Հայերեն


Վարչախումբը ինքը պետք է շահագրգռված լինի մրցակցության մեջ մտնել «ապագայի» ուժերի հետ, եթե չի ուզում, որ իրեն ոչնչացնեն «նախկինները»

Քաղաքականություն

Վերջին երկու տարիների ընթացքը պարզորոշ ցույց է տալիս, որ Կառավարության ձախողումների շղթան ոչ մի կերպ չի հաջողվում փակել: Այս մասին շատ է խոսվել ու գրվել, բայց, ինչպես կասեր ռուս նշանավոր առակագիրը, «սայլը տեղից չի շարժվում»: Ավելին` համամարդկային չարիքի` կորոնավիրուսի պայմաններում էապես սրվել է սոցիալ-տնտեսական, գիտամշակութային, կրթական, արտաքին քաղաքականության եւ մյուս ուղղություններում տիրող իրավիճակը: Հետզհետե ավելի տեսանելի ու ավելի իրական է դարձել կառավարման ճգնաժամի սպառնալիքը: Ինչպե՞ս սկսվեցին կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներն ախտահարած այդ ձախողումները եւ ինչո՞ւ դրանց վերջը չի երեւում:

Նախ` դիտարկենք ճգնաժամային իրավիճակին նախորդած հետհեղափոխական հանգրվանի որոշ ասպեկտներ` հիշեցնելով, նախեւառաջ, «թավշյա» իշխանության հռետորաբանությունը: Դա խոստումների ու խոստմնազանցությունների շրջափուլ կարելի է անվանել, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով պետական կառավարման իր տեսլականը, վստահեցնում էր, թե նոր իշխանությունը որդեգրում է կառավարման մերիտոկրատիկ աշխատաոճ: Սա ենթադրում էր, որ կառավարման համակարգը կոմպլեկտավորվելու է բացառապես արհեստավարժ եւ փորձառու կադրերով: Մինչդեռ այդ ոլորտում վերջին երկու տարում տեղի ունեցածը որեւէ կապ չունի մերիտոկրատիկ կառավարման հետ` ո´չ գործելաոճի եւ ո´չ էլ, առավել եւս, բովանդակային իմաստով:

Այստեղ վարչապետի խոսքի ու գործի ակնհայտ խզումը երկու բացատրություն կարող է ունենալ` կամ Փաշինյանը լավ չգիտեր, թե ինչ է իրենից ներկայացնում մերիտոկրատիկ կառավարումը, կամ գործ ունենք, պարզապես, գիտակցված վարքագծի դրսեւորման հետ, ինչը խոսքի արժեքն անտեսելու արատավոր երեւույթի մասին է վկայում: Ամեն դեպքում պետական կառավարման համակարգում տեղ գտան մեծամասամբ արհեստավարժության հետ անգամ մոտավոր աղերս չունեցող անձինք, որոնց աշխատանքից առաջին հիասթափվողը հենց վարչապետը եղավ, երբ հայտարարեց, թե «ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, բայց այդ դիմադրությունը ջարդելու եմ»: Մի քանի ձեւական ազատումներ կատարվեցին, իսկ «դիմադրողների» մեծ մասը շարունակեց մնալ համակարգում: Ամբողջ այդ աղմուկի միակ տեսանելի հետեւանքը հեղափոխականների եւ հակահեղափոխականների միջեւ առաջացած նոր բաժանարար գիծն էր:

Այնպես որ, արհեստավարժությունը` որպես արժեք, որպես կադրերի ընտրության առաջնային պայման, բացակայում էր: Իսկ եթե նույնիսկ կար, ապա` միայն ամենահետին պլանում: Փոխարենը շատ կարեւոր պայմաններ էին անձնական հավատարմությունը Նիկոլ Փաշինյանին, մասնակցությունը Գյումրի-Երեւան քայլարշավին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ բուռն համակրանքը: Մի խոսքով` «մերոնքական» լինելը: Իսկ այն հարցը, թե որքանով է տվյալ մարդը տիրապետում իր գործին, կոնկրետ ոլորտ ղեկավարելու համար որչափ կազմակերպչական ջիղ ու հմտություն ունի, ամենաքիչ նշանակություն ունեցողն էր: Մենք երկու տարի հենց այս քաղաքականության դառը պտուղներն ենք քաղում:

Կորոնավիրուսն ընդամենը կառավարման արվեստի վերաբերյալ հավելյալ թեստ էր, որը «թավշյա» իշխանությունը դարձյալ չկարողացավ հանձնել: Մանիպուլյատիվ հնարքները, ամբոխավարությունը, դիլետանտությունը պիտանի գործիքակազմ չեն թե´ համապետական խնդիրներ լուծելու, թե´ գլոբալ մարտահրավերներ հաղթահարելու համար: Այստեղ անհրաժեշտ են խոր գիտելիքներ, դրական փորձ, շրջահայացություն եւ նման կարգի այլ որակներ: «Հորեղբոր տղա», «աներձագ», «մանկության ընկեր» կատեգորիաներով, ինչպես նաեւ ներազգային ատելություն սերմանելով, «ասֆալտին փռելով», վենդետաներով ու անվանարկումներով պետություն չես կառուցի, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմը չես առնի։

Երբ արծարծում ենք պետական կառավարման թեման, պետք է նկատի ունենալ, որ խոսքն այստեղ միայն կադրերի մասին չէ: Կառավարումն ավելի համապարփակ հասկացություն է, որն իր մեջ ներառում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական կայունության, համահայկական համերաշխության, սոցիալական արդարության, ազգային անվտանգության ավելի լայն տարրապատկեր եւ մի շարք այլ հարակից բաղադրիչներ: Վաղուց խոսվում է այն մասին, որ հանրության «սեւ-սպիտակ» գունաբաժանումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, բայց այն Կառավարության թեթեւ ձեռքով, ըստ էության, արհեստականորեն դարձել էր հետհեղափոխական օրակարգի կարեւորագույն մաս: Դրանից էլ սկիզբ առան քաղաքական տեղատվությունները, որոնք դարձյալ ոչ այլ ինչ են, քան ապաշնորհ կառավարման արդյունք:

Երկար ժամանակ քաղաքական գործընթացները կառավարելու տեսանկյունից, կարծես թե, արդյունավետ ձեւաչափ էր նախկինների եւ ներկաների հակադրության հնարքը: Հաշվարկն այն էր, որ երկրում առկա խնդիրների լուծման հարցում «սեւերի» խափանարար, քայքայիչ գործունեության վկայակոչումը կառավարության համար բարենպաստ հանրային տրամադրություններ կգեներացնի, եւ մեծամասնությունը մշտապես հակված կլինի դեպի գործող վարչակազմը։ Եվ երկրորդ` բոլոր խոցերը, անհաջողությունները կարելի է «նախկիններին» վերագրել: Նույնիսկ մոտավորապես մեկ ամիս առաջ վարչապետը ԱԺ-ում նույն տեքստն արտաբերեց՝ ասելով, որ «եթե չեք ուզում ինձ, խնդիր չկա, նախկինները կգան»: Այսինքն՝ վերաթարմացրեց «նախկին-ներկա», «սեւ-սպիտակ» ջրբաժանը, եթե չասենք շանտաժը` հանրությանը կրկին վախեցնելով նախկին «բոբո»-ներով: Նրանց թվում էր` այդպես կարելի է հանգիստ ու երկար կառավարել, մտածում էին, որ հանրության համար ամեն դեպքում նախընտրելի կլինի ամբոխահաճո ներկան, քան քրեաօլիգարխիկ անցյալը:

Բայց դա պատրանք էր, որը պետք է պայթեր եւ պայթեց առաջին իսկ լուրջ փորձության դեպքում։ Այդպիսի փորձություն էր կորոնավիրուսի դեմ պայքարը, որը ցուցադրեց իշխանության կազմակերպչական ապիկարությունը, եւ քաղաքական գործընթացների կառավարման արդյունավետ համարվող այդ մեխանիզմը գրեթե խափանվեց։ Կառավարության անձեռնհասությունը, արհեստավարժության պակասը, ընդհանուր տգիտությունն իրենց զգալ տվեցին կորոնավիրուսի դեմ պայքարի սխալ մարտավարություն որդեգրելու եւ գործընթացն անփառունակ տանուլ տալու պատճառով։ Արդյունքում «նախկինների» աշխուժացումն այսօր լուրջ սպառնալիք է «նորերի» համար: Վերջիններս տեւապես հանրությանը սնուցել են մի գաղափարով, որը հակառակ էֆեկտն է տվել: Մարդիկ մտածել են` «ուրեմն «նախկիններն» ինչ-որ բան արժեն, որ անընդհատ անդրադառնում են նրանց»:

Այդ մտայնությանը գումարվել են դժգոհությունները գործող կառավարությունից, պարետատնից, մի շարք գերատեսչություններից եւ, այդպիսով, «նախկինների» գործոնը սկսել է որոշ չափով արժեւորվել։ Բայց անգամ այս պարագայում եթե դադարեցվի «նախկիններով» վախեցնելու անպտուղ գործելակերպը, որոնց ուժին արդեն հավատում են թե´ իրենք, թե´ արտաքին շահագրգիռ սուբյեկտները, ապա ՀՀ-ում քաղաքական գործընթացները կընթանան բոլորովին այլ հունով։ «Նախկինները» միգուցե ունեն ֆինանսական ռեսուրսներ ու արտաքին հովանավորություն, բայց չունեն ամենակարեւոր քաղաքական ռեսուրսը` հանրային աջակցությունը, որպեսզի կարողանան շահեկան իրավիճակ ստեղծել իրենց համար: Սա վաղուց պետք էր հասկանալ եւ գործել ժամանակի ու իրավիճակի տրամաբանության ծիրում:

Հիմա ներքաղաքական կոնֆիգուրացիայի մեջ իրական պայքարը նախկինների ու ներկաների ձեւաչափից կարող է դուրս գալ, եթե երկրի ղեկավարությունը քիչ թե շատ քաղաքական խելամտություն ցուցաբերի։ Իրական պայքարը պետք է տեղափոխել ներկայի ու ապագայի հարթակ, այսինքն` առաջադեմ այն ուժերի հետ մրցակցության ասպարեզ, որոնք չեն առնչվում քրեաօլիգարիկ նախկին երկու վարչակազմերին, չեն սնվում նրանց փողերով, այլ ի հայտ են եկել քրեաօլիգարխիայի դեմ պայքարի կամ 2018թ․ հեղափոխության արդյունքում։ Նման պայքարը լուսանցքում կթողնի հենց «նախկիններին» ու նրանց արտաքին շահառուներին։ Գործող վարչախումբը ինքը պետք է շահագրգռված լինի բովանդակային քննարկման ու մրցակցության մեջ մտնել «ապագայի» ուժերի հետ, եթե չի ուզում, որ իրեն ոչնչացնեն «նախկինները»:

Այսպիսով` հպանցիկ շոշափեցինք պետական կառավարումից մինչեւ քաղաքական գործընթացների կառավարում ձգվող փոխկապակցված շղթայի որոշ հրատապ կողմեր ու առանձնահատկություններ` նպատակ ունենալով գործող իշխանության ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել ամենաբնորոշ բացթողումների, սխալների եւ դրանց շտկման ուղղությամբ համարժեք քայլեր ձեռնարկելու հրամայականի վրա: Հուսով ենք` վերջապես «սայլը տեղից կշարժվի»:

Սարո Սարոյան

Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր ԱվետիսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը․ Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էԵրաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի օրը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային․ Աբրահամյան Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. ՉալաբյանԱմերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովՀայտնի բլոգեր Էդգար Համբարձումյանը կոչ է անում ընտրություններին ընդառաջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման և պետական ծառայողների նկատմամբ ճնշումների դեպքում ահազանգել Առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանՊրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ հանձնած պետական գործիչ․ Նարեկ ԿարապետյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըԴիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակինԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքում«Ցեղասպանական հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Թրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցը՝  RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան»
Ամենադիտված