի շրջանակներ, ես հիմա ասեմ ինչ լուր, դուք արդեն կկռահեք՝ ովքեր, ընդդիմադիր շրջանակների կողմից խոսակցություն է եղել, որ ոչ թե այնտեղ մարդկանց մեկուսացրել են, այլ այդ հյուրանոցում ընդհատակյա սեռական փոքրամասնությունների համաշխարհային կոնգրես է, դրա համար փակել են, որ մարդիկ չիմանան, ինչ է լինում: Հասկանում եք, այդ աստիճանի ստոր, այս աստիճանի ցածր... հետագայում այդ նույն մարդիկ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը օգտագործել են կառավարության դեմ՝ ասելով, որ իրենք են լուրեր տարածել, որ կորոնավիրուս չկա:

Իրենք էլ են բախվել այդ խնդրի հետ, որովհետեւ էդ կոնկրետ քաղաքական մի շրջանակի ներկայացուցչի ընտանիքի անդամը, ով այդ լուրը տարածել է, ինքն էլ կորոնավիրուսով վարակվել է: Իհարկե, բոլորովին վերջերս»:

Վարչապետը նաև նշեց, որ կան քաղաքական շրջանակներ, որոնք ուզում են, որ հնարավորինս շատ մարդ մահանա, շատ մարդ վարակվի, տնտեսությունը հնարավորինս մեծ անկում ապրի:

«Դուք հասկանում եք, թե ինչ աստիճանի ցածր եւ ինչ աստիճանի հակապետական գործունեություն կարելի է իրականացնել: Մենք այդ հարցերով զբաղվում ենք եւ եթե դե յուրե օրենսդրական միջոց չգտնվի, որովհետեւ օրենսդրական բացեր կան, պետք է քննարկենք այդ փաստերը հրապարակայնացնելու տարբերակը, որ հանրությունը գնահատական տա, թե ով ով է:

Ակնհայտ է, որ կոնկրետ քաղաքական շրջանակներ ուզում են, որ հնարավորինս շատ մարդ մահանա, շատ մարդ վարակվի, տնտեսությունը հնարավորինս մեծ անկում ապրի, հնարավորինս մեծ պրոբլեմ լինի, որ այդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա: Իսկ թե ինչքանով են դրա հետ կապված կազմակերպչական աշխատանքներ տարվել, դա դեռ քննարկման հարց է, պետք է պարզել»,-ընդգծեց վարչապետը:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված