Հայերեն


«Կնոջս վրա զենք են պահել». հարկայինի նախկին պետը մանրամասնում է

Հասարակություն

Armlur.am

Նոյեմբերի 8-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Ժամը 03:30-ի սահմաններում 3-4 դիմակավորված անձինք ներխուժել են հարկադիր ծառայության խոշոր հարկավճարումների բաժնի աշխատակից Արա Ստեփանյանի տուն: Վերջինս նախկինում զբաղեցրել է Արմավիրի հարկային տեսչության պետի պաշտոնը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Ստեփանյանը ավազակային հարձակման հետեւանքով էական վնասներ չի կրել: Մասնավորապես, դիմակավորված անձինք հափշտակել են Ստեփանյանի մոտ եղած կանխիկ գումարը, երկու բջջային հեռախոս, ապա դիմել փախուստի: Նրանք տանը գտնվողներին սպառնացել են հրացանով, իրենց հետ բերված մահակներով: ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կողմից զենքի գործադրմամբ կատարված ավազակային հարձակումը: Կատարվածի շուրջ զրուցեցինք հարկային տեսչության նախկին պետ Արա Ստեփանյանի հետ, ով հայտնեց, որ տարածված տեղեկությունները, թե ինքը միլիոնների հասնող վնաս է կրել, իրականությանը չի համապատասխանում: Ընդհանուր հաշվով` դրամական վնասները, մեր զրուցակցի փոխանցմամբ, կազմել են 100 հազար դրամ: Ա. Ստեփանյանը մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ որեւէ մեկին չի կասկածում, ավելին՝ հարձակում իրականացնողներն անփորձ եւ բավականին երիտասարդ են թվացել. «Նրանք նույնիսկ հարվածել չգիտեին, զենքի կիրառման ձեւը չգիտեին: Շատ եմ խղճում այդ տղաներին, վստահ եմ՝ շատ փոքր են տարիքով: Ափսոս, որ այդ 100 հազար դրամի պատճառով մի քանի տարի անազատության մեջ կմնան»,- ասաց Ա. Ստեփանյանը` հավելելով, որ նրանց հայտնաբերելուց հետո ինքը բողոքը հետ չի վերցնի. «Եթե այդ ճանապարհն են բռնել, պետք է պատժվեն»,- ասում է տուժածը: Վերջինիս վրդովվեցրել է այն, որ լրատվամիջոցներով իրեն մեծահարուստ են ներկայացնում: Իր խոսքով` ինքը ընդամենը 6 ամիս է պաշտոնավարել որպես հարկայինի տեսչության պետ. «Մեր ժողովուրդը մտածում է, որ եթե հարկայինում ես աշխատում, ուրեմն մեծահարուստ ես: Ես հասկանում եմ` ինչն է այդ կարծիքի ձեւավորման պատճառը: Բայց ես ինչի հասել եմ, իմ քրտինքով եմ հասել, իմ սեփական ուժերով: Ախր մեծահարուստ էլ չեմ, հորս տանն եմ ապրում` 50 թվին կառուցած: Դրսից նկարել են, իբր, տեսեք`ինչ լավ տուն է: Չվերանորոգեի՞, հա, մեր տունը: Իմ ամենամեծ վնասն այն է, որ երեք անչափահաս երեխաներս են այդ ամեն ինչը տեսել, կնոջս են հրազենով սպառնացել: Սա՛ է իմ դժբախտությունը»,- շարունակեց ներկայացնել Արա Ստեփանյանը: Նա հայտնեց նաեւ, որ դիմակավորված անձանց փախչելու պահին իր մայրն է նրանց առջեւում հայտնվել, ու նրան տեսնելուն պես` երիտասարդները հրել են մորը, վերջինս ընկել է բազմոցին. «Ինչ-որ տեղ կարդացի, գրված էր` մահամերձ պառկած եմ, ոսկյա իրեր են գողացել եւ այլն: Չկա նման բան: Ինձ միայն մահակներով են մի քանի անգամ հարվածել, այն էլ այնքան թույլ, որ ես հասկացա՝ անփորձ ու տարիքով բավականին փոքր տղաներ են»:

Տաթեւ Հարությունյան

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված